Sunday, 26 07 2026
Գերմանիա՞, թե՞ Ֆրանսիա
3 զոհ, 4 տուժած․ ՆԳՆ-ն՝ ավտովթար-հրդեհից մանրամասներ է հայտնել
ՏԿԵ նախարարն այցելել է «Թեհրան-հյուսիս» ճանապարհի կառավարման կենտրոն
Ավտովթար-հրդեհ՝ Արարատի մարզում․ հայտնաբերվել են մոխրացած դիեր
20:00
Իրանի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Լավրով-Արաղչի հեռախոսազրույց
Ավանում և Դավթաշենում ապօրինի առևտրի դեմ միջոցառումներ են իրականացվել
Սևանում բախվել են մոտորանավակներ
Լուսաձայնային ատրճանակից իր տանն օդ կրակած անձը ձերբակալվել է
ՀՀ ՏԿԵ նախարարն այցելել է Թեհրանի Միլադ աշտարակ
Կանանց գումարտակի շարքերը համալրել է Անի Մինասյանը՝ անցնելով 6-ամսյա ժամկետային զինծառայության
Դավիթ Խուդաթյանն այցելել է «Թեհրան – հյուսիս» ճանապարհի կառավարման կենտրոն
Վարդավառը Իջևանում. Նիկոլ Փաշինյան
18:00
Հայտնի է՝ ովքեր կներկայացնեն Հայաստանը Չեխիայում շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների թիմային առաջնությանը
17:45
Գուտերեշը ողջունել է Սիրիայի առաջընթացն անցումային փուլում
17:30
Հայկ Մարտիրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը կիսել են 1-2-րդ հորիզոնականները Dole Open 2026 շախմատի մրցաշարում
17:15
Իրանն ու ԱՄՆ-ն դադարեցրել են փոխադարձ հարվածները
Շնորհավորում եմ մեր հրաձգության հավաքականին. Ժաննա Անդրեասյան
Նեթանյահուն կմեկնի ԱՄՆ
16:15
Բեռլինում ԼԳԲՏ փրայդի ժամանակ ավտոմեքենան մխրճվել է մարդկանց բազմության մեջ, կա զոհ և տասնյակ տուժածներ
Վթարային ջրանջատում Երևանի Նոր Նորք վարչական շրջանում հուլիսի 26-ին
15:45
Թրամփը հետաձգել է Իրանի նկատմամբ ռազմական ճնշումը կտրուկ ուժեղացնելու ծրագիրը. NYT
Հուլիսի 26-31-ը Արարատյան դաշտում և Երևանում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
15:15
Ռումինիան բողոք կներկայացնի ՌԴ-ին
Տոկաևի «ձեռնալվան» Պուտինին «կտանի՞ Ստամբուլ»
14:45
Հորմուզի նեղուց. Իրանն ու Օմանը բանակցում են
14:30
Հայ հրաձիգները՝ աշխարհի առաջնության մեդալային առաջատար
Քաղաքաշինության կոմիտեի նախագահը շնորհավորել և աշխատանքի առաջարկ է արել ՃՇՀԱՀ շրջանավարտներին
Վարչապետը Գոշավանքում մասնակցել է սուրբ պատարագի
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզի Բռնակոթ գյուղում
Հայաստանն ու Իրանը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը

ԱԺ ընտրությունները` Սերժ Սարգսյանի հրաժարականի պարտադրանքի գործիք

2008 թվականի նախագահական ընտրություններից անցած ժամանակաշրջանը ցույց տվեց, որ ընտրությունները կեղծելու, մարտիմեկյան ոճրագործության և ռազմական հեղաշրջման ճանապարհով հաստատված իշխանությունն այլ բան չէր էլ կարող լինել, քան քոչարյանական ատելի դարձած վարչախմբի օրգանական շարունակությունը։ Չորս տարում չիրականացվեց որևէ իրական բարեփոխում, առավել այլանդակ ձևեր ընդունեցին իշխանական ապօրինություններն, ահագնացավ արտագաղթը, բազմապատկվեց թալանը` խորացնելով համաժողովրդական ատելությունն ու ցասումը։

Հայ Ազգային Կոնգրեսն ստեղծվել է 2008թ. նախագահական կեղծված ընտրություններով վերջնականապես խաթարված սահմանադրական կարգի վերականգնման առաջնահերթ խնդրով։ Որպես դրան հասնելու ուղի, Կոնգրեսը որդեգրեց ընտրական մեխանիզմի կիրառումը` չորս տարի շարունակ պայքարելով Ս. Սարգսյանի հրաժարականին հասնելու, արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրությունների միջոցով օրինակարգ իշխանության ձևավորման համար։

Սպառելով երկխոսության ճանապարհով սահմանադրական կարգի վերականգնման հնարավորությունը` 2011թ. հոկտեմբերի 8-ին շուրջօրյա նստացույց-հանրահավաքների ամփոփիչ բանաձևում Կոնգրեսը գլխավոր կարգախոս հռչակեց Սերժ Սարգսյանի անհապաղ հրաժարականը՝ հեռացումն իշխանությունից։ Հավատարիմ իր քաղաքական ուղեգծին` Կոնգրեսն առաջիկայում շարունակելու է այդ կարգախոսի շուրջ հասարակության առավելագույն համախմբումը, դրա համար որպես մի հնարավորություն դիտարկելով նաև առաջիկա խորհրդարանական ընտրությունները։ Վերջինս, Սերժ Սարգսյանի հրաժարականի պարտադրանքի գործիք լինելուց զատ, կարող է դառնալ նաև նրան պաշտոնանկության ճանապարհով հեռացնելու գործուն միջոց։

Վարչախումբը չորս տարի շարունակ արեց առավելագույնը համաժողովրդական շարժման, իրական ընդդիմության իսպառ ոչնչացման համար։ Սակայն, ի հեճուկս այդ ջանքերի, Հայ Ազգային Կոնգրեսը չորս տարվա անկոտրում պայքարով դարձավ հասարակության քաղաքական կամքի ձևավորողն ու արտահայտիչը և բազմապատկեց իր նկատմամբ ժողովրդի վստահությունն ու համակրանքը։

Ուստիև, գիտակցելով իրենց քաղաքական պատասխանատվությունը ժողովրդի առջև, Կոնգրեսի մաս կազմող քաղաքական ուժերը որոշում են, որ նախընտրական դաշինքով մասնակցելու են առաջիկա ընտրապայքարին` սա դարձնելով վարչախմբի դեմ համաժողովրդական ցասման գեներացման, քաղաքացիական ընդվզման, քաղաքական կամքի մեկտեղման, Ս. Սարգսյանի նկատմամբ անվստահության արտահայտման հարթակ` լուծելու համար սահմանադրական կարգի վերականգնման, ժողովրդի իշխանության հաստատման գերխնդիրը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում