Հայտնի է, որ Հայոց Ցեղասպանության մասին թիվ 252 բանաձևը երեկ այդպես էլ չընդգրկվեց և քվեարկության չդրվեց Ներկայացուցիչների պալատում:
Ամերիկայի թուրքական կոալիցիայի նախագահ Մակքարդին մամլո ասուլիսում հայտարարել է, որ ամենայն հավանականությամբ հունվար ամսին նոր հայկական բանաձևը Կոնգրեսի օրակարգ կմտնի, բայց Ներկայացուցիչների պալատի նոր նախագահ Բոեհները դեմ է հայկական բանաձևերին և բանաձևը աջակցություն չի ստանա Կոնգրեսի կողմից:
«Արդեն գիտենք, որ Կոնգրեսի անդամների մեծ մասը թուրք-ամերիկյան հարաբերությունների կարևորության մասին նախագահ Օբամայի հետ նույն կարծիքին են»,- ասել է Մաքքարդին և հավելել, որ չարժե դրա պատճառով դաշնակից Թուրքիայի հետ հարաբերությունները վատթարացնել: