Sunday, 26 07 2026
Գերմանիա՞, թե՞ Ֆրանսիա
3 զոհ, 4 տուժած․ ՆԳՆ-ն՝ ավտովթար-հրդեհից մանրամասներ է հայտնել
ՏԿԵ նախարարն այցելել է «Թեհրան-հյուսիս» ճանապարհի կառավարման կենտրոն
Ավտովթար-հրդեհ՝ Արարատի մարզում․ հայտնաբերվել են մոխրացած դիեր
20:00
Իրանի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Լավրով-Արաղչի հեռախոսազրույց
Ավանում և Դավթաշենում ապօրինի առևտրի դեմ միջոցառումներ են իրականացվել
Սևանում բախվել են մոտորանավակներ
Լուսաձայնային ատրճանակից իր տանն օդ կրակած անձը ձերբակալվել է
ՀՀ ՏԿԵ նախարարն այցելել է Թեհրանի Միլադ աշտարակ
Կանանց գումարտակի շարքերը համալրել է Անի Մինասյանը՝ անցնելով 6-ամսյա ժամկետային զինծառայության
Դավիթ Խուդաթյանն այցելել է «Թեհրան – հյուսիս» ճանապարհի կառավարման կենտրոն
Վարդավառը Իջևանում. Նիկոլ Փաշինյան
18:00
Հայտնի է՝ ովքեր կներկայացնեն Հայաստանը Չեխիայում շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների թիմային առաջնությանը
17:45
Գուտերեշը ողջունել է Սիրիայի առաջընթացն անցումային փուլում
17:30
Հայկ Մարտիրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը կիսել են 1-2-րդ հորիզոնականները Dole Open 2026 շախմատի մրցաշարում
17:15
Իրանն ու ԱՄՆ-ն դադարեցրել են փոխադարձ հարվածները
Շնորհավորում եմ մեր հրաձգության հավաքականին. Ժաննա Անդրեասյան
Նեթանյահուն կմեկնի ԱՄՆ
16:15
Բեռլինում ԼԳԲՏ փրայդի ժամանակ ավտոմեքենան մխրճվել է մարդկանց բազմության մեջ, կա զոհ և տասնյակ տուժածներ
Վթարային ջրանջատում Երևանի Նոր Նորք վարչական շրջանում հուլիսի 26-ին
15:45
Թրամփը հետաձգել է Իրանի նկատմամբ ռազմական ճնշումը կտրուկ ուժեղացնելու ծրագիրը. NYT
Հուլիսի 26-31-ը Արարատյան դաշտում և Երևանում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
15:15
Ռումինիան բողոք կներկայացնի ՌԴ-ին
Տոկաևի «ձեռնալվան» Պուտինին «կտանի՞ Ստամբուլ»
14:45
Հորմուզի նեղուց. Իրանն ու Օմանը բանակցում են
14:30
Հայ հրաձիգները՝ աշխարհի առաջնության մեդալային առաջատար
Քաղաքաշինության կոմիտեի նախագահը շնորհավորել և աշխատանքի առաջարկ է արել ՃՇՀԱՀ շրջանավարտներին
Վարչապետը Գոշավանքում մասնակցել է սուրբ պատարագի
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզի Բռնակոթ գյուղում
Հայաստանն ու Իրանը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը

Թրամփ-Պուտին գագաթաժողովից «ծուխն» է մնացել

Պեկինում Չինաստանի և Միացյալ Նահանգների առաջնորդների բանակցությունները տեւել են երկու ժամ տասհինգ րոպե։ Սպիտակ տան պաշտոնական հաղորդագրությունից դատելով, Դոնալդ Թրամփը դիվանագիտական զգալի հաջողություն է արձանագրել, ԱՄՆ-ը և Չինաստանը համակարծիք են, որ Իրանը «երբեք միջուկային զենք չպետք է ունենա, իսկ Հորմուզի նեղուցը պետք է միջազգային նավագնացության համար բաց լինի»։

Ամերիկյան կողմը այլ էական տեղեկություն չի տարածել, ինչից հասկացվում է, որ Թրամփի Չինաստան այցի գլխավոր նպատակը Իրանի շուրջ և առհասարակ Մերձավոր Արևելքի իրավիճակի հարցում Պեկինի առնվազն լոյալությունն է։ Եվ նա, կարծես, այդ նպատակին հասել է։

ԱՄՆ նախագահի Չինաստան այցով, կարծես, ուկրաինական կարգավորման նրա միջնորդությունը սպառվել է։ Պեկին ուղեւորվելուց առաջ Թրամփը հերքել է տեղեկությունը, թե Դոնբասից ուկրաինական զորքերը դուրս բերելու հարցում ինքը Ռուսաստանի նախագահի հետ պայմանավորվածություն ունի, իսկ Սի Ծինփինի հետ նրա բանակցություններից հետո ռուսաստանյան ՌԻԱ Նովոստին խմբագրական հոդվածով հասկացրել է, որ անցյալ տարի Անքորիջում «ձեռք բերված պայմանավորվածություններից միայն ծուխն է մնացել»։

Հեղինակը, սակայն, այդ «ծուխը հաճելի» է գնահատել, քանի որ, նրա ձևակերպմամբ՝ «հյուծիչ պատերազմում աշխարհի երկու առաջատար տնտեսության երկրներից մեկը թշնամուց դարձնել ընդդիմախոս՝ ցանկացած խոսքերից ավելի թանկ» է։

Խոսքը, անկասկած, Միացյալ Նահանգների մասին է, որ դադարեցրել է Ուկրաինային ֆինանսական աջակցությունը։ Իրողություն է, որ ամերիկյան սպառազինությունները Ուկրաինա են հասնում եվրոպական երկրների միջոցով և նրանց ուղղակի վճարումների դիմաց։

Ըստ լրատվամիջոցի, Թրամփը «ջանացել է Զելենսկուն համոզել, բայց եթե չի հաջողել, ողբերգություն» չէ, որովհետև Ռուսաստանի նախագահի օգնական Ուշակովը հասկացրել է, որ Կիևում «լավ գիտեն, թե ինչ պետք է անեն, որպեսզի պատերազմը ավարտվի»։ ՌԻԱ-Նովոստին, ընդսմին, պարզաբանել է, որ «խոսքը բոլոր տարածքների մասին» է։

Դժվար է կողմնորոշվել՝ Միացյալ Նահանգները ուկրաինական կարգավորման գործընթացից դուրս է գալիս, որպեսզի Ռուսաստանի՞, թե՞ Ուկրաինայի և նրա եվրոպական դաշնակիցների ձեռքերն ազատվեն, բայց, կարծես, պարզ է դառնում, որ Թրամփը, Սի Ծինփինը և Պուտինը նոր աշխարհակարգի «ճարտարապետներ» չեն դառնա։

Ուկրաինայում պատերազմը, ամենայն հավանականությամբ, կշարունակվի։ Չինաստանի առաջնորդի հետ Թրամփի «հոյակապ» հանդիպումը, գուցե, նոյեմբերին կայանալիք Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների «կանխավճար» է, բայց ի՞նչ կտա Պուտինին Ուկրաինայի դեմ պատերազմի ամառային շրջափուլը՝ խիստ անորոշ է։ Հայաստանի համար իրավիճակը կարող է ինտրիգային լինել։ Եթե անցյալ տարվա վաշինգտոնյան հայ-ադրբեջանական նախնական պայմանավորվածությունները Անքորջի «ոգու ծիրում» են, ապա ի՞նչ կարող է փոխվել, եթե Թրամփ-Պուտին գագաթաժողովից «ծուխն» է մնում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում