Երեկ` հոկտեմբերի 20-ին, տեղեկություն է ստացվել, որ Երեւանի Դավիթաշենի կամրջին հարակից Հրազդանի կիրճում դիակ է հայտնաբեվել, եւ այն դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: «Արտակարգ ալիք» լրատվական կենտրոնի փոխանցմամբ, դեպքի վայր մեկնած փրկարարները կիրճից դուրս են բերել Երեւանի բնակիչ, 1985 թ. ծնված Նորայր Մարկոսյանի դին եւ հանձնել իրավապահ մարմիններին: