Thursday, 23 07 2026
Փարիզում քննարկվել է Հայաստանի մուտքը եվրոպական շուկա
23:50
ԻՀՊԿ-ն հայտարարել է ամերիկյան բանակի ռադիոէլեկտրոնային պայքարի ստորաբաժանման ոչնչացման մասին
«Արարատցեմենտ»-ը պետք է շարունակի անխափան աշխատանքը․ Պապոյան
23:30
Թրամփը սպառնացել է հութիների հարձակումների համար պատասխանատվության ենթարկել Իրանին
23:20
Կոնֆերենցիաների լիգա. «Ալաշկերտ»-ը չհաղթեց «Կլուժ»-ին
23:10
Իրան-Իրաք սահմանային անցակետին ԱՄՆ-ի հարվածի հետևանքով իրանցի զինվորական է զոհվել. Tasnim
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է Կանադայի ակադեմիական և փորձագիտական համայնքի ներկայացուցիչների հետ
22:50
Պակիստանի վարչապետը խստորեն դատապարտել է հութիների հարձակումները սաուդյան նավերի վրա
Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի հավակնորդների քննության ժամանակացույցը
22:30
Իրաքի և Քուվեյթի միջև սահմանային անցակետը փակվել է ԱԹՍ-ի հարձակումից հետո. INA
Քաղաքացիների առաջարկով գործնական քննության մեկնարկային կետը կտեղափոխվի
22:10
Թրամփը հայտարարել է, որ Սաուդյան Արաբիայի հետ միջուկային համաձայնագիրը կախված է Էր Ռիադի կողմից Իսրայելի ճանաչումից
Նարեկ Կարապետյանը մենակ չի լինելու. ճաղերի ետևից են նայելու ՀՀ-ին. պրոցեսը հասնում է կուլմինացիային
21:50
Կուբա է ժամանել ԱՄՆ-ից մարդասիրական օգնության առաջին խմբաքանակը՝ Ռուբիոյի նախաձեռնությամբ
Բանակում ողբերգությունների հիմքում կրթության, բարեկրթության և հսկողության պակասն է
21:30
Իրանն ու Իրաքն ամրապնդում են հարաբերությունները․ Փեզեշքիանն ընդունել է ալ-Զայիդիին
Ռուսաստանը խուճապի մեջ է. գազանը նեղն է ընկել ու գոռում է
21:09
Սև ծովում թուրքական բեռնանավի վրա անօդաչուի հարձակման հետևանքով մեկ մարդ է զոհվել, երեքը՝ վիրավորվել
Բեռլինում Ալիեւը Ռուսաստանից «վերջնականապես» զատորոշվել է
20:50
Իսպանիայում վտանգի առավելագույն մակարդակ է հայտարարվել շոգի պատճառով
Արտաքին քաղաքականությունը՝ ստանդարտ դիվանագիտական լեզվից դուրս. ԱԳՆ-ն փոդքաստային շարք է սկսել
20:30
Ալբանիայում բախումներ են տեղի ունեցել ոստիկանների և հակակառավարական ցույցի մասնակիցների միջև
Գևորգ Պապոյանն ու Դեյվիդ Ալենը քննարկել են ԱՄՆ-ի կողմից ՀՀ-ին Շուկայական տնտեսություն ունեցող երկրի կարգավիճակ շնորհելու գործընթացը
Ռուսաստանը բաց է Ուկրաինայի հարցով բանակցությունների համար. Պեսկով
Տեղի է ունեցել ԲԸՏՄ ղեկավարին կից խորհրդակցական նիստ
19:50
Հնդկաստանում ավելի քան 40 մարդ է զոհվել հեղեղումների հետևանքով
0-ներով համարնիշերն արդեն հասանելի են նաև առանց աճուրդի. ՆԳ նախարարի հրամանն ուժի մեջ է մտել
19:30
Օմանը կոչ է արել խուսափել Կարմիր ծովում լարվածության աճից
Դադարեցվել է Սևանա լճի 3400 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքի պետական գրանցումը
19:10
Ռոդրին մեջքի վիրահատության կենթարկվի

Ադրբեջանը «ռուսական օկուպացիային վերջ տվեց», ո՞րն է Հայաստանի ընտրությունը

Թուրքիայում ՆԱՏՕ-ի գագաթաժողովը «պատմական» է։ Այդ մասին CNN Turk-ին հարցազրույցում ասել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը։ Turkiye պարբերականի գնահատմամբ, հուլիսի 7-8-ի քննարկումներից սպասումը մեկն է՝ Անկարան «կճանաչվի՞ միջազգային քաղաքականության օրակարգ որոշող մայրաքաղաք»։ Իսրայելի վարչապետ Նաթանյահուն Միացյալ Նահանգներին հորդորել է Թուրքիային F-35 կործանիչներ չվաճառել, քանի որ դա «տարածաշրջանում ուժերի հարաբերակցությունը կփոխի»։

Այս ֆոնին, կարծես, անտեսվեց, որ Ադրբեջանը օկուպացված Շուշիում «Մշակութային և էթնիկ բազմազանություն, պատմության դասերը և արդի մարտահրավերները» խորագրով «գիտա-գործնական խորհրդաժողով» է անցկացրել, որին մասնակցել են ԱՄՆ-ը, Ֆրանսիան, Լիտվան, Լեհաստանը, Չեխիան, Գերմանիան, Իսրայելը, Թուրքիան և Վրաստանը ներկայացնող գործիչներ։

Միջոցառումը երկու հիմնական ուղերձ է հղել: Ռուսաստանը պետք է ճանաչի չերքեզների ցեղասպանությունը և վերջ տա Ուկրաինայի դեմ պատերազմին էթնիկ փոքրամասնություններին «հարկադիր ներգրավելու քաղաքականությանը»։

2018 թ․ հուլիսի 2-ին Ռուսաստանի պետական դումայի պատգամավորների մասնակցությամբ Ջեբրայիլի Ջոջուկ Մերջանլի գյուղում կազմակերպվել է «Հարավային Կովկասում ՌԴ միակ դաշնակիցը Ադրբեջանն» է գիտաժողով։ Հետագա ռազմա-քաղաքական իրադարձությունները ծավալվել են ռուս-թուրքական «բարդ օպերացիայի և սիներգիայի» շրջանակներում։

Մի քանի տարի առաջ ոչ ոքի մտքից իսկ չէր անցնի, որ Ադրբեջանը Ռուսաստանին չերքեզների ցեղասպանության մեղադրանք կներկայացնի և կոչ կանի վերջ տալ ուկրաինական պատերազմին էթնիկ փոքրամասնությունների «հարկադիր ներգրավմանը»։

Չպետք է կասկածել, Շուշիի «գիտա-գործնական խորհրդաժողովի» բոլոր ձեւակերպումները Իլհամ Ալիևի աշխատակազմում գրաքննություն են անցել։ Ադրբեջանը նախապատրաստվում է հետկոնֆլինկտային Ռուսաստանի հետ հարաբերություններին և քաջ գիտի, որ Ուկրաինական պատերազմը ֆորմալ ինչ կարգավորում էլ որ ունենա, Ռուսաստանը «պարտված» է։ Շուշիի «գիտա-գործնական խորհրդաժողովը» արձանագրել է, որ Ադրբեջանը փակում է «ռուսական օկուպացիայի» էջը։

Ի՞նչ «մատրիցա» է մշակում Հայաստանը։ «Թավշյա հեղափոխությունը» տեղի է ունեցել 2018 թ․-ին։ 2028 -ին լրանում է Թուրքմենչայի պայմանագրի 200-ամյակը։ Եթե այն չի նշվելու որպես Արևելյան Հայաստանի ազատագրման հոբելյան, ապա քաղաքական ի՞նչ իմաստ է ունենալու։ Ժամանակը չափազանց սուղ է, իսկ որոշումը Հայաստանի պետական գոյության համար ճակատագրական է։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում