Sunday, 26 07 2026
Գերմանիա՞, թե՞ Ֆրանսիա
17:45
Գուտերեշը ողջունել է Սիրիայի առաջընթացն անցումային փուլում
17:30
Հայկ Մարտիրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը կիսել են 1-2-րդ հորիզոնականները Dole Open 2026 շախմատի մրցաշարում
17:15
Իրանն ու ԱՄՆ-ն դադարեցրել են փոխադարձ հարվածները
Շնորհավորում եմ մեր հրաձգության հավաքականին. Ժաննա Անդրեասյան
Նեթանյահուն կմեկնի ԱՄՆ
16:15
Բեռլինում ԼԳԲՏ փրայդի ժամանակ ավտոմեքենան մխրճվել է մարդկանց բազմության մեջ, կա զոհ և տասնյակ տուժածներ
Վթարային ջրանջատում Երևանի Նոր Նորք վարչական շրջանում հուլիսի 26-ին
15:45
Թրամփը հետաձգել է Իրանի նկատմամբ ռազմական ճնշումը կտրուկ ուժեղացնելու ծրագիրը. NYT
Հուլիսի 26-31-ը Արարատյան դաշտում և Երևանում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
15:15
Ռումինիան բողոք կներկայացնի ՌԴ-ին
Տոկաևի «ձեռնալվան» Պուտինին «կտանի՞ Ստամբուլ»
14:45
Հորմուզի նեղուց. Իրանն ու Օմանը բանակցում են
14:30
Հայ հրաձիգները՝ աշխարհի առաջնության մեդալային առաջատար
Քաղաքաշինության կոմիտեի նախագահը շնորհավորել և աշխատանքի առաջարկ է արել ՃՇՀԱՀ շրջանավարտներին
Վարչապետը Գոշավանքում մասնակցել է սուրբ պատարագի
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզի Բռնակոթ գյուղում
Հայաստանն ու Իրանը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը
Լարսը բաց է
Կրակոցներ՝ Արարատի մարզում
12:45
3,2 մագնիտուդով երկրաշարժ՝ Կասպից ծովում
12:30
Հայ ըմբիշները Բաքվում են
12:15
Էլբրուսում երկու ալպինիստ է զոհվել
Ավտովթար՝ Սևան-Մարտունի ճանապարհին․ կան վիրավորներ
11:45
ՌԴ-ն գիշերը հարվածներ է հասցրել Կիևի ուղղությամբ
Նոր Խարբերդում քննարկվել են բնակիչների բարձրացրած խնդիրների լուծումները
11:15
2026 թ. օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները. Լևոն Ազիզյան
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է ԻԻՀ էներգետիկայի նախարար Աբբաս Ալիաբադիի հետ
Տեղումներ չեն սպասվում
Սուրեն Պապիկյանի հրամանով 2025/2 զորակոչի պարտադիր ժամկետային զինծառայողներին հատկացվել է լրացուցիչ արձակուրդ

Թրամփը խոստացած «հաճելի անակնկալը մատուցեց» Էրդողանին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Անկարա է մեկնել նախագահական նոր ինքնաթիռով, որ նրան նվիրել է Կատարի էմիրը։ Ինքնաթիռը, որ ստացել է «թռչող Սպիտակ տուն» անվանումը, առաջին պաշտոնական թռիչքը, այսպիսով, կատարել է Վաշինգտոն-Անկարա անվայրէջք չվերթով։

Անկարայում Դոնալդ Թրամփը առաջին հանդիպումը անցկացրել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, որից հետո նրանք հանդես են եկել մամուլի համար հայտարարություններով։

Եթե փորձենք հակիրճ ներկայացնել, ապա կստացվի, որ Դոնալդ Թրամփը Էրդողանին «խոստացել» է, որ ԱՄՆ-ը Թուրքիային F-35 հինգ կործանիչ կվաճառի, ինչպես նաև կքննարկի «պատժամիջոցները չեղյալ հայտարարելու հարցը»։ Այս «հաճելի անակնկալը» նա հիմնավորել է շատ պրագմատիկ ձևակերպմամբ: «Իրանի դեմ պատերազմում Թուրքիան ԱՄՆ-ին ավելի է օգնել, քան նրա ավանդական դաշնակից մի քանի երկիր»։

Թրամփ-Էրդողան բանակցություններին հասկանալի պատճառներով ավելի սևեռուն հետևել են Իսրայելում։ Ynet-ի ռազմական փորձագետի հայացքով՝ «Իսրայելը մի քանի ուղղությամբ միաժամանակյան պարտություն է կրել»։ Նրա ձևակերպմամբ՝ Նաթանյահուի կառավարությունը «չի հաշվարկել, որ ռազմական գործողություններից հետո Թեհրանը ուշքի կգա և Հորմուզի նեղուցը կօգտագործի հօգուտ իր շահերի, իսկ այժմ նա պարտվում է թուրքական ուղղությունում, քանի որ Թրամփը համակրում է ավտորիտար Էրդողանին»։

Ի՞նչ դեր ունի Էրդողանի հանդեպ Թրամփի համակրանքը, այլ հարց է։ Իրական քաղաքական ռեժիմում դրված է Մերձավոր Արևելքում անվտանգային համակարգ ձևավորող գործընկերոջ ընտրության հարցը, և ԱՄՆ-ը կոնկրետ այս փուլում նախապատվությունը տալիս է Թուրքիային։

Առայժմ պարզ չէ երկու հանգամանք: ԱՄՆ- Թուրքիա ռազմավարական համագործակցությունը Կոնգրեսի կողմից ինստիտուցիոնալ հաստատում կունենա՞։ Եվ երկրորդ՝ ավելի ազդեցիկ Թուրքիան եվրոպական անվտանգային համակարգի դերակատա՞ր է լինելու, թե՞ գործելու է «ինքնավար ռեժիմում»։

Կոնկրետ Հայաստանի համար չափազանց կարևոր է դիտարկել, թե արդյոք Թուրքիայի դեմ պատժամիջոցների չեղարկման դիրքորոշումը, որ Անկարայում բացահայտել է ԱՄՆ նախագահը, որքանո՞վ է առնչվում «Ազատության աջակցության ակտի» 907-րդ ուղղումը չեղարկելու ուղղությամբ Ադրբեջանի իշխանությունների և լոբբիստական շրջանակների ջանքերին։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում