Sunday, 26 07 2026
17:45
Գուտերեշը ողջունել է Սիրիայի առաջընթացն անցումային փուլում
17:30
Հայկ Մարտիրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը կիսել են 1-2-րդ հորիզոնականները Dole Open 2026 շախմատի մրցաշարում
17:15
Իրանն ու ԱՄՆ-ն դադարեցրել են փոխադարձ հարվածները
Շնորհավորում եմ մեր հրաձգության հավաքականին. Ժաննա Անդրեասյան
Նեթանյահուն կմեկնի ԱՄՆ
16:15
Բեռլինում ԼԳԲՏ փրայդի ժամանակ ավտոմեքենան մխրճվել է մարդկանց բազմության մեջ, կա զոհ և տասնյակ տուժածներ
Վթարային ջրանջատում Երևանի Նոր Նորք վարչական շրջանում հուլիսի 26-ին
15:45
Թրամփը հետաձգել է Իրանի նկատմամբ ռազմական ճնշումը կտրուկ ուժեղացնելու ծրագիրը. NYT
Հուլիսի 26-31-ը Արարատյան դաշտում և Երևանում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
15:15
Ռումինիան բողոք կներկայացնի ՌԴ-ին
Տոկաևի «ձեռնալվան» Պուտինին «կտանի՞ Ստամբուլ»
14:45
Հորմուզի նեղուց. Իրանն ու Օմանը բանակցում են
14:30
Հայ հրաձիգները՝ աշխարհի առաջնության մեդալային առաջատար
Քաղաքաշինության կոմիտեի նախագահը շնորհավորել և աշխատանքի առաջարկ է արել ՃՇՀԱՀ շրջանավարտներին
Վարչապետը Գոշավանքում մասնակցել է սուրբ պատարագի
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզի Բռնակոթ գյուղում
Հայաստանն ու Իրանը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը
Լարսը բաց է
Կրակոցներ՝ Արարատի մարզում
12:45
3,2 մագնիտուդով երկրաշարժ՝ Կասպից ծովում
12:30
Հայ ըմբիշները Բաքվում են
12:15
Էլբրուսում երկու ալպինիստ է զոհվել
Ավտովթար՝ Սևան-Մարտունի ճանապարհին․ կան վիրավորներ
11:45
ՌԴ-ն գիշերը հարվածներ է հասցրել Կիևի ուղղությամբ
Նոր Խարբերդում քննարկվել են բնակիչների բարձրացրած խնդիրների լուծումները
11:15
2026 թ. օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները. Լևոն Ազիզյան
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է ԻԻՀ էներգետիկայի նախարար Աբբաս Ալիաբադիի հետ
Տեղումներ չեն սպասվում
Սուրեն Պապիկյանի հրամանով 2025/2 զորակոչի պարտադիր ժամկետային զինծառայողներին հատկացվել է լրացուցիչ արձակուրդ
Տնտեսությունում հայտնվեցինք նույն իրավիճակում, ինչ 22-ին անվտանգային

Չի կարելի թույլ տալ, որ ընդդիմության «վերջին փամփուշտը կրակվի»

Անցած օրերին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության երևանյան քարոզարշավի ընթացքում արձանագրվել է Արցախից բռնատեղահանված երկու կանանց միջամտություն։ Առաջին դեպքում մի կին կոպիտ բանավեճի մեջ է մտել Նիկոլ Փաշինյանի հետ, նրան մեղադրել «Արցախը հանձնելու» մեջ և հարցրել, թե «ի՞նչ տարածքներ է պատրաստվում զիջել, որպեսզի բնակության վայր ընտրի»։ Երկրորդը անգամ բռնատեղահանված արցախցի կինը ՔՊ-ի քայլերթին միացել է ԼՂՀ դրոշով և քպ-ականներին անվանել «դասալիքներ»։

Նախընտրական քարոզարշավի մեկնարկին ընդառաջ ընդդիմությունը հասանելի բոլոր խողովակններով տարածել է, որ իշխանությունների և Նիկոլ Փաշինյանի անհաատական վարկանիշը «զրոյական է, իսկ Երեւանը առհասարակ մերժում է նրանց»։ Փաշինյանի մարզային և երևանյան հանդիպումները հակառակն են վկայում։

Ճիշտ է, նա ունի նաև ընդդիմախոսներ, որ մերժում են ընդունել Հայաստանի քարտեզի պատկերով կրծքազարդը, ՔՊ-ի նախընտրական ծրագիրը, երբեմն նրա հետ «գաղափարական բանավեճ» են սկսում, բայց դրանից Փաշինյանի քարոզարշավը և վարկանիշը չեն տուժում։ Հանրությունը գնահատում է, որ Հայաստանում այնպիսի մթնոլորտ է, որ վարչապետը լսում է ընդդիմախոսին։

Բռնատեղահանված արցախցիների դեպքում իրավիճակը այլ է։ Պարզորոշ հասկացվում է, որ նրանք իրականում այնքան անկիրթ և գռեհիկ չեն, որքան ներկայանում են կամ ցուցադրում են, թե ներկայացնում են «բոլոր արցախցիներին»։ Իսկ դրանից ուղղակի հետևում է, որ նրանք «հանձնարարություն են կատարում» և մի նպատակ են հետապնդում՝ սադրել Փաշինյանին և նրա թիմի անդամներին ու համակիրներին, «կրակը ընդունել իրենց վրա»։

Ի պատիվ Փաշինյանի և նրա թիմակիցների ու համակիրների, երկու դեպքում էլ սադրանքը չի ստացվել։ Բայց որևէ երաշխիք չկա, որ երրորդ կամ չորրորդ փորձից «բռնագաաղթած արցախցու նկատմամբ ֆիզիկական հաշվեհարդարի» սցենարը չի բեմադրվելու։ Միայն պատկերացնել կարելի է, թե տիեզերական ինչ աղմուկ կբարձրացնի «կոնսենսուսային» ընդդիմությունը, եթե դա տեղի ունենա։

Ընդդիմության այս մարտավարությունը վկայում է, որ քաղաքական, գաղափարական, արժեհամարկագին բանավեճի նրա ռեսուրսները սպառված են կամ առնվազն հանրային տրամադրություններ այլեւս չեն գեներացնում, «կրիտիկական պահի» համար անհրաժեշտ զանգվածներ չեն համախմբում։

Արցախցի-հայաստանցի «փողոցային բախումը», երևում է, վերջին հնարավորությունն է, որպեսզի ընտրությունները միջազգայնորեն հեղինակազրկվեն։ Շատ ցավալի է, որ Արցախից բռնատեղահանվածների մոտ «քահանա Գապոն» է գտնվում, բայց իրականության հանդեպ աչք փակել չի կարելի։

«Քաղաքացիական պայմանագիրը», Նիկոլ Փաշինյանը և իր թիմը, նրանց բոլոր համակիրները պետք է չափազանց զգոն և կոռեկտ գտնվեն, որպեսզի ընդդիմության «վերջին փամփուշտը չկրակվի»։ Քանի որ նշանառության տակ Հայաստանի ինքնիշխանությունը, նրա քաղաքացու պետական ինքնությունն է։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում