Tuesday, 28 07 2026
ԱՄՆ-ը և Վրաստանը համաձայնության չեն եկել․ Վաշինգտոնը հիշեցնում է խոսքի ազատության կարևորությունը
ՄԻՊ ներկայացուցիչները մշտադիտարկման չհայտարարված այց են իրականացրել ՀՀ ՆԳՆ ոստիկանության բաժինների ՁՊՎ-ներ ու դատարանների խցեր
Իրենց դիպլոմներն են ստացել Ռուս-Հայկական համալսարանի շրջանավարտները
14:10
Պենտագոնը սկսել է վերանայել Եվրոպայում գտնվող ամերիկյան զորակազմի հարցը
Պետգույքի կոմիտեն էլեկտրոնային աճուրդով օտարման է ներկայացրել 34 անշարժ գույք
ՌԴ ԱԳ փոխնախարարն Ասիայում ՆԱՏՕ-ի նմանօրինակի ստեղծման կոչերն անհեռանկարային է անվանել
Արարատի մարզի որոշ հասցեներում գազանջատում է
13:30
Ավստրիան քննարկում է պարտադիր զինծառայության ժամկետը երկարացնելու հնարավորությունը
Նոր խաղահրապարակ՝ Էրեբունի վարչական շրջանում
13:10
Ալիևն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել
Բացահայտվել է 600 մլն դրամի չհայտարարված շրջանառություն
12:50
Հզոր երկրաշարժ՝ Ճապոնիայի Կյուսյու տարածաշրջանում
Մեկնարկել են զինվորական երդման արարողությունները, նորակոչիկներին հատկացվում է երկօրյա արձակուրդ․ Պապիկյան
12:30
Սի Ծինփինը Սլովակիային կոչ է արել կառուցողական դեր կատարել Չինաստան-ԵՄ հարաբերություններում
250 հազարից մինչև 8 միլիոն․ որքան արժեն մեծ պահանջարկ ունեցող համարանիշերը
12:10
Ֆրանսիայում անտառային հրդեհներն ամենաուժգինն են երկրորդ համաշխարհայինից ի վեր
Պուտինը Հայաստանի ընդդիմությանը «հանձնարարեց» հանրաքվե նախաձեռնել
11:50
Ֆինլանդիան փակել է օդային և ծովային տարածքի մի մասը՝ ԱԹՍ-ների սպառնալիքի պատճառով
11:40
Ըմբշամարտի Մ-17 տարեկանների ԱԱ-ում Հայաստանն այսօր 5 մասնակից ունի
Մոսկվայի վրա իրականացվել է վերջին երկու տարվա ընթացքում ամենախոշորներ հարձակումներից մեկը
11:20
Արարատում Ucom-ի սպասարկման կենտրոնը վերաբացվեց Շահումյան 24/2 հասցեում
11:10
Հայէկոնոմբանկը ժամկետից շուտ ավարտել է դոլարային պարտատոմսերի տեղաբաշխումը
Հայկ Կոնջորյանի եղբորը ծեծի ենթարկելու դեպքով 5 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում
10:50
Ամերիկացիների միայն մեկ երրորդն է կողմ Իրանի դեմ պատերազմին
Սպասվում է առանց տեղումների եղանակ
10:30
Նեթանյահուի և Թրամփի հարաբերությունները լարվել են
Կենտրոն վարչական շրջանի որոշ հասցեներում գազ չի լինի
Ուկրաինական ԱԹՍ-ները չեն կարողացել խոցել Պոդոլսկում Wildberries-ի լոգիստիկ համալիրը
Հայաստան-Թուրքիա փակ սահմանն ավելի սուր է զգացվում Ռուսաստանի սահմանափակումների պատճառով
09:50
Թրամփը կհանդիպի Զելենսկու ու Նեթանյահուի հետ

Իրանա-ամերիկյան բանակցությունները ձախողվել են, Վաշինգտոնը և Թեհրանը «կարող են համաձայնության հասնել»

Ապրիլի 11-ի ուշերեկոյան հայտնի է դարձել, որ Իսլամաբադում իրանա-ամերիկյան բանակցությունները ավարտվել են: Այդ մասին լրագրողներին ասել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը: Նրա գնահատմամբ՝ կողմերը որևէ համաձայնության չեն եկել, և դա «ավելի շատ վատ է Իրանի, քանի Միացյալ Նահանգների համար»: Tasnim գործակալությունը փոխանցել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Բաղայիի տեսակետը, ըստ որի «բանակցություններն ընթացել են քառասուն օր տեւած ռազմական գործողությունների հետո, անվստահության և կասկածամտության պայմաններում, և ոչ ոք ավելի մեծ արդյունքի չէր սպասում»:

Իսրայելական ynet-ի քաղաքական մեկնաբանը ուշադրություն է հրավիրել Բաղայիի այն մտքին, որ ԱՄՆ և Իրանի բանակցային թիմերի «տեխնիկական խմբերը հետագայում առաջարկություններ կփոխանակեն»: Ըստ իսրայելցի մեկնաբանի, դա վկայում է, որ Միացյալ Նահանգները և Իրանը «մեկ օրում չէին կարող հասնել սկզբունքային պայմանավորվածության, բայց այդ հնարավորությունը վերջնականապես սպառված» չէ:

Իրանա-ամերիկյան բանակցություններին Իսրայելը ներգրավված է գրեթե ուղղակիորեն, և հրապարակման հեղինակը, ամենայն հավանականությամբ, օգտվել է խորհրդապահական բնույթի տեղեկատվությունից: Նրա ներկայացմամբ, Իսլամաբադում կողմերը հիմնականում քննարկել են Հորմուզի նեղուցում ազատ նավագնացությունը վերականգնելու հարցը: Ըստ այդմ, ԱՄՆ-ը չի ընդունում նեղուցի նկատմամբ Իրանի բացարձակ իրավազորությունը, բայց «պատրաստ է լսել, թե նախկին կարգը վերականգնելու դիմաց Թեհրանը ինչ է ակնկալում»:

«Ինչ է սպասվում առաջիկայում» հարցին իսրայելցի քաղաքական մեկնաբանը տալիս է բավական լավատեսական պատասխան: Նա համոզված է, որ մոտակա օրերին Թրամփը «կպահանջի Լիբանանում դադարեցնել կրակը, և Իսրայելը կենթարկվի», որին «կհաջորդի հրադադարը երկարաձգելու մասին ամերիկյան կողմի հայտարարությունը»:

Ոչ ոք, իրոք, չէր ակնկալում, որ Իսլամաբադի բանակցություններում ԱՄՆ-ը և Իրանը կարող են համապարփակ համաձայնության հասնել: Կարևորը, ինչպես իսրայելցի հեղինակն է առանձնացրել, գրեթե կեսդարյա ընդմիջումից հետո կողմերի բարձրաստիճան պաշտոնյաների՝ փոխնախագահ Վենսի և խորհրդարանի նախագահ Ղալիբաֆի դեմ առ դեմ հանդիպումն է, երկխոսության մեկնարկը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում