Իսրայելը փակել է իր օդային տարածքը՝ Իրանին հասցրած հարվածներից հետո։
Այս մասին հաղորդել է Իսրայելի օդանավակայանների կառավարման վարչությունը։
Ինչպես նշել է N12 հեռուստաալիքը, օտարերկրյա ավիաընկերությունների ինքնաթիռները, որոնք պետք է Իսրայելում վայրէջք կատարեին, օդում պտտվում և վերադառնում են այն օդանավակայաններ, որտեղից իրականացրել էին թռիչքը։
Նշվում է նաև, որ իսրայելական ավիաընկերությունները փորձում են իրենց ինքնաթիռներն ուղարկել հարևան երկրների օդանավակայաններ։
Ռուսական ՏԱՍՍ գործակալությունն էլ հայտնել է, որ Իրանը ևս փակել է իր օդային տարածքը։ Նշվում է, որ երկրի օդային տարածքը փակվել է բոլոր տեսակի օդանավերի համար։








































