Sunday, 26 07 2026
Հայաստանն ու Իրանը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը
Պատերազմը կարող է ավարտվել մինչև օրվա վերջ՝ կախված Կիևից․ Պեսկով
Վրաստանի շտապօգնության մեքենայով Երևան է տեղափոխվել վթարից տուժած աղջիկ երեխա
Բուհերի թափուր տեղերի համար հայտագրման վերջնաժամկետը հուլիսի 26-ին է
23:20
Հայ ըմբիշները ժամանել են Բաքու
23:10
Մակրոնը հայերեն գրառում է կատարել
Փրկարարները կենդանուն դուրս են բերել ջրանցքից
22:50
ՌԴ-ի ծրագրերում խաղաղություն չկա․ Զելենսկի
Հայաստանի համար ռազմավարական կարևորություն ունի Իրանի հետ հարաբերությունների ընդլայնումը
Երկու զինվորի սպանությունից հետո Իսրայելը Արևմտյան ափին 70 պաղեստինցու է ձերբակալել
Քաղաքաշինության կոմիտեի նախագահը շնորհավորել և աշխատանքի առաջարկ է արել ՃՇՀԱՀ շրջանավարտներին
22:10
Ծիր Կաթինի տարօրինակ մոլորակային համակարգն ապշեցրել է գիտնականներին
ԳՇ պետը հանդիպել է դիրքերի ավագների հետ․ ինչ է քննարկվել
DOGE-ի նախկին աշխատակիցների ԱԲ ստարտափը գնահատվել է 1.4 մլրդ դոլար
21:40
Կամո Ունանյանը՝ WUKF կարատեի աշխարհի առաջնության հաղթող
Արհեստական բանականության մոդելը վերահսկողությունից դուրս գալով կիբերհարձակում է արել
Երևանի աղբահանության համակարգը շուտով կհամալրվի 10 նոր սերնդի աղբատար մեքենաներով. Տիգրան Ավինյան
21:10
Գերմանիայի հյուսիսում ինքնաթիռը մխրճվել է տան մեջ. կա 1 զոհ և 1 անհետ կորած. BILD
Պուտինը «Օմսկը ռազմաճակատային քաղաք» է մանտրան ցրում է
20:50
Գրեթե ամբողջ աշխարհում ChatGPT-ի ծառայություններում լուրջ տեխնիկական խափանումներ են
Հայաստանն ու Իրանը կստեղծեն գազի առևտրի հարցերով զբաղվող աշխատանքային խումբ
Իսրայելական հարվածների հետևանքով Գազայում նոր զոհեր կան
Պարագվայում քննարկվել են Երևանում կայանալիք COP17-ին առնչվող մի շարք հարցեր
20:10
Ֆոն դեր Լայենը հայտարարել է անտառային հրդեհների դեմ պայքարում Ֆրանսիային և Իսպանիային տրամադրվող աջակցության մասին
Դավիթ Խուդաթյանը Թեհրանում հանդիպել է Իրանի փոխնախագահի հետ
Տոկաևը կտրականապես հրաժարվում է միջնորդի դեր ստանձնել Մոսկվայի ու Կիևի միջև հակամարտությունում
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Իրանի նավթի նախարարի հետ
19:30
Զելենսկին հայտարարել է Ռուսաստանի տարբեր շրջաններում մի շարք կարևոր թիրախների հարվածներ հասցնելու մասին
Քարով բարձված «ԿամԱԶ»-ը կողաշրջվել է. վարորդը տեղում մահացել է
19:10
Տոկաևը Պուտինին առաջարկել է Ուկրաինայում հակամարտության կարգավորման համար վերադառնալ ստամբուլյան համաձայնագրերին

ԱՄՆ-Ադրբեջան հարաբերությունները ապրիլի սկզբից « իջել են զրոյական մակարդակի»

Ամերիկյան Politico պարբերականի տրամադրության տակ են հայտնվել Բահրեյնից, Ադրբեջանից և Ինդոնեզիայից ԱՄՆ պետական դեպարտամենտին հասցեագրված դիվանագիտական գաղտնի փաստաթղթեր: Այդ մասին հայտնել է ադրբեջանական իշխանամետ haqqin.az կայքը: Այդ գրություններում ընդգծվում է, որ Իրանի դեմ պատերազմը «վնասում է մուսուլմանական երկրներում ԱՄՆ վարկանիշին և վնասում անվտանգության ոլորտում նրա հարաբերություններին»:

Կոնկրետ Ադրբեջանի մասին ասվել է, որ «Իրանի հետ պատերազմը կարող է վտանգել այն հաջողությունները, որ ձեռք են բերվել, երբ Դոնալդ Թրամփը անցյալ տարվա օգոստոսին միջնորդել է Ադրբեջան-Հայաստան խաղաղության գագաթաժողովը: Բաքվում ԱՄՆ դեսպանատունը ընդգծել է, որ դրանից հետո ադրբեջանական լրատվամիջոցները «սկսել են Միացյալ Նահանգները ներկայացնել դրական լույսի ներքո և բնակչության շրջանում նկատվել է պրոամերիկյան տրամադրությունների աճ»: Բաքվում հավարմագրված ամերիկացի դիվանագետները արձանագրել են, որ Իրանի դեմ ԱՄՆ հարձակման առաջին ամսվա ընթացքում «ադրբեջանական մամուլը չեզոքություն է պահպանել, բայց ապրիլին հռետորաբանությունը կտրուկ փոխվել է, և լրատվամիջոցների մեծ մասը ԱՄՆ-ին և Իսրայելին մեղադրում են հակամարտություն հրահրելու և այն հաղթահարելու ռազմավարության բացակայության մեջ:

Որպես ամփոփում, Բաքվից ԱՄՆ պետդեպարտամենտին հղած փաստաթղթում ասվել է, որ «չնայած Վաշինգտոնի հասցեին քննադատությանը, Ադրբեջանում Իրանի հանդեպ համակրանքի աճ չի արձանագրվել»: Ինչ վերաբերում է ԱՄՆ-Ադրբեջան հարաբերություններին, ապա դիվանագետներն արձանագրել են, որ դրանք «վերելքից իջել են զրոյական մակարդակի, իսկ ավելի կոնկրետ՝ սկսել են վատթարանալ»:

Դժվար է ասել, թե ամերիկյան պարբերականի տեղեկությունները որքանով են հավաստի, բայց տվյալ դեպքում ավելի էական է ոչ այնքան հրապարակման, որքան որ Բաքվի իշխանամետ լրատվամիջոցի կողմից դրա բավական մանրամասն հրապարակայնացումը: Ըստ էության, Ադրբեջանի իշխանությունների համար այդ տեղեկության տարածումը ցանկալի է: Թե ի՞նչ է թաքնված դրա տակ, կարելի է տարբեր ենթադրություններ անել: Ավելի վաղ նկատել ենք, որ Բաքվում ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի այցից, մեղմ ասած, ոգևորված չեն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում