Tuesday, 28 07 2026
«Հարավկովկասյան երկաթուղի»-ն էլեկտրագնացքների ուղեվարձի զեղչեր է սահմանում
ԵՄ-ում գիտակցում են ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում Հայաստանում ճգնաժամի անխուսափելիությունը․ ՌԴ ԱՀԾ
18:20
IDBank-ի աջակցությամբ բացվեց Khachaturian Rooftop-ը
18:10
Մենք բախվել ենք բոլորովին աննախադեպ հրդեհի. Մակրոն
Ինչպե՞ս լուծել հայ-ռուսական և հայ-ադրբեջանական հարաբերությունները ռուս-ադրբեջանականով չպայմանավորելու խնդիրը
ԵՄ-ն պահանջում է Հայաստանը խզի հումանիտար կապերը Մոսկվայի հետ. ՌԴ ԱՀԾ
Կյանքից հեռացել է քաղաքական գործիչ Գառնիկ Մարգարյանը
17:30
Զիդանը՝ պաշտոնապես Ֆրանսիայի հավաքականի մարզիչ
Ավտոկայանման ժամանակավոր սահմանափակում Արամ Խաչատրյան փողոցում
ՌԴ ԱԳ փոխնախարարն Ասիայում ՆԱՏՕ-ի նմանօրինակի ստեղծման կոչերն անհեռանկարային է անվանել
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
16:50
Թրամփի վերաբերմունքը Զելենսկու նկատմամբ դարձել է ավելի դրական․ WSJ
Պատմական նվազագույն ջրառ Սևանա լճից
16:30
Ճապոնիայում երկրաշարժից հետո ավելի քան 60 հետցնցում է գրանցվել. կան տասնյակ անհետ կորածներ
ԱԶԲ ներկայացուցիչների հետ քննարկվել են Պուշկինի թունելի վերականգնման, Դիլիջանի նոր թունելի կառուցման հարցերը
16:10
Մյանմայում հավանություն են տվել մահապատժի կիրառմանն առցանց խարդախության մեջ ներգրավվածների նկատմամբ
Խիստ վերսհսկողություն կսահմանվի սննդի առաքում իրականացնողների նկատմամբ. Սանիտարական գրքույկը կլինի պարտադիր
15:50
Իրաքի վարչապետը մեկնել է Անկարա՝ Թուրքիայի ղեկավարության հետ բանակցություններ անցկացնելու նպատակով
ՀՀ ՏԿԵ նախարարը ծանոթացել է Արարատի մարզի միասնական երթուղային ցանցի նոր տրանսպորտային միջոցների ամբողջական խմբաքանակին
ՀԱՄԱՍ-ի պատվիրակությունը մեկնել է Կահիրե՝ հրադադարի երկրորդ փուլի իրականացման շուրջ բանակցությունները վերսկսելու
Արտաքին հետախուզական ծառայությունը կներգրավվի ռազմական նշանակության արտադրանքի լիցենզավորման գործընթացներում
15:10
Ճապոնիայում երկրաշարժից հետո առևտրի կենտրոնում պայթյուն է տեղի ունեցել. փլատակներում մարդիկ կան
ԱՄՆ-ը և Վրաստանը համաձայնության չեն եկել․ Վաշինգտոնը հիշեցնում է խոսքի ազատության կարևորությունը
Ադրբեջանը վավերացրել է Ուկրաինայի հետ քաղաքացիական և առևտրային գործերով իրավական օգնության մասին պայմանագիրը
ՄԻՊ ներկայացուցիչները մշտադիտարկման չհայտարարված այց են իրականացրել ՀՀ ՆԳՆ ոստիկանության բաժինների ՁՊՎ-ներ ու դատարանների խցեր
14:30
Մոսկվա է ժամանել Հարավաֆրիկյան Հանրապետության պատվիրակությունը՝ ռազմական համագործակցության քննարկման  համար
Իրենց դիպլոմներն են ստացել Ռուս-Հայկական համալսարանի շրջանավարտները
14:10
Պենտագոնը սկսել է վերանայել Եվրոպայում գտնվող ամերիկյան զորակազմի հարցը
Պետգույքի կոմիտեն էլեկտրոնային աճուրդով օտարման է ներկայացրել 34 անշարժ գույք
ՌԴ ԱԳ փոխնախարարն Ասիայում ՆԱՏՕ-ի նմանօրինակի ստեղծման կոչերն անհեռանկարային է անվանել

Հայաստանում, իրոք, ընդդիմափոխության սուր անհրաժեշտություն կա

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

1998թ․ «իշխանափոխության» կազմակերպիչները ղարաբաղյան հակամարտության կարգավորման հայեցակարգ չունեին։ Նրանք ընդամենը Լևոն Տեր-Պետրոսյանի ընդունած փուլային տարբերակին կամ, եթե բոլոր «գեղեցկախոսություններից» վերացարկվենք, նրա հետագա պաշտոնավարմանը դեմ էին։ Երևի պատերազմից հետո «գրաբար սովորելու» ցանկություն չկար։ Ասվածի ապացույցը արձանագրված փաստն է, Տեր-Պետրոսյանի «հրաժարականից» տասը ամիս հետո Հայաստանը և Լեռնային Ղարաբաղը պաշտոնապես դրական են պատասխանել կարգավորման «Ընդհանուր պետություն» առաջարկին, որը ենթադրում էր Լաչինի միջանցքից բացի բոլոր տարածքների Ադրբեջանին վերադարձ, իսկ ԼՂ-ն պետք է Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված սահմաններում օժտվեր «հանրապետական կարգի պետական կազմավորման» կարգավիճակով։ Փաստացի դա Ադրբեջանի կազմում «բարձր ինքնավարություն» էր, որ, սակայն, Հեյդար Ալիևը մերժել է։

Հետագա իրադարձությունները հայտնի են՝ ներառյալ 2016թ․ ապրիլի 2 -ին սկսված և 2023թ․ սեպտեմբերի 20-ին Լեռնային Ղարաբաղի ամբողջական անեքսիայով և նրա հայ բնակչության բնատեղահանությամբ ավարտված ղարաբաղյան երկրորդ պատերազմը։ Հունիսի 1-ի հեռուստաբանավեճի ընթացքում ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանը հայտարարել է, որ խորհրդարանական մրցապայքարի մասնակից քաղաքական ոչ մի ուժի հետ խնդիր չունեն, բացի ՔՊ-ից։ Այդպես Հայաստանում եղել է 1996-ի նախագահական ընտրություններում, երբ քաղաքական բոլոր դերակատարները միմյանց հետ որևէ տարաձայնություն չունեին և համախոհաբար միասնական թեկնածու էին առաջադրել Վազգեն Մանուկյանին։ Հայ հանրության ճնշող մեծամասնությունը ցայսօր համոզված է, որ այդ ընտրություններում Լևոն Տեր-Պետրոսյանը «պարտվել է, ուժայինները ժողովրդի հաղթանակը գողացել» են։

Քաղաքական դաշտը, հանրային գործիչները, մտավորականության, ակադեմիական և բուհական գիտնականների, գրողների, արվեստագետների և հատկապես զինվորականության գերակշիռ մեծամասնությունը 1998թ․ «իշխանափոխությունը» ոչ թե ողջունել, այլ ընդունել է ցնծությամբ՝ համոզված լինելով, որ Լեռնային Ղարաբաղի խնդրի բացառապես հայանպաստ կարգավորման ճանապարհի գլխավոր խոչընդոտը հեռացված» է։ Ի՞նչ ունեցանք արդյունքում՝ վերևում ասված է։

Ի՞նչ կունենայինք, եթե քաղաքական մի երկրորդ ուժ, հանրային ազդեցիկ գործիչների մի խումբ, գոնե մեկ տասնյակ հեղինակավոր գիտնականներ, գրողներ, արվեստագետներ Լևոն Տեր-Պետրոսյանի կողքին կանգնելու քաջություն ունենային և սատարեին ղարաբաղյան հակամարտության խաղաղ-բանակցային՝ փուլ առ փուլ կարգավորմանը, որով «Ղարաբաղը եւս երեք հազար տարի» հայկական կմնար։ Բայց տարածքների վերադարձը, երբ ԼՂ կարգավիճակը «այստեղ և այժմ» չէր որոշվում, «դավաճանություն» գնահատվեց, ունեցանք Ղարաբաղի կորուստ։

Այսօր «դավաճանություն» է գնահատվում Ադրբեջանի հետ խաղաղության և հարաբերությունների հաստատման պայմանագրի ստորագրումը, որովհետև «ի՞նչ խաղաղություն, եթե դրա գինը Ղարաբաղից հրաժարումն է, իսկ Հայաստանը վերածվում է Ադրբեջանի ֆիլիալի»։ Նախընտրական քարոզարշավի «էյֆորիայի» տակ կարելի է նույնիսկ Նախիջևանի ադրբեջանապատկանությունը համարել հայ-ադրբեջանական և հայ-թուրքական կարգավորման խոչընդոտ։ Բայց ինչպես 1998-ի «իշխանափոխության» կազմակերպիչները չունեին ղարաբաղյան կարգավորման հայեցակարգ, այնպես էլ ՔՊ-ի և Նիկոլ Փաշինյանի հակառակորդները, ձևակերպման համար թող ներեն, «խաղաղության հոդաբաշխ ծրագիր» չեն հնչեցնում։

-Եթե ես լինեմ, Ալիևը Հայաստանի դեմ չի հարձակվի,- ասվածը, մեղմ ասած, արժանահավատ չէ։ Թեկուզ այն պատճառով, որ Ռոբերտ Քոչարյանը հինգ տարի Իլհամ Ալիևի հետ բանակցություններ է վարել, բայց չի կարողացել համոզել, որ Լեռնային Ղարաբաղը իրավա-քաղաքական սուբյեկտ է, և ինքը պիտի որոշի իր կարգավիճակը։ Եթե կարողանար համոզել, Ալիևը 2011թ․ Կազանում փաստաթուղթ կստորագրեր։ Ընդ որում, Կազանի «համաձայնության երաշխավորը» նույն Ռուսաստանն էր, որի «երաշխավորած խաղաղության» համար խորհրդարանական ընտրապայքարի մասնակից ուժերը միմյանց հետ որևէ խնդիր չունեն։ Հայաստանում, իրոք, ընդդիմափոխության սուր անհրաժեշտություն կա։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում