Թուրքիայի դեսպանը Հնդկաստանում Լևոնթ Բիլմանն այսօր նշանալվել է ՄԱԿ-ին կից գործող քաղաքական ծրագրավորման և միջնորդական գործունեության բաժնի տնօրեն: Այս մասին հայտնել է Trend գործակալությունը` հղում անելով թուրքական TRT հեռուստատեսության ռուսական բաժինը:
Այս պաշտոնին նա նշանակվել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունի ոկղմից: Այս պաշտոնում թուրքական դիվանագետը կզբաղվի կազմակերպության քաղաքական կուրսի ձևավորմամբ և գլխավոր քարտուղարին խորհրդակցություններ տրամադրելով:
Թուրքիայի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ նշվում է, որ այս հաջողությունը ցույց է տալիս Թուրքիայի աճող դերը միջազգային ասպարեզում: