Sunday, 26 07 2026
12:15
Էլբրուսում երկու ալպինիստ է զոհվել
Ավտովթար՝ Սևան-Մարտունի ճանապարհին․ կան վիրավորներ
11:45
ՌԴ-ն գիշերը հարվածներ է հասցրել Կիևի ուղղությամբ
Նոր Խարբերդում քննարկվել են բնակիչների բարձրացրած խնդիրների լուծումները
11:15
2026 թ. օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները. Լևոն Ազիզյան
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է ԻԻՀ էներգետիկայի նախարար Աբբաս Ալիաբադիի հետ
Տեղումներ չեն սպասվում
Սուրեն Պապիկյանի հրամանով 2025/2 զորակոչի պարտադիր ժամկետային զինծառայողներին հատկացվել է լրացուցիչ արձակուրդ
Տնտեսությունում հայտնվեցինք նույն իրավիճակում, ինչ 22-ին անվտանգային
Վթարային ջրանջատում Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում
Լավ երաժշտություն պետք է սկսել լսել մանկապարտեզից, դպրոցից. դա կարևոր գիտելիք է
Վթարային ջրանջատում Մեծամոր քաղաքում
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
09:15
Թեհրանն Ուկրաինային մեղադրել է իրանական նավի վրա հարձակման մեջ
Ռուս-ուկրաինական, իրանա-ամերիկյան կարգավորո՞ւմ, թե՞ «ոչ կոնվենցիոնալ պատերազմ»
Հայաստանն ու Իրանը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը
Պատերազմը կարող է ավարտվել մինչև օրվա վերջ՝ կախված Կիևից․ Պեսկով
Վրաստանի շտապօգնության մեքենայով Երևան է տեղափոխվել վթարից տուժած աղջիկ երեխա
Բուհերի թափուր տեղերի համար հայտագրման վերջնաժամկետը հուլիսի 26-ին է
23:20
Հայ ըմբիշները ժամանել են Բաքու
23:10
Մակրոնը հայերեն գրառում է կատարել
Փրկարարները կենդանուն դուրս են բերել ջրանցքից
22:50
ՌԴ-ի ծրագրերում խաղաղություն չկա․ Զելենսկի
Հայաստանի համար ռազմավարական կարևորություն ունի Իրանի հետ հարաբերությունների ընդլայնումը
Երկու զինվորի սպանությունից հետո Իսրայելը Արևմտյան ափին 70 պաղեստինցու է ձերբակալել
Քաղաքաշինության կոմիտեի նախագահը շնորհավորել և աշխատանքի առաջարկ է արել ՃՇՀԱՀ շրջանավարտներին
22:10
Ծիր Կաթինի տարօրինակ մոլորակային համակարգն ապշեցրել է գիտնականներին
ԳՇ պետը հանդիպել է դիրքերի ավագների հետ․ ինչ է քննարկվել
DOGE-ի նախկին աշխատակիցների ԱԲ ստարտափը գնահատվել է 1.4 մլրդ դոլար
21:40
Կամո Ունանյանը՝ WUKF կարատեի աշխարհի առաջնության հաղթող

Դոնալդ Թրամփի Խաղաղության խորհուրդը Գազայի համար գործնական որոշում կկայացնի՞

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը փետրվարի 19-ին Մեծ Բրիտանիայի նախաձեռնությամբ քննարկել է Գազայում և Հորդանանի արևմտյան ափին իրավիճակը: Այդ մասին մանրամասնություններ է հայտնել իսրայելական ռուսալեզու vesty-ին: Բավական ընդարձակ տեղեկատվությունից կարելի է առանձնացնել մի քանի ուշագրավ հանգամանք: Առաջինը, որ չափազանց ակնառու է, քննարկումներին ՄԱԿ-ում Թուրքիայի ներկայացուցչի բացակայությունն է, թեև պաշտոնական Անկարան առերևույթ հանդես է գալիս որպես Պաղեստինի ժողովրդի և անկախ պետություն ունենալու նրա իրավունքի «երաշխավոր»:

Գազայում և Հորդանանի արևմտյան ափին Իսրայելի քաղաքականությունը խստորեն դատապարտել է Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Իվետ Կուպերը: Նրան աջակցել են ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի տեղակալ Ռոզմարի Դիկարլոն, ՄԱԿ-ում Ֆրանսիայի մշտական ներկայացուցիչ Ժերոմ Բոնաֆոնտը, Հորդանանի արտաքին գործերի նախարար Այման ալ-Սաֆադին, Կատարի մշտական ներկայացուցիչ Ահմեդ Սաիֆ ալ-Թանին:

ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբեզնյան Հորդանանի արևմտյան ափին Իսրայելի կողմից իրականացվող վերաբնակեցման քաղաքականությունը գնահատել է «ստատուս-քվոն փոխելու համար քարտ բլանշ ստանալու աղաղակող փորձ» և պաշտոնական Երուսաղեմին մեղադրել «միջազգային իրավունքը կոպտորեն խախտելու» մեջ: Ի հակակշիռ այդ գնահատականների, ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Մայք Ուոլցը հիշեցրել է Իսրայելի դեմ ՀԱՄԱՍ-ի հարձակումը և կանգ առել Գազայում կարգավորման ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ծրագրի վրա: Նա վստահեցրել է, որ Գազայում «այլևս ահաբեկչություն չի լինելու», ինչը կնպաստի կայունության և համագործակցության հաստատմանը:

ՄԱԿ-ի ԱԽ նիստին մասնակցել և ելույթ ունեցել Իսրայելի արտաքին գործերի նախարար Գեդեոն Սաարը: Նա այլ երկրների քննադատությանը չի անդրադարձել, ուղղակի դիմել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարին և հիշեցրել, որ պաշտոնական Լոնդոնը դեռևս 1917թ.-ին է Պաղեստինում սահմանել «հրեական ազգային օջախի» իրավունքը: Սաարը ցուցադրել է այդ ժամանակների քարտեզը և խնդրել ցույց տալ, թե «որտե՞ղ ՝ Արևմտյան ափը»: Ըստ Սաարի, ոչ թե Իսրայելի կառավարության քաղաքականությունն է խախտում միջազգային իրավունքը, այլ՝ նրա դեմ ծավալված արշավը: «Ստացվում է, որ հրեաները կարող են ազատ բնակվել Նյու-Յորքում, Լոնդոնում, Փարիզում, աշխարհի այլ մայրաքաղաքներում, բայց ոչ՝ իրենց ժառանգական հայրենիքո՞ւմ»,- ելույթն ամփոփոել է Իսրայելի արտաքին գործերի նախարարը:

«Պատմական հայրենիքի իրավունքն», իհարկե, քարոզչություն է, և Իսրայելի ոչ մի իշխանություն, ինչպես իրենք են ասում՝ Հուդեայում և Սամարիայում վերաբնակեցում չէր կարող և չի կարող իրականացնել, եթե չունենար/չունենա Միացյալ Նահանգների բացահայտ կամ լռելյայն համաձայնությունը: Ուշագրավ է, որ Իսրայելին դատապարտող երկրների թվում չեն Սաուդյան Արաբիան, Էմիրությունները, Կատարը, քննարկումներ չի հնչել նաև Իրանի ձայնը: Նույն օրը Վաշինգտոնում ԱՄՆ նախագահի գլխավորած Խաղաղության խորհուրդը պետք է Գազայի հարցում գործնական որոշում ընդունի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում