Սաուդան Արաբիայի թագավոր Աբդալլահը կրկին հոսպիտալացվել է Ար-Ռիյադի թագավորական հիվանդանոցում, որտեղ 88-ամյա միապետին սպասվում է ողնաշարի վիրահատություն: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը` հղում անելով Սաուդյան Արաբիայի պաշտոնական աղբյուրներին:
«Երկու սրբավայրերի պահապան թագավոր Աբդալլահն այսօր ժամանաել է Էր-Ռիյադի հիվանդանոց, որպեսզի վիրահատություն անցնի երրորդ ողի վերականգնման համար»,- հաղորդում են տեղի լրատվամիջոցները: 88-ամյա միապետը անցած տարվա վերջից տառապում է միջողային ճողվածքից:









































