Грузия Online-ի փոխանցմամբ, Վրաստանի փոխվարչապետ, եվրոպական ու եվրատլանտյան հարցերով պետնախարար Գեորգի Բարամիձեն պատասխանել է Ռուսաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևին։
Վերջինս Վրաստանին մեղադրել է իր տարածքում ահաբեկիչներ պատրաստելու մեջ, որոնք պետք է քայքայիչ գործունեություն ծավալեն Ռուսաստանում։
Այս կապակցությամբ Բարամիձեն հայտարարել է. «Սա Ռուսաստանի ղեկավարության առաջին բացարձակապես հիմար և անհիմն հայտարարությունը չէ։ Հավանաբար այն նրանց անհրաժեշտ է եղել Ռուսաստանում քաղաքական իրավիճակի սրվելու պատճառով։ Այդ հայտարարությունը Արևմուտքին արհեստականորեն հակազդելու ռուսական պլանի մի մասն է»։











































