Sunday, 26 07 2026
Հայաստանն ու Իրանը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը
Պատերազմը կարող է ավարտվել մինչև օրվա վերջ՝ կախված Կիևից․ Պեսկով
Վրաստանի շտապօգնության մեքենայով Երևան է տեղափոխվել վթարից տուժած աղջիկ երեխա
Բուհերի թափուր տեղերի համար հայտագրման վերջնաժամկետը հուլիսի 26-ին է
23:20
Հայ ըմբիշները ժամանել են Բաքու
23:10
Մակրոնը հայերեն գրառում է կատարել
Փրկարարները կենդանուն դուրս են բերել ջրանցքից
22:50
ՌԴ-ի ծրագրերում խաղաղություն չկա․ Զելենսկի
Հայաստանի համար ռազմավարական կարևորություն ունի Իրանի հետ հարաբերությունների ընդլայնումը
Երկու զինվորի սպանությունից հետո Իսրայելը Արևմտյան ափին 70 պաղեստինցու է ձերբակալել
Քաղաքաշինության կոմիտեի նախագահը շնորհավորել և աշխատանքի առաջարկ է արել ՃՇՀԱՀ շրջանավարտներին
22:10
Ծիր Կաթինի տարօրինակ մոլորակային համակարգն ապշեցրել է գիտնականներին
ԳՇ պետը հանդիպել է դիրքերի ավագների հետ․ ինչ է քննարկվել
DOGE-ի նախկին աշխատակիցների ԱԲ ստարտափը գնահատվել է 1.4 մլրդ դոլար
21:40
Կամո Ունանյանը՝ WUKF կարատեի աշխարհի առաջնության հաղթող
Արհեստական բանականության մոդելը վերահսկողությունից դուրս գալով կիբերհարձակում է արել
Երևանի աղբահանության համակարգը շուտով կհամալրվի 10 նոր սերնդի աղբատար մեքենաներով. Տիգրան Ավինյան
21:10
Գերմանիայի հյուսիսում ինքնաթիռը մխրճվել է տան մեջ. կա 1 զոհ և 1 անհետ կորած. BILD
Պուտինը «Օմսկը ռազմաճակատային քաղաք» է մանտրան ցրում է
20:50
Գրեթե ամբողջ աշխարհում ChatGPT-ի ծառայություններում լուրջ տեխնիկական խափանումներ են
Հայաստանն ու Իրանը կստեղծեն գազի առևտրի հարցերով զբաղվող աշխատանքային խումբ
Իսրայելական հարվածների հետևանքով Գազայում նոր զոհեր կան
Պարագվայում քննարկվել են Երևանում կայանալիք COP17-ին առնչվող մի շարք հարցեր
20:10
Ֆոն դեր Լայենը հայտարարել է անտառային հրդեհների դեմ պայքարում Ֆրանսիային և Իսպանիային տրամադրվող աջակցության մասին
Դավիթ Խուդաթյանը Թեհրանում հանդիպել է Իրանի փոխնախագահի հետ
Տոկաևը կտրականապես հրաժարվում է միջնորդի դեր ստանձնել Մոսկվայի ու Կիևի միջև հակամարտությունում
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Իրանի նավթի նախարարի հետ
19:30
Զելենսկին հայտարարել է Ռուսաստանի տարբեր շրջաններում մի շարք կարևոր թիրախների հարվածներ հասցնելու մասին
Քարով բարձված «ԿամԱԶ»-ը կողաշրջվել է. վարորդը տեղում մահացել է
19:10
Տոկաևը Պուտինին առաջարկել է Ուկրաինայում հակամարտության կարգավորման համար վերադառնալ ստամբուլյան համաձայնագրերին

Խամենեին սեփական արժանապատվությունը ժողովրդի ճակատագրից բարձր կգնահատի՞

ԱՄՆ-ը Իրանի շուրջ կենտրոնացրել է «հարվածային բռունցք», որ աննախադեպ է և հիշեցնում է 2003թ. Իրաք ներխուժման նախօրեի ռազմական պատրաստությունը: Այս գնահատականը տվել է Turkiye իշխանամետ պարբերականը: Թուրքական լրատվամիջոցն, ընդսմին, մեջբերել է ամերիկյան երկու սենատորի: Թեդ Կրուզի կարծիքով, Իրանը միջուկային ծրագրի շուրջ բանակցություններով փորձում է ժամանակ շահել, որպեսզի այաթոլլա Խամենեին «կարողանա համախմբել իր խարխլված վարչակազմը»: Նա գտնում է, որ Վաշինգտոնը կարող է «առավելագույն հանդուրժողականություն դրսևորել և չխոչընդոտել, որպեսզի Խամենեին հանձնի իշխանությունը և հեռանա Ռուսաստան կամ մեկ այլ երկիր»:

Սենատոր Լենդսի Գրեմը, ով հանրապետական է և ունի նախագահ Թրամփի մերձավոր անձի համարում, արտահայտվել է ավելի կոշտ: Նրա խոսքերով, նավատորմը, որ գտնվում է տարածաշրջանում, այնտեղ չի եկել, «քանի որ տարվա լավ եղանակ» է: Գրեմի գնահատմամբ, ԱՄՆ-ին, հավանաբար, «ռազմական գործողություններ են պետք»: Նա վկայել է, որ «ծրագրվում են ԱՄՆ-Իսրայել համատեղ ջանքեր, որպեսզի թուլացվի իր ժողովրդին վնաս պատճառելու իրանական ղեկավարության կարողությունը»: Ամերիկյան սենատորը հավելել է, որ «ռազմական նախապատրաստությունն ընթանում է, բեկումնային պահը վրա կհասնի մեկ շաբաթից»: Գրեմն ամփոփել է, որ «Իրանը վերստին հզոր կլինի, երբ ժողովուրդն իշխանությունը կվերցնի իր ձեռքը»:

Կարելի է եզրակացնել, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դեռևս Իրանի դեմ ուժի կիրառման վերջնական որոշում չի կայացրել, բայց պաուզան պայմանավորված է նրանով, թե առաջիկա մեկ-երկու շաբաթներին Թեհրանում ներքաղաքական ճգնաժամ կհասունանա՞, թե՞ ոչ: Խնդիրն, այսպիսով, ոչ միայն Իրանի միջուկային և հրթիռային ծրագիրն է, այլ՝ կրոնապետության փլուզումը և աշխարհիկ իշխանության ձևավորումը:

Այս իմաստով այնքան էլ կարևոր չէ՝ Իրանի ժողովրդի մեծամասնությունը «մոլլապետությա՞ն», թե՞ «ազատ, արդար և թափանցիկ ընտրություններով» ձևավորված իշխանության կողմնակից է: Դրված է Իրանի պետական-քաղաքական գործող համակարգի փոխակերպման նպատակ, որին հասնելու համար ԱՄՆ-ը փորձում է Թեհրանում ներվերնախավային հակասություններ «սադրել» կամ առնվազն նպաստել, որպեսզի «մոլլաների» և «ռեֆորմատորների» տարաձայնությունները հասնեն հանրային «տեկտոնական ճեղքման»:

Ինչի՞ դա կհանգեցնի, այս հարցին, երևում է, Վաշինգտոնում հստակ կամ գոնե կանխատեսված պատասխան առայժմ չկա: Տրամաբանական է թվում, որ ԱՄՆ-ը շարունակելու և առարկայորեն մեծացնելու է Իրանի հոգևոր առաջնորդի դեմ հոգեբանական գրոհը: Թեև բացառված չէ, որ այաթոլլա Խամենեիին ինքը «կազուս բելի» ստեղծի՝ ԻՀՊԿ-ին հրահանգելով «արգելափակել Հորմուզի նեղուցը»: Պատերազմը, որքան էլ պարադոքսալ չհնչի, իրավիճակից նրա համար «պատվավոր ելքի հնարավորություն» է, գաղափարական վարչախմբերը սովորաբար իրենց արժանապատվությունը ժողովրդի ճակատագրից բարձր են գնահատում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում