Thursday, 23 07 2026
23:50
ԻՀՊԿ-ն հայտարարել է ամերիկյան բանակի ռադիոէլեկտրոնային պայքարի ստորաբաժանման ոչնչացման մասին
«Արարատցեմենտ»-ը պետք է շարունակի անխափան աշխատանքը․ Պապոյան
23:30
Թրամփը սպառնացել է հութիների հարձակումների համար պատասխանատվության ենթարկել Իրանին
23:20
Կոնֆերենցիաների լիգա. «Ալաշկերտ»-ը չհաղթեց «Կլուժ»-ին
23:10
Իրան-Իրաք սահմանային անցակետին ԱՄՆ-ի հարվածի հետևանքով իրանցի զինվորական է զոհվել. Tasnim
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է Կանադայի ակադեմիական և փորձագիտական համայնքի ներկայացուցիչների հետ
22:50
Պակիստանի վարչապետը խստորեն դատապարտել է հութիների հարձակումները սաուդյան նավերի վրա
Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի հավակնորդների քննության ժամանակացույցը
22:30
Իրաքի և Քուվեյթի միջև սահմանային անցակետը փակվել է ԱԹՍ-ի հարձակումից հետո. INA
Քաղաքացիների առաջարկով գործնական քննության մեկնարկային կետը կտեղափոխվի
22:10
Թրամփը հայտարարել է, որ Սաուդյան Արաբիայի հետ միջուկային համաձայնագիրը կախված է Էր Ռիադի կողմից Իսրայելի ճանաչումից
Նարեկ Կարապետյանը մենակ չի լինելու. ճաղերի ետևից են նայելու ՀՀ-ին. պրոցեսը հասնում է կուլմինացիային
21:50
Կուբա է ժամանել ԱՄՆ-ից մարդասիրական օգնության առաջին խմբաքանակը՝ Ռուբիոյի նախաձեռնությամբ
Բանակում ողբերգությունների հիմքում կրթության, բարեկրթության և հսկողության պակասն է
21:30
Իրանն ու Իրաքն ամրապնդում են հարաբերությունները․ Փեզեշքիանն ընդունել է ալ-Զայիդիին
Ռուսաստանը խուճապի մեջ է. գազանը նեղն է ընկել ու գոռում է
21:09
Սև ծովում թուրքական բեռնանավի վրա անօդաչուի հարձակման հետևանքով մեկ մարդ է զոհվել, երեքը՝ վիրավորվել
Բեռլինում Ալիեւը Ռուսաստանից «վերջնականապես» զատորոշվել է
20:50
Իսպանիայում վտանգի առավելագույն մակարդակ է հայտարարվել շոգի պատճառով
Արտաքին քաղաքականությունը՝ ստանդարտ դիվանագիտական լեզվից դուրս. ԱԳՆ-ն փոդքաստային շարք է սկսել
20:30
Ալբանիայում բախումներ են տեղի ունեցել ոստիկանների և հակակառավարական ցույցի մասնակիցների միջև
Գևորգ Պապոյանն ու Դեյվիդ Ալենը քննարկել են ԱՄՆ-ի կողմից ՀՀ-ին Շուկայական տնտեսություն ունեցող երկրի կարգավիճակ շնորհելու գործընթացը
Ռուսաստանը բաց է Ուկրաինայի հարցով բանակցությունների համար. Պեսկով
Տեղի է ունեցել ԲԸՏՄ ղեկավարին կից խորհրդակցական նիստ
19:50
Հնդկաստանում ավելի քան 40 մարդ է զոհվել հեղեղումների հետևանքով
0-ներով համարնիշերն արդեն հասանելի են նաև առանց աճուրդի. ՆԳ նախարարի հրամանն ուժի մեջ է մտել
19:30
Օմանը կոչ է արել խուսափել Կարմիր ծովում լարվածության աճից
Դադարեցվել է Սևանա լճի 3400 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքի պետական գրանցումը
19:10
Ռոդրին մեջքի վիրահատության կենթարկվի
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սայաթ-Նովայի պողոտայում

ԱՄՆ-Իրան. «առաջընթաց կա, վստահություն՝ ոչ»

Ժնևում կայացել է ԱՄՆ- Իրան բանակցությունների երկրորդ փուլը: Նախօրեին Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին հանդիպել է Միջուկային էներգիայի միջազգային գործակալության տնօրեն Ռաֆայել Գրոսիի և Օմանի արտգործնախարար ալ-Բուսայիդիի հետ: Փետրվարի 17-ին Ռաֆայել Գրոսսիի և ալ-Բուսայիդիի հետ հանդիպել են ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվեն Ուիթկովը և Դոնալդ Թրամփի փեսա Ջարեդ Քուշները: Այլ մանրամասնություններ հայտնի չեն, բացի այն, որ բանակցությունները կայացել են ՄԱԿ-ում Օմանի ներկայացուցչության ժնևյան նստավայրում: Նույն օրը պատվիրակությունները հեռացել են Ժնևից:

Բանակցությունների արդյունքների մասին ժլատ տեղեկություններ Fars գործակալությանը հայտնել է Իրանի արտգործնախարար Արաղչին: Նա ասել է, որ, ի տարբերություն նախորդ փուլի, այս փուլում կողմերը «ավելի լուրջ քննարկումներ են ունեցել, մթնոլորտը կառուցողական էր, առաջարկվել կոնկրետ գաղափարներ»: Արաղչին մանրամասնել է. «Մենք մի շարք գերադաս սկզբունքների շուրջ համաձայնության ենք եկել, որոնց հիման վրա կարող ենք մտնել հնարավոր համաձայնություն: Դա չի նշանակում, թե մենք մոտ ժամանակներս համաձայնության կհասնենք, բայց ճանապարհն սկսված է: Կողմերը կաշխատեն համաձայնության սեւագրի վրա»:

Նկատի ունենալով իրանա-ամերիկյան ֆորմալ հարաբերությունների բացակայությունը և բանակցությունների բուն խնդրի չափազանց մեծ կարևորությունը, Իրանի արտգործնախարարի նկատառումներն, իրոք, կարելի է դիվանագիտական առաջընթաց համարել: Մանավանդ այն, որ կողմերը պայմանավորվել են աշխատել «համաձայնության սեւագրի վրա»՝ հիմք ընդունելով «գերադաս սկզբունքների շուրջ ձեռք բերված ընդհանուր ընկալումը»:

Ժնևում իրանա-ամերիկյան բանակցությունները մեկնարկել են քաղաքական չափազանց բարդ իրավիճակի ֆոնին: Նույն օրը Իսլամական հեղափոխության առաջնորդ այաթոլլա Խամենեին այցելել է Արևելյան Ադրբեջանի «մայրաքաղաք» Թավրիզ և բազմահազարանոց լսարանի առջև սպառնացել, որ Իրանը «ջրասույզ կանի ամերիկյան ավիակիր նավերը»: Գրեթե համաժամանկյա հայտնի է դարձել, որ ԻՀՊԿ ռազմածովային ուժերը Հորմուզի նեղուցում զորավարժություններ են անցկացրել և «կարճ ժամանակով արգելափակել նավագնացությունը»: Ավելի վաղ ԱՄՆ նախագահը պաշտոնական Թեհրանին զգուշացրել է «վատ, շատ վատ հետևանքներից», եթե բանակցությունները չհանգեցնեն գործարքի:

Կոնկրետ ի՞նչ է քննարկվել Ժնևի բանակցություններում, կարելի է ենթադրել Իրանի արտաքին գործերի նախարար Արաղչիի գնահատականից. «Առաջընթաց կա, վստահություն՝ ոչ»: Կողմերն, ըստ երևույթին, պայմանավորվել են աշխատել ենթադրյալ համաձայնագրի «սևագրի վրա» և հաջորդ հանդիպմանը դրանք փոխանցել միմյանց: Սա, ինչպես ասվեց, իրոք առաջընթաց է: Բայց, երևում է, չկա փոխադարձ վստահություն, որ «սևագիրը» կհամապատասխանի այն «գերադաս սկզբունքներին, որ համաձայնեցվել են»: Դա արդեն, ամենայն հավանականությամբ, կախված է նախագահ Թրամփի և այաթոլլա Խամենեիի քաղաքական կամքից: ԱՄՆ պարագայում, երևի, կարեւոր է նաև Իսրայելի դիրքորոշումը: Եթե, իհարկե, իրանա-ամերիկյան խորհրդատվությունները ոչ թե իմիտացիա են, այլ՝ դիվանագիտական ճանապարհով խնդիրների լուծման նպատակ են հետապնդում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում