Չիլիի ափերին՝ օվկիանոսում հայտնաբերել են վիրուս, որը 10-20 անգամ ուժեղ է արդեն հայտնի վիրուսներից:
Ինչպես հաղորդում `է BBC-ն, վիրուսը, որին տրվել է Megavirus chilensis անվանումը, գերազանցել է Mimiviru-ի ռեկորդը, որը հայտնաբերվել էր 1992թ. Մեծ Բրիտանիայում:
PNAS ամսագրին գիտնականները պատմել են, որ Megavirus-ը ամենայն հավանականությամբ տարածում են ամեոբաները և ջրում լողացող միաբջիջ օրգանիզմները: Վիրուսի բազմացման համար անհրաժեշտ է, որպեսզի այն ներթափանցի մեկ այլ օրգանիզմի բջիջների մեջ:
Գիտնականները նշում են, որ իր չափերով վիրուսը գերազանցում է անգամ որոշ բակտերիաների և այն տեսնելու համար անգամ էլեկտրոնային մանրադիտակի կարիք չի լինի, այն կարելի է դիտել սովորական լուսային մանրադիտակով:








































