ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) հայտնել է, որ Իրանի կողմից Մերձավոր Արևելքի ուղղությամբ արձակված բալիստիկ հրթիռները չեն հասել իրենց թիրախներին: Ի պատասխան այս փորձերի՝ ԱՄՆ-ն «ինքնապաշտպանական» հարվածներ է հասցրել:
Ըստ հաղորդագրության՝ Քուվեյթի ուղղությամբ արձակված երկու իրանական հրթիռներ չեն հասել տեղ կամ մասնատվել են օդում, իսկ Բահրեյնի թիրախների դեմ արձակված երեք հրթիռներն անմիջապես որսացել են ԱՄՆ-ի և Բահրեյնի հակաօդային պաշտպանության ուժերը:








































