Եվրոպական էլեկտրոնային InterContinental Exchange Futures Europe բորսայում հոկտեմբերի 20-ին նավթի գներն աճել են $2,5-ով եւ կազմել $83,60` մեկ բարելի դիմաց: Նյու-Յորքի NYMEX բորսայում WTI (Light Sweet) մակնիշի նավթի գներն աճել են $2,28-ով` կազմելով $81,77` մեկ բարելի դիմաց:
Նավթի կտրուկ աճը պայմանավորված է Չինաստանից ստացված վիճակագրական տվյալներով, համաձայն որի` չինական տնտեսությունը շարունակում է արձանագրել կայուն բարձր տնտեսական աճ: Այդ երկրի ՀՆԱ-ի աճը 2010թ. առաջին 9 ամիսների կտրվածքով կազմել է10,6%: