Sunday, 26 07 2026
Գերմանիա՞, թե՞ Ֆրանսիա
3 զոհ, 4 տուժած․ ՆԳՆ-ն՝ ավտովթար-հրդեհից մանրամասներ է հայտնել
ՏԿԵ նախարարն այցելել է «Թեհրան-հյուսիս» ճանապարհի կառավարման կենտրոն
Ավտովթար-հրդեհ՝ Արարատի մարզում․ հայտնաբերվել են մոխրացած դիեր
20:00
Իրանի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Լավրով-Արաղչի հեռախոսազրույց
Ավանում և Դավթաշենում ապօրինի առևտրի դեմ միջոցառումներ են իրականացվել
Սևանում բախվել են մոտորանավակներ
Լուսաձայնային ատրճանակից իր տանն օդ կրակած անձը ձերբակալվել է
ՀՀ ՏԿԵ նախարարն այցելել է Թեհրանի Միլադ աշտարակ
Կանանց գումարտակի շարքերը համալրել է Անի Մինասյանը՝ անցնելով 6-ամսյա ժամկետային զինծառայության
Դավիթ Խուդաթյանն այցելել է «Թեհրան – հյուսիս» ճանապարհի կառավարման կենտրոն
Վարդավառը Իջևանում. Նիկոլ Փաշինյան
18:00
Հայտնի է՝ ովքեր կներկայացնեն Հայաստանը Չեխիայում շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների թիմային առաջնությանը
17:45
Գուտերեշը ողջունել է Սիրիայի առաջընթացն անցումային փուլում
17:30
Հայկ Մարտիրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը կիսել են 1-2-րդ հորիզոնականները Dole Open 2026 շախմատի մրցաշարում
17:15
Իրանն ու ԱՄՆ-ն դադարեցրել են փոխադարձ հարվածները
Շնորհավորում եմ մեր հրաձգության հավաքականին. Ժաննա Անդրեասյան
Նեթանյահուն կմեկնի ԱՄՆ
16:15
Բեռլինում ԼԳԲՏ փրայդի ժամանակ ավտոմեքենան մխրճվել է մարդկանց բազմության մեջ, կա զոհ և տասնյակ տուժածներ
Վթարային ջրանջատում Երևանի Նոր Նորք վարչական շրջանում հուլիսի 26-ին
15:45
Թրամփը հետաձգել է Իրանի նկատմամբ ռազմական ճնշումը կտրուկ ուժեղացնելու ծրագիրը. NYT
Հուլիսի 26-31-ը Արարատյան դաշտում և Երևանում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
15:15
Ռումինիան բողոք կներկայացնի ՌԴ-ին
Տոկաևի «ձեռնալվան» Պուտինին «կտանի՞ Ստամբուլ»
14:45
Հորմուզի նեղուց. Իրանն ու Օմանը բանակցում են
14:30
Հայ հրաձիգները՝ աշխարհի առաջնության մեդալային առաջատար
Քաղաքաշինության կոմիտեի նախագահը շնորհավորել և աշխատանքի առաջարկ է արել ՃՇՀԱՀ շրջանավարտներին
Վարչապետը Գոշավանքում մասնակցել է սուրբ պատարագի
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզի Բռնակոթ գյուղում
Հայաստանն ու Իրանը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը

Իսկ գուցե Նիկոլ Փաշինյանի և Մայր աթոռի «տարաձայնությունները» դրանի՞ց են սկսվել

Ադրբեջանի իշխանությունները հիմնահատակ ավերել են Ստեփանակերտի երկու եկեղեցիները: Ի պատասխան Հայաստանից հնչող մեղադրանքների, Բաքվի իշխանական մամուլում մի քանի հրապարակումներ են արվել: Դրանցում զարգացվում է տեսակետ, որ այդ եկեղեցիները «կառուցվել են առանց Ադրբեջանի իշխանությունների համաձայնության և քաղաքաշինական առումով ապօրինի շինություններ» են: Երկրորդ «հիմնավորումը» արդեն պատմա-քաղաքակրթական է: Մամուլը հրապարակել է Ծիծեռնավանքի և Ամարասի վանքից լուսանկարներ: Ադրբեջանի կառավարության որոշմամբ դրանց տրվել է «ներպետական մշակութային հուշարձանի կարգավիճակ», տեղադրված են «պահպանվում է պետության կողմից» ցուցանակներ:

Հետևում է, որ «աղվանական վանքերը և եկեղեցիները» պետական պահպանության ենթակա են, իսկ այն, ինչ կառուցվել է «օկուպացիայի տարիներին, ոչնչացման ենթակա» է: Բաքվի լրատվամիջոցներից մեկը Շուշիի Ղազանչեցոց եկեղեցու համար «բացառություն է արել»՝ ընդունելով, որ այն, «այնուամենայնիվ, պատմական հուշարձան» է:

Այս «հիմնավորումները» նոր չեն: Ադրբեջանը դեռևս խորհրդային շրջանում է ստեղծել «աղվանագիտական դպրոց» և իր տարածքի քրիստոնեական բոլոր հուշարձանները հայտարարել «աղվանական»: Այդ առթիվ հայ-ադրբեջանական պատմագիտական բանավեճը, ցավոք, հայկական կողմին հաջողություն չի բերել: Այդ հարցում «հաշտարար դատավոր» կարող էր լինել ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիան, որտեղ, սակայն, իշխել է տեսակետ, որ Կովկասյան Աղվանքն, իրոք, քրիստոնեական պետություն էր, որի «մաս կազմած Արցախը Հայ եկեղեցու ազդեցությամբ հայկականացել» է:

2021թ. մարտի 16-ին Regnum-ը հանդես է եկել «Հայ առաքելական եկեղեցին կանգնած է Արցախի թեմը կորցնելու առաջ» վերտառությամբ հոդվածով, որի հեղինակը հետևյալ ընդհանրացումն է արել, «Եթե Լեռնային Ղարաբաղում Արցախի թեմի փոխարեն վերականգվեր Աղվանից կաթողիկոսությունը, ապա Բաքուն Ալբանական եկեղեցի ստեղծելու հարցում դժվարություններ կունենար: Բայց ոչ Ստեփանակերտը, ոչ Էջմիածինը դրան չգնացին, և նախաձեռնությունը հիմա Բաքվի ձեռքում» է:

Ադրբեջանական վարկածով Աղվանից եկեղեցին «ուղղափառ» էր: Ուղղափառ է նաև Ռուսաց եկեղեցին, որ, ամենայն հավանականությամբ, կցանկանար Լեռնային Ղարաբաղում հոգևոր ազդեցության հենարան ունենալ: Խնդիր է, թե արդյոք այդ հեռանկարը Մայր աթոռի և ԼՂ իշխանությունների հետ քառասունչորսօրյա պատերազմից հետո քննարկվե՞լ է, թե՞ ռուսաստանցի հեղինակը հինգ տարի առաջ պաշտոնական Ստեփանակերտին և Էջմիածնին «անհիմն վերագրում է արել»: Իսկ գուցե Նիկոլ Փաշինյանի և Գարեգին Բ.-ի «տարաձայնությունները» դրանի՞ց են սկսել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում