Tuesday, 28 07 2026
ՌԴ ԱԳ փոխնախարարն Ասիայում ՆԱՏՕ-ի նմանօրինակի ստեղծման կոչերն անհեռանկարային է անվանել
Արարատի մարզի որոշ հասցեներում գազանջատում է
13:30
Ավստրիան քննարկում է պարտադիր զինծառայության ժամկետը երկարացնելու հնարավորությունը
Նոր խաղահրապարակ՝ Էրեբունի վարչական շրջանում
13:10
Ալիևն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել
Բացահայտվել է 600 մլն դրամի չհայտարարված շրջանառություն
12:50
Հզոր երկրաշարժ՝ Ճապոնիայի Կյուսյու տարածաշրջանում
Մեկնարկել են զինվորական երդման արարողությունները, նորակոչիկներին հատկացվում է երկօրյա արձակուրդ․ Պապիկյան
12:30
Սի Ծինփինը Սլովակիային կոչ է արել կառուցողական դեր կատարել Չինաստան-ԵՄ հարաբերություններում
250 հազարից մինչև 8 միլիոն․ որքան արժեն մեծ պահանջարկ ունեցող համարանիշերը
12:10
Ֆրանսիայում անտառային հրդեհներն ամենաուժգինն են երկրորդ համաշխարհայինից ի վեր
Պուտինը Հայաստանի ընդդիմությանը «հանձնարարեց» հանրաքվե նախաձեռնել
11:50
Ֆինլանդիան փակել է օդային և ծովային տարածքի մի մասը՝ ԱԹՍ-ների սպառնալիքի պատճառով
11:40
Ըմբշամարտի Մ-17 տարեկանների ԱԱ-ում Հայաստանն այսօր 5 մասնակից ունի
Մոսկվայի վրա իրականացվել է վերջին երկու տարվա ընթացքում ամենախոշորներ հարձակումներից մեկը
11:20
Արարատում Ucom-ի սպասարկման կենտրոնը վերաբացվեց Շահումյան 24/2 հասցեում
11:10
Հայէկոնոմբանկը ժամկետից շուտ ավարտել է դոլարային պարտատոմսերի տեղաբաշխումը
Հայկ Կոնջորյանի եղբորը ծեծի ենթարկելու դեպքով 5 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում
10:50
Ամերիկացիների միայն մեկ երրորդն է կողմ Իրանի դեմ պատերազմին
Սպասվում է առանց տեղումների եղանակ
10:30
Նեթանյահուի և Թրամփի հարաբերությունները լարվել են
Կենտրոն վարչական շրջանի որոշ հասցեներում գազ չի լինի
Ուկրաինական ԱԹՍ-ները չեն կարողացել խոցել Պոդոլսկում Wildberries-ի լոգիստիկ համալիրը
Հայաստան-Թուրքիա փակ սահմանն ավելի սուր է զգացվում Ռուսաստանի սահմանափակումների պատճառով
09:50
Թրամփը կհանդիպի Զելենսկու ու Նեթանյահուի հետ
Լարսը բաց է
ԱՄՆ֊ում և ԵՄ֊ում սպասում են Հայաստանի ինքնիշխան որոշմանը` երկաթուղու և ատոմակայանի վերաբերյալ
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09:10
Ասիական կիսահաղորդիչային ընկերությունների բաժնետոմսերը անկում են ապրել
Ռուսաստանի գնացքը գնացել է. նա կարող է տարածաշրջան վերադառնալ միայն պատերազմով

ԱՄՆ-ում ամփոփում են տարվա ֆիլմերը. առաջատարներն են «Ժառանգները», «Կենաց ծառը» և «Արտիստը»

Լոս Անջելեսի, Սան Ֆրանցիսկոյի, Նյու Յորքի և Բոստոնի կինոքննադատները և Ամերիկյան կինոյի ինստիտուտը ընտրել են 2011 թ. լավագույն ֆիլմերը:

Ինչպես հաղորդում է OpenSpace-ը, ի տարբերություն անցյալ տարվա, երբ բոլոր դափնիները ստացավ «Սոցիալական ցանց» ֆիլմը, այս տարի ամերիկացի քննադատներն ընտրել են երեք տարբեր ֆիլմ:

Այսպես, Լոս Անջելեսի կինոքննադատների ակադեմիան տարվա ֆիլմ է ճանաչել Ալեքսանդր Պեյնի «Ժառանգներ» (The Descendants) ֆիլմը, երկրորդ տեղում է «Կենաց ծառը» (The Tree of Life), ընդ որում՝ ֆիլմի ռեժիսոր Տերրենս Մալիքը ճանաչվել է լավագույն ռեժիսոր:

Լոս Անջելեսի իրենց գործընկերների հետ համաձայնել են Սան Ֆրանցիսկոյի կինոքննադատները. նրանք տարվա ֆիլմ են ընտրել «Կենաց ծառը», իսկ տարվա ռեժիսոր Տերրենս Մալիքին:

Կալիֆոռնիական երկու ասոցիացիաների կարծիքները համընկել են 2011 թ. լավագույն մուլտֆիլմի հարցում, որը դարձել է «Ռանգոն» (Rango):

Բոստոնի կինոքննադատները տարվա ֆիլմ են ճանաչել ֆրանսիացի Միշել Խազանավիչուսի «Արտիստ» (The Artist) սև-սպիտակ ֆիլմը: Լավագույն ռեժիսոր ճանաչվել է Մարտին Սկորսեզեն:

Նյու Յորքի կինոքննադատները նույնպես կատարել են իրենց ընտրությունը՝ տարվա լավագույն ֆիլմ ճանաչելով «Արտիստը», իսկ լավագույն ռեժիսոր՝ նրա հեղինակ Միշել Խազանավիչուսին:

Ամերիկյան կինոյի ինստիտուտը անցնող տարվա լավագույն ֆիլմեր է ճանաչել «Հարսնացուի ընկերուհիներ», «Ժառանգներ» և «Վիշապի դաջվածքով աղջիկը» ֆիլմերը:

Բացի այդ, հատուկ մրցանակներ են շնորհվել «Արտիստ» ֆիլմին և Հարի Փոթերի մասին պատմող ֆիլմաշարին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում