Իրանն Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունում (ԱԷՄԳ) բարձրացրել է «Բուշեր» ատոմակայանին հարվածելու դեպքում տարածաշրջանի համար հնարավոր վնասի հարցը: Այդ մասին «ՌԻԱ Նովոստի» գործակալությանն ասել է Իրանի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ֆաթեմե Մոհաջերանին։
«Պարսից ծոցի տարածաշրջանը լուրջ վնասի կբախվեր։ Ամեն դեպքում, (Բուշերի գնդակոծություններն) այն թեմաներից մեկն են, որոնք Իրանը սկսել է բարձրացնել միջազգային կազմակերպություններում, այդ թվում՝ ԱԷՄԳ-ում», – ասել է Մոհաջերանին գործակալությանը։





































