Միջազգային քրեական դատարանը Սուդանի պաշտպանության նախարար Աբդելրահիմ Մուհամմեդին մեղադրել է մարդկության դեմ ոճրագործություն իրականացնելու և ռազմական հանցագործությունների մեջ:
Reuters-ը նշում է, որ նրան մեղադրում են Սուդանի արևմտյան հատվածում` Դարֆուրում, 2003-2004 թվականներին իրականացրած հանցագործությունների մեջ:
Հիշեցնենք, որ 2003 թվականին այստեղ կոնֆլիկտ էր առաջացել` աֆրիկյան տեղացիների ու արաբական քոչվոր ցեղերի միջև: