Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ եվրոպական բյուրոկրատիան փորձում է Վրաստանին Հայաստանի դեմ հանել։
«Տեղական գործակալներն ու նրանց արտասահմանյան հովանավորները փորձում են ինչ-որ կերպ հակադրել մեզ Հայաստանի հետ, այդ թվում՝ համեմատությունների միջոցով, բայց ապարդյուն։ Բարձրաստիճան եվրոպացի պաշտոնյան հայտարարել է, որ Հայաստանը Կենտրոնական Ասիան Եվրոպայի հետ կապող ամենակարճ ճանապարհն է։ Պարզվում է՝ Եվրոպայի լճացման և այլ խնդիրների հետ մեկտեղ, եվրոպացի բյուրոկրատները նաև աշխարհագրության դասերից լավ չեն»,- «Իմեդի» հեռուստաընկերության եթերում ասել է Իրակլի Կոբախիձեն՝ վստահեցնելով. «Եվրոպական բյուրոկրատիային չի հաջողվի Վրաստանին Հայաստանի դեմ հանել»։









































