Ճապոնիայում ստեղծվել է ռոբոտ, որն ունի 24 մատ և նախատեսված է գլուխ լվանալու համար: Այս մասին հաղորդում է RIA-Novosti գործակալությունը` հղում անելով The Express Tribune-ին:
Սարքը իրենից ներկայացնում է բազմոց-լվացարան, որը հաճախ կարելի է հանդիպել վարսավիրանոցներում: Սարքը ներկայացվել է ճապոնական հայտնի Panasonic ընկերության կողմից: Որպեսզի գործընթանցն իրականացվի, անհրաժեշտ է, որպեսզի մարդը նստի այդ բազմոցի մեջ, ֆիքսի գլուխը լվացարանի վրա, որից հետո ռոբոտը կսկսի իր գործը:
Շամպունը լցվում է մարդու գլխին նրա ցանկությամբ, որից հետո 24 մատանի սարքը սկսում մերսել գլուխը: Սարքի հեղինակները կարծում են, որ այս սարքը շատ հարմար կլինի տարեցների և հաշմանդամների համար: Մազերի լվանալը տևում է 3 րոպե, ևս 5 րոպե տրամադրվում է դրանց չորացմանը: Նախատեսվում է, որ այս նորույթը վաճառքի կհանվի արդեն հաջորդ տարի, իսկ առաջին գնորդները լինելու են հիվանդանոցներն ու ծերանոցները:









































