Tuesday, 28 07 2026
11:10
Հայէկոնոմբանկը ժամկետից շուտ ավարտել է դոլարային պարտատոմսերի տեղաբաշխումը
Հայկ Կոնջորյանի եղբորը ծեծի ենթարկելու դեպքով 5 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում
10:50
Ամերիկացիների միայն մեկ երրորդն է կողմ Իրանի դեմ պատերազմին
Սպասվում է առանց տեղումների եղանակ
10:30
Նեթանյահուի և Թրամփի հարաբերությունները լարվել են
Կենտրոն վարչական շրջանի որոշ հասցեներում գազ չի լինի
Ուկրաինական ԱԹՍ-ները չեն կարողացել խոցել Պոդոլսկում Wildberries-ի լոգիստիկ համալիրը
Հայաստան-Թուրքիա փակ սահմանն ավելի սուր է զգացվում Ռուսաստանի սահմանափակումների պատճառով
09:50
Թրամփը կհանդիպի Զելենսկու ու Նեթանյահուի հետ
Լարսը բաց է
ԱՄՆ֊ում և ԵՄ֊ում սպասում են Հայաստանի ինքնիշխան որոշմանը` երկաթուղու և ատոմակայանի վերաբերյալ
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09:10
Ասիական կիսահաղորդիչային ընկերությունների բաժնետոմսերը անկում են ապրել
Ռուսաստանի գնացքը գնացել է. նա կարող է տարածաշրջան վերադառնալ միայն պատերազմով
08:50
Բաբ էլ Մանդեբի նեղուցում նավերի երթևեկությունը 56%-ով կրճատվել է հութիների գործողությունների պատճառով
Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում հուլիսի 28-ին
08:30
Արաղչին Սաուդյան Արաբիայի և Օմանի պաշտոնակիցների հետ քննարկել է տարածաշրջանային վերջին զարգացումները
Վթարային ջրանջատում Ալավերդի քաղաքում
08:10
Թրամփը հայտարարել է Իրանի հետ ընթացող «լավ բանակցությունների» մասին
Ալիևը Թուրքիայի ուղղությամբ դիվանագիտական թիմի արմատական փոփոխություն է կատարել
07:50
Նավթի գները նվազել են – 27/07/26
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
ՀԱՊԿ-ի մասնակցությունը ԼՂ հակամարտությանը հնարավոր չէր․ Զախարովա
Արագիլն ընկել էր չշահագործվող կաթսայատան ծխատարի մեջ
Քննարկվել են կանանց նկատմամբ բռնության, ընտանեկան բռնության կանխարգելման ու դրանց դեմ արդյունավետ պայքարի ուղիները
Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
Ոստիկանները ձերբակալել են ապօրինի զենք պահող տղամարդուն
Գազամատակարարման վթարային դադարեցում Գյումրի քաղաքում
00:10
ԵՄ-ն զգուշացրել է, որ անտառային հրդեհները ծանրաբեռնում են արձագանքման համակարգերը
«Քրեական գործերի քննությունը տևում է մի ողջ հավերժություն» պնդումն այլևս ակտուալ չի լինելու. Գալյան

Թեղուտի պաշտպանության ակտիվիստ Եղիա Ներսեսյանի հանդիպումը Մոսկվայում (տեսանյութ)

Հունվարի 27-ին տեղի է ունեցել հանդիպում Թեղուտի պաշտպանության ակտիվիստ Եղիա Ներսեսյանի հետ:
Ստորև ներկայացնում ենք մոսկվաբնակ հայ ակտիվիստ` Արևիկ Ամիրաքյանի հոդվածն առանց մեկնաբանության:

«Բերեք մեզանից յուրաքանչյուրը կատարի իր ընտրությունը:

Ո՞վ ենք մենք: Նրանք, ովքեր կարող են հանգիստ նայել, թե ինչպես են մտնում մեր տները, թքում մեր հողի վրա և վերածում են այն աղբանոցի՞, թե՞ այն մարդիկ ենք, ովքեր կարող են անել անհնարինը, որպեսզի դա տեղի չունենա:

Ու՞մ կողմից ենք մենք: Այն մարդկանց, ովքեր ճիշտ չեն, բայց ունեն փող, թե՞ այն մարդկանց, ովքեր ճիշտ են և ունեն շատ մեծ սիրտ: Ո՞ւմ պետք է մենք հավասարվենք, նրանց, ովքեր պատրաստ են վաճառվել և վաճառել մեր Հայրենիքը, թե՞ նրանց, ովքեր պատրաստ են սարի պես կանգնել և պաշտպանել Հայրենիքի ամեն մի սանտիմետրը: Ի՞նչ կարող ենք անել մենք: Ուղակի նստել այստեղ և հուսալ, որ ամեն ինչ մեր փոխարեն իրենք կանեն, թե՞ պատրաստ ենք պայքարել ճիշտ այնպես, ինչպես որ իրենք: Ի՞նչն է մեզ համար ավելի լավ: Թո՞ւյլ տալ բռնաբարել մեր երկիրը, խմել նրա վերջին արյան կաթիլը, թե՞ պաշտպանել այն, ինչ մենք հիմա ունենք:
Ի՞նչն է մեզ համար կարևոր: Այսօր կո՞ւշտ և բավարարվա՞ծ լինել, իսկ վաղը որպեսզի մեր երեխաները հայրենիք չունենան, թե՞ փրկենք մեր սերունդների ապագան:

Ո՞ւմ հետնորդներն ենք մենք ի վերջո՝Հայկ Նահապետի՞, թե՞ Բել Բռնակալի: Դժբախտությունը այն է, որ յուրաքանչուր հարցի մեջ դուք այլընտրանք եք փնտրում, դուք վստահ չեք կարող եք արդյոք օգնել, ուժերը կհերիքեն, թե՝ ոչ: Բայց հավատացեք, օգնել կարող է մեզանից յուրաքանչյուրը: Գիտեք, եթե մենք բոլորս համախմբվենք և լինենք միավորված, մենք սարեր շուռ կտանք և ազատագրենք Թեղուտը արնաշաղախ կացնից:
Բոլորը ճչում են, որ ժամանակն է համախմբվել, բայց միևնույն ժամանակ ամեն ինչ անում են, որ ժամանակակից երիտասարդությունը լինի ցաքուցրիվ: Եվ թող այս ամենը չմնա ուղակի ամպագոռգոռ բառերի տեսքով, ի վերջո բերեք համախմբվենք, չէ որ հարցը միայն Թեղուտի անտառները փրկելու մեջ չէ, այլ հարցը Հայաստանի փրկությանն է բերաբերում:

Ես ինքս ներկա եմ գտնվել Եղիայի հետ հանդիպմանը, բառերով չեմ կարող ցույց տալ այն ցավը, այն զգացմունքայնությունը և սրտացավությունը, այն մեծ սերը, որով խոսում էր Եղիան Թեղուտի մասին:

Ինձ հատկապես շատ դուր եկավ հաղորդավարի այն բառերը, որ ներկայացրեց Եղիա Ներսեսյանին: Ես իմ օրագրում մի նշում կատարեցի. «Մարդ, ով եկել է Մոսկվա ցուցահանդեսով, բայց այն չեղյալ համարեց և որոշեց կիսվել ձեր հետ իր ցավով, որի անունն է Թեղուտ»: Նրա բառերը և տեսանյութերը մարդկանց ստիպեցին լաց լինել, անկախ տարիքից, նրանց ձայները դողում էին: Հատկապես նրա ելույթի այն հատվածում, երբ նա խոսում է ծառի մասին, որպես իրենց խմբի խորհրդանիշ:

«Ինքը չի մեռնելու, ժողովուրդ, այ, խոսք եմ տալիս ձեզ, կտեսնեք նա ապրելու է դեռ հարյուր տարի և ավելի շատ…»։ Սա Եղիայի բառերն են:

Ելույթ ունեցավ մի մարդ, ով այդպես էլ չներկայացավ. «Մարդի՛կ, մի´ մոռացեք, մենք միայն հյուրեր ենք Երկիր մոլորակի վրա, ո՞ւմ տեղն ենք մենք մեզ դրել, տեր ու տրիակալի՞, մենք ոչի´նչ ենք, մենք գնացող ենք, սա Իրենց մոլորակն է, Իրենց տունը, Կենդանիների և Բույսերի տունը, ովքեր եկել են մեզանից ավելի վաղ, ու կգնան մեզանից հետո: Սա Բնության տունն է և մենք իրավունք չունենք այն ավիրելու, կործանելու և ոչնչացնելու…»։

Լսարանից ձայն լսվեց. «Ինչո՞վ մենք կարող ենք օգնել»: Ինչին էլ Եղիան տվեց պատասխան. «Անկեղծ սիրեք հայրենիքը, աղոթեք նրա համար, նա ձեր կարիքն ունի…»։

Ես սիրում եմ քեզ Հայաստան… Ես աղոթում եմ քեզ համար Թեղուտ: Մենք կփրկե´նք քեզ…»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում