Sunday, 26 07 2026
12:15
Էլբրուսում երկու ալպինիստ է զոհվել
Ավտովթար՝ Սևան-Մարտունի ճանապարհին․ կան վիրավորներ
11:45
ՌԴ-ն գիշերը հարվածներ է հասցրել Կիևի ուղղությամբ
Նոր Խարբերդում քննարկվել են բնակիչների բարձրացրած խնդիրների լուծումները
11:15
2026 թ. օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները. Լևոն Ազիզյան
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է ԻԻՀ էներգետիկայի նախարար Աբբաս Ալիաբադիի հետ
Տեղումներ չեն սպասվում
Սուրեն Պապիկյանի հրամանով 2025/2 զորակոչի պարտադիր ժամկետային զինծառայողներին հատկացվել է լրացուցիչ արձակուրդ
Տնտեսությունում հայտնվեցինք նույն իրավիճակում, ինչ 22-ին անվտանգային
Վթարային ջրանջատում Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում
Լավ երաժշտություն պետք է սկսել լսել մանկապարտեզից, դպրոցից. դա կարևոր գիտելիք է
Վթարային ջրանջատում Մեծամոր քաղաքում
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
09:15
Թեհրանն Ուկրաինային մեղադրել է իրանական նավի վրա հարձակման մեջ
Ռուս-ուկրաինական, իրանա-ամերիկյան կարգավորո՞ւմ, թե՞ «ոչ կոնվենցիոնալ պատերազմ»
Հայաստանն ու Իրանը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը
Պատերազմը կարող է ավարտվել մինչև օրվա վերջ՝ կախված Կիևից․ Պեսկով
Վրաստանի շտապօգնության մեքենայով Երևան է տեղափոխվել վթարից տուժած աղջիկ երեխա
Բուհերի թափուր տեղերի համար հայտագրման վերջնաժամկետը հուլիսի 26-ին է
23:20
Հայ ըմբիշները ժամանել են Բաքու
23:10
Մակրոնը հայերեն գրառում է կատարել
Փրկարարները կենդանուն դուրս են բերել ջրանցքից
22:50
ՌԴ-ի ծրագրերում խաղաղություն չկա․ Զելենսկի
Հայաստանի համար ռազմավարական կարևորություն ունի Իրանի հետ հարաբերությունների ընդլայնումը
Երկու զինվորի սպանությունից հետո Իսրայելը Արևմտյան ափին 70 պաղեստինցու է ձերբակալել
Քաղաքաշինության կոմիտեի նախագահը շնորհավորել և աշխատանքի առաջարկ է արել ՃՇՀԱՀ շրջանավարտներին
22:10
Ծիր Կաթինի տարօրինակ մոլորակային համակարգն ապշեցրել է գիտնականներին
ԳՇ պետը հանդիպել է դիրքերի ավագների հետ․ ինչ է քննարկվել
DOGE-ի նախկին աշխատակիցների ԱԲ ստարտափը գնահատվել է 1.4 մլրդ դոլար
21:40
Կամո Ունանյանը՝ WUKF կարատեի աշխարհի առաջնության հաղթող

Միջուկային բումերանգ՝ Պուտինին

Մենք դեմ չենք մեր տարածքում միջուկային զենք տեղաբաշխելուն: Մենք չունենք որևէ հայեցակարգ, որ բացառեր այդ հնարավորությունը, եթե ՆԱՏՕ-ն, հաշվի առնելով մեր պաշտպանական ծրագրերը, որոշեր, որ միջուկային զենք է տեղաբաշխում նաև մեր տարածքում: Այս հայտարարության հեղինակը Էստոնիայի արտաքին գործերի նախարարն է, իսկ լրատվամիջոցը, որ ցիտում է նրան, թուրքական «Անադոլուն»: Ընդ որում, Էստոնիայի արտգործնախարար Մագնուս Ցաքհալն այդ տեսակետը հնչեցրել է Ժնևում ռուս-ամերիկա-ուկրաինական բանակցությունների հերթական փուլից հետո:

Նա մանրամասնել է, որ Էստոնիան ունի արտաքին քաղաքականության «քննարկումների մի քանի փուլ անցած հայեցակարգ, որը մնում է անփոփոխ»: Մասնավորապես Ուկրաինայի հարցում Էստոնիան «միակ առաջնահերթություն է համարում տարածքային ամբողջականության վերականգնումը» և այդ առումով գտնում է, որ «Եվրոպան չպետք է մերժի ՆԱՏՕ-ի վերազգային միջուկային ծրագիրը»:

Էստոնիայի արտգործնախարարի բաց տեքստով արված այս հայտարարությունը վկայում է, որ եվրոպական երկրները քննարկում են Ֆրանսիայի «միջուկային հովանոցի» հեռանկարը: Էմանուել Մակրոնը Մյունխենի անվտանգության խորհրդի շրջանակներում այդ հարցը քննարկել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ: Վերջինս հայտարարել է, որ Գերմանիան «պետք է ունենա միջուկային իր զինանոցը»:

Եվրոպական այլ երկրներից Ֆրանսիայի առաջարկության վերաբերյալ արձագանքներ դեռևս չկան, բայց, երևում է, «ջինը շշից բաց է թողնվել» առնվազն քաղաքական «ուղերձի» տեսքով, և հասցեատերն, անկասկած, Ռուսաստանն է: Մոսկվայում երբեք չեն թաքցրել, որ Ուկրաինայում «տակտիկական միջուկային զենքի կիրառման հավանականությունը բարձր» է: Ռուսաստանցի փորձագետներն, ընդմին, միջուկային սպառազինվածության ասպարեզում Ֆրանսիային լուրջ մրցակից չեն համարում՝ հաշվի առնելով այն, որ Փարիզն ընդամենը երկու-երեք հարյուր միջուկային մարտագլխիկ ունի:

Եթե ՆԱՏՕ-ն որոշի Եվրոպայի միջուկային անվտանգության համակարգ ստեղծել, ապա սպառազինությունների մրցավազքը կծավալվի, և Ֆրանսիայի առնվազն համաեվրոպական հեղինակությունը կտրուկ կբարձրանա: Իհարկե, բացառված չէ, որ Արևելյան Եվրոպայի կամ Մերձբալթիկայի երկրներում միջուկային զենքի տեղաբաշխման մասին հայտարարությունները գոնե ներկա պահին Մոսկվայի ուղղությամբ քաղաքական «գրոհ» են և հետապնդում են Պուտինին «սանձահարելու նպատակ»: Այդուհանդերձ, ուկրաինական ճգնաժամից Ռուսաստանը կարող է արևմտյան սահմաններին միջուկային բումերանգի «նվեր ստանալ»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում