Չիլիի Կոչրանե քաղաքի ոստիկանությունը Խորխե Մոնտի բնական սառցադաշտից սառույց գողանալու համար ձերբակալել է մի տղամարդու: Ինչպես հաղորդում է BBC-ն՝ վկայակոչելով ոստիկանության ներկայացուցիչներին, կասկածյալի բեռնատարում հայտնաբերվել 5 տոնա սառույց, որը նա գողացել էր սառցադաշտից: Ամենայն հավանականությամբ, տղամարդը նախատեսում էր սառույցը վաճառել մայրաքաղաք Սանտյագոյում: Գողացված սառույցի ընդհանոր արժեքը իշխանւթյունների կողմից գնահատվում է 6300 դոլար:
Ըստ տեղի ԶԼՄ-ների՝ կասկածյալի դեմ մեղադրանք է հարուցվել գողության և պետական նվաճումների ապականման մեջ: Խորխե Մոնտի սառցադաշտը գտնվում է Հարավային Պատագոնիա շրջանում և աշխարհի ամենաարագ աճող սառցադաշտերից մեկն է: Բնական սառցադաշտերի սառույցը երկրի խոշոր քաղաքներում զբոսաշրջիկների համար կոկտեյլների ամենասիրելի հավելումն է:








































