Monday, 27 07 2026
13:00
Oskemen Open 2026 մրցաշարում 6 խաղափուլից հետո Շանթ Սարգսյանը կիսում է 6-րդ հորիզոնականը
12:50
Զելենսկին պատմել է Ֆեդորովի և Սիրսկու միջև ամիսներ տևած հակասությունների մասին
Այսուհետ քաղաքացին կարող է լիազորել այլ անձի՝ իր փոխարեն լրացնելու եկամուտների հայտարարագիրը
12:30
Վաղը կկայանա Թրամփի և Զելենսկու հանդիպումը
12:20
Հայ ըմբիշները այսօր Բաքվում կսկսեն իրենց պայքարը
Վթարային ջրանջատում Երևանում և Կոտայքի մարզում
Պուտինը կկրկնի՞ Ստալինի գայթակղությունը
11:50
Դամասկոսը և Մոսկվան շարունակում են քննարկել ռազմաբազաների ճակատագիրը. Սիրիայի նախագահ
ՀՀ կառավարությունը նախատեսում է 2030 թվականից սահմանել արտադրական կեղտաջրերի արտանետման նոր պահանջներ
11:30
Իրանի դեմ գործողության ընթացքում վիրավորված ամերիկացի զինվորականների թիվը հասել է 624-ի
Բուհերի ինստիտուցիոնալ հավատարմագրումը նախատեսվում է անցկացնել 7, ծրագրայինը՝ 5 տարին մեկ
Սիրիան ռազմական միջամտություն չի իրականացնի Լիբանանում․ նախագահ աշ-Շարաա
Երևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձին մեղադրանք է ներկայացվել դատական ակտը չկատարելու և ՍՊԸ-ի օրինական շահերին վնաս պատճառելու համար
10:50
ԱՄՆ-ը կասեցնում է Իրանի ուղղությամբ հարվածները. Axios
Ինչպես դիմել ԱՄՆ ներգաղթային վիզայի համար․ դեսպանությունը քայլեր է հրապարակել
10:30
Թեհրանը և Վաշինգտոնը շարունակում են երկխոսությունը միջնորդների միջոցով. Բաղայի
Դեսպան Ղևոնդյանն ու Երսայիլ Նագասպաևը քննարկել են Հայաստան-Ղազախստան փոխգործակցությունն արդյունաբերության ոլորտում
10:10
Թեհրանն անպատասխան չի թողնի Կասպից ծովում իրանական նավի վրա Կիևի հարձակումը. ԱԳՆ
Ոչ մի ՆԱՏՕ֊ի ստանդարտ բանակը բանակ չի դարձնի, եթե արմատախիլ չարվեն սովետա֊գողական բարքերը
09:50
Ֆրանսիայում և Իսպանիայում անտառային հրդեհները շարունակում են մոլեգնել
Գենդերային հավասարության ապահովումը ՄԻՊ գործունեության առաջնահերթ ուղղություններից է․ տեղի է ունեցել աշխատաժողով
09:30
Իրանը կկասեցնի հարվածները, քանի դեռ ԱՄՆ-ի հարձակումները դադարեցված են. Reuters
Նվազել են հրազենի գործադրմամբ կատարված հանցագործությունները․ ՆԳ նախարարն ամփոփել է առաջին կիսամյակի աշխատանքը Կոտայքում
09:10
Մեկ զոհ, 29 վիրավոր. Բեռլինում շքերթի վրա հարձակվողը սպանվել է
Կնասպանության դեպքերն ավելացել են. ազդարարող քաղաքացին դարդ է պետության համար
08:50
Հրաձգություն փառատոնի ժամանակ. կա երկու զոհ, հինգ վիրավոր
«Սա մի հարթակ է, որտեղ ծնվում են նոր գաղափարներ». Մխիթար Հայրապետյանը ողջունել է «Seaside Startup Summit Armenia 2026»-ի մասնակիցներին
Տեղումներ չեն սպասվում
Վանաձորի որոշ հասցեներում գազամատակարարման ընդհատումներ կլինեն
Ուրուգվայում ՀՀ դեսպանը ներկայացրել է միջազգային զբոսաշրջային շուկայում Հայաստանի՝ որպես գրավիչ զբոսաշրջային ուղղության դիրքավորման հաջողությունները

Ո՞վ է Սեյրան Օհանյանի «բացահայտման» շահառուն

Զինված ուժերի Գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանը հայտարարել է, որ պատրաստ է Ազգային ժողովում փակ քննարկման ձևաչափով խոսել քառասունչորսօրյա պատերազմի մասին և «ստեր պայթեցնել»: Իշխանությունը, խորհրդարանի քաղաքական մեծամասնությունը դեռևս հրապարակային դիրքորոշում չի հայտնել: Ընդդիմությունը, նրա հետ աֆիլացված փորձագետները և վերլուծաբանները, լրատվամիջոցները և ֆեյսբուքյան տասնյակ հայտնի օգտատերեր, մինչդեռ, քննադատության տարափի տակ են առել պաշտոնաթող գեներալին:

Նրան ներկայացվում է երկու հիմնական մեղադրանք: Նախ, ինչո՞ւ հինգ տարի լռել է, երկրորդ՝ ինչո՞ւ հրապարակային հայտարարություն չի անում՝ «ժողովուրդն էլ իմանա»: Անցած տարիներին ոչ ոք Օնիկ Գասպարյանին ռազմաճակատի հարավային հատվածում «թշնամուն անարգել ճանապարհ տալու», Հադրութը և Շուշին «հանձնելու» հասցեական մեղադրանք չի ներկայացրել: Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի այդ մասին ԱԺ ամբիոնից հայտարարությունը, երևի, «կարմիր գծի հատում» էր, ինչն էլ, հավանաբար, Օնիկ Գասպարյանին ստիպել է հակադարձել: Ինչ վերաբերում է հարցի փակ ռեժիմով քննարկմանը, ապա դա պարզապես անհրաժեշտություն է իրեն հարգող ցանկացած երկրի համար:

Շատ կարևոր է նկատել, որ ոչ ոք չի հարցնում, թե պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը ինչո՞ւ շուրջ վեց տարվա լռությունից հետո է «բացահայտում, որ քառաունչորսօրյա պատերազմում զորքի մի մասը կառավարվել է Արցախի նախագահի և ՊԲ հրամանատարի, մյուսը՝ Հայաստանի վարչապետի և ԶՈՒ ԳՇ պետի կողմից»: Ընդ որում, նա բաց տեքստով ասել է, որ թշնամին Շուշի է մտել Նիկոլ Փաշինյանի և Օնիկ Գասպարյանի «կառավարմանը ենթակա զորքերը շրջանցելով»:

Ի՞նչ «ստեր է պայթեցնելու» Օնիկ Գասպարյանը կամ առհասարակ ԱԺ-ում փակ քննարկում կկազմակերպվի՞, պարզ կլինի մոտակա օրերին: Առայժմ կարելի է վկայակոչել 2020թ. դեկտեմբերի 11-ին «Սպուտնիկ Արմենիայի» տարածած տեղեկությունը, ըստ որի Սեյրան Օհանյանը հերքել է, որ Շուշիի պաշտպանության պատասխանատուն ինքն է եղել և պարզաբանել, որ Շուշիի պաշտպանության մարտերը ղեկավարել են «Պաշտպանության բանակի հրամանատարը և այդ ուղղության հրամանատարը»:

Խնդիրն այն է, թե Սեյրան Օհանյանը 2020թ. դեկտեմբերի 11-ին չգիտե՞ր, որ Շուշիի ուղղության «պատասխանատուն Նիկոլ Փաշինյանը և Օնիկ Գասպարյանն» էին: Եթե գիտեր, ինչո՞ւ չի ասել: Եթե նոր է իմացել, ապա ի՞նչ աղբյուրից: Եվ իրականում նրա «բացահայտման» քաղաքական շահառուն ո՞վ է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում