Չնայած հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում բարդություններին` երկու երկրների հասարակությունները շարունակում են երկխոսություն հաստատելուն ուղղված քայլեր ձեռնարկել,- գրել է Today’s Zaman-ը: Պաբերականը օրինակ է բերել «Խոսելով միմյանց հետ. Հայաստանում և Թուրքիայում անցյալի մասին անձնական հիշողությունները» գիրքը: Գրքի առաջին մասը, որ կոչվում է «Ափսոս, նրանք գնացին», գրել է Ստամբուլի Սաբանչի համալսարանի պրոֆեսոր Լեյլա Նեյզին, իսկ երկրորդ մասը` «Ի՞նչ խնդրել: Ո՞ւմից խնդրել», գրել է ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատող, պրոֆեսոր Հրանուշ Խառատյան-Առաքելյանը: Գրքում ներկայացված են հայերի և թուրքերի հիշողությունները 1915 թ. Հայոց ցեղասպանությանը նախորդած շրջանի մասին: Գիրքը թարգմանվել է անգլերեն, ռուսերեն և հայերեն լեզուներով: