Sunday, 26 07 2026
17:45
Գուտերեշը ողջունել է Սիրիայի առաջընթացն անցումային փուլում
17:30
Հայկ Մարտիրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը կիսել են 1-2-րդ հորիզոնականները Dole Open 2026 շախմատի մրցաշարում
17:15
Իրանն ու ԱՄՆ-ն դադարեցրել են փոխադարձ հարվածները
Շնորհավորում եմ մեր հրաձգության հավաքականին. Ժաննա Անդրեասյան
Նեթանյահուն կմեկնի ԱՄՆ
16:15
Բեռլինում ԼԳԲՏ փրայդի ժամանակ ավտոմեքենան մխրճվել է մարդկանց բազմության մեջ, կա զոհ և տասնյակ տուժածներ
Վթարային ջրանջատում Երևանի Նոր Նորք վարչական շրջանում հուլիսի 26-ին
15:45
Թրամփը հետաձգել է Իրանի նկատմամբ ռազմական ճնշումը կտրուկ ուժեղացնելու ծրագիրը. NYT
Հուլիսի 26-31-ը Արարատյան դաշտում և Երևանում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
15:15
Ռումինիան բողոք կներկայացնի ՌԴ-ին
Տոկաևի «ձեռնալվան» Պուտինին «կտանի՞ Ստամբուլ»
14:45
Հորմուզի նեղուց. Իրանն ու Օմանը բանակցում են
14:30
Հայ հրաձիգները՝ աշխարհի առաջնության մեդալային առաջատար
Քաղաքաշինության կոմիտեի նախագահը շնորհավորել և աշխատանքի առաջարկ է արել ՃՇՀԱՀ շրջանավարտներին
Վարչապետը Գոշավանքում մասնակցել է սուրբ պատարագի
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզի Բռնակոթ գյուղում
Հայաստանն ու Իրանը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը
Լարսը բաց է
Կրակոցներ՝ Արարատի մարզում
12:45
3,2 մագնիտուդով երկրաշարժ՝ Կասպից ծովում
12:30
Հայ ըմբիշները Բաքվում են
12:15
Էլբրուսում երկու ալպինիստ է զոհվել
Ավտովթար՝ Սևան-Մարտունի ճանապարհին․ կան վիրավորներ
11:45
ՌԴ-ն գիշերը հարվածներ է հասցրել Կիևի ուղղությամբ
Նոր Խարբերդում քննարկվել են բնակիչների բարձրացրած խնդիրների լուծումները
11:15
2026 թ. օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները. Լևոն Ազիզյան
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է ԻԻՀ էներգետիկայի նախարար Աբբաս Ալիաբադիի հետ
Տեղումներ չեն սպասվում
Սուրեն Պապիկյանի հրամանով 2025/2 զորակոչի պարտադիր ժամկետային զինծառայողներին հատկացվել է լրացուցիչ արձակուրդ
Տնտեսությունում հայտնվեցինք նույն իրավիճակում, ինչ 22-ին անվտանգային

Միեւնույն է, «քաղբանտարկյալ» տերմինը չի ընդունում

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հրավիրած մամլո ասուլիսներից այն տպավորությունն ես ստանում, որ մեր երկրում ո՛չ քաղբանտարկյալներ կան, ո՛չ խոսքի ազատության, ազատ տեղաշարժի, ցույցեր, երթեր, հանրահավաքներ անցկացնելու հետ կապված խնդիրներ:
Երեկ փորձեցինք իմանալ Արմեն Հարությունյանի կարծիքը օրեր առաջ Երեւանում Եվրախորհրդի հովանու ներքո կազմակերպված «Հանուն ժողովրդավարության ապագայի» ֆորումում եվրոպացի չինովնիկների հնչեցրած տեսակետների վերաբերյալ: Արմեն Հարությունյանին հիշեցրինք, որ Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թյորբորն Յագլանդը ֆորումի ժամանակ մտահոգություն էր հայտնել, որ Հայաստանում չպետք է լինեն «քաղաքական հայացքների համար կալանավորված անձինք»: Ինչպե՞ս է Արմեն Հարությունյանը գնահատում այն:
– Շատ նորմալ: Բայց դրա հետ մեկտեղ, Յագլանդն ինքը չի կոնկրետացրել, թե ովքե՞ր են քաղբանտարկյալ եւ ի՞նչ չափանիշներով է որոշվում` մարդը քաղբանտարկյա՞լ է, թե՞ ոչ: Իհարկե, ո՞վ է դեմ, բոլորս էլ համաձայն ենք, որ քաղաքական հայացքների համար մարդիկ չպետք է կալանավորվեն: Մնում է ապացուցել` տվյալ դեպքում մարդը քաղաքական հայացքների համա՞ր է կալանավորված, թե՞ ոչ:
– Հիմա Դուք գտնում եք, որ Հայաստանում քաղաքական հայացքների համար կալանավորված անձինք չկա՞ն:
– Ես քաղաքական հարցերով չեմ հետաքրքրվում: Իրավական հարթությունում այդպիսի տերմին` քաղբանտարկյալ չկա: Եվրոպայի խորհրդից, միջազգային կազմակերպություններից այստեղ մարդիկ էին եկել: Եթե Դուք գտնեք որեւէ մեկին, որն այդպիսի հայտարարություն է արել…
– Նույն ԵԽ գլխավոր քարտուղար Յագլանդն իր մտահոգությունն էր հայտնել Հայաստանում արտահայտվելու ազատության մասին` նշելով, որ ազատ արտահայտվելու իրավունքը ճշմարտության մայրն է: Դա ուղղակի «մեսիջ» չէ՞ ՀՀ իշխանություններին, որ մեր երկրում խոսքի ազատության իրավունքը չի հարգվում:
– Այդ կոնֆերանսում բոլորը փաստեցին, որ նույնիսկ կայացած ժողովրդավարություններում ժողովրդավարության ճգնաժամ կա: Եթե կայացած ժողովրդավարություններում ճգնաժամ կա, ինչպե՞ս կարող է կայացող ժողովրդավարություններում ճգնաժամի խնդիր չլինել: Իհարկե, պրոբլեմներ կան:
– Ձեր կարծիքով, ՀՌԱՀ հայտարարած կապուղիների մրցույթում «Ա1+»-ը ունի՞ հաղթելու շանս, թե՞ ոչ:
– Չգիտեմ: «Ա1+»-ը շատ պրոֆեսիոնալ է, բայց «Արմնյուզն» էլ է շատ պրոֆեսիոնալ: Այստեղ, կներեք, սուբյեկտիվ կլինի, որ ի սկզբանե որեւէ մեկը կարծիք հայտնի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում