Sunday, 26 07 2026
17:45
Գուտերեշը ողջունել է Սիրիայի առաջընթացն անցումային փուլում
17:30
Հայկ Մարտիրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը կիսել են 1-2-րդ հորիզոնականները Dole Open 2026 շախմատի մրցաշարում
17:15
Իրանն ու ԱՄՆ-ն դադարեցրել են փոխադարձ հարվածները
Շնորհավորում եմ մեր հրաձգության հավաքականին. Ժաննա Անդրեասյան
Նեթանյահուն կմեկնի ԱՄՆ
16:15
Բեռլինում ԼԳԲՏ փրայդի ժամանակ ավտոմեքենան մխրճվել է մարդկանց բազմության մեջ, կա զոհ և տասնյակ տուժածներ
Վթարային ջրանջատում Երևանի Նոր Նորք վարչական շրջանում հուլիսի 26-ին
15:45
Թրամփը հետաձգել է Իրանի նկատմամբ ռազմական ճնշումը կտրուկ ուժեղացնելու ծրագիրը. NYT
Հուլիսի 26-31-ը Արարատյան դաշտում և Երևանում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
15:15
Ռումինիան բողոք կներկայացնի ՌԴ-ին
Տոկաևի «ձեռնալվան» Պուտինին «կտանի՞ Ստամբուլ»
14:45
Հորմուզի նեղուց. Իրանն ու Օմանը բանակցում են
14:30
Հայ հրաձիգները՝ աշխարհի առաջնության մեդալային առաջատար
Քաղաքաշինության կոմիտեի նախագահը շնորհավորել և աշխատանքի առաջարկ է արել ՃՇՀԱՀ շրջանավարտներին
Վարչապետը Գոշավանքում մասնակցել է սուրբ պատարագի
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզի Բռնակոթ գյուղում
Հայաստանն ու Իրանը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը
Լարսը բաց է
Կրակոցներ՝ Արարատի մարզում
12:45
3,2 մագնիտուդով երկրաշարժ՝ Կասպից ծովում
12:30
Հայ ըմբիշները Բաքվում են
12:15
Էլբրուսում երկու ալպինիստ է զոհվել
Ավտովթար՝ Սևան-Մարտունի ճանապարհին․ կան վիրավորներ
11:45
ՌԴ-ն գիշերը հարվածներ է հասցրել Կիևի ուղղությամբ
Նոր Խարբերդում քննարկվել են բնակիչների բարձրացրած խնդիրների լուծումները
11:15
2026 թ. օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները. Լևոն Ազիզյան
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է ԻԻՀ էներգետիկայի նախարար Աբբաս Ալիաբադիի հետ
Տեղումներ չեն սպասվում
Սուրեն Պապիկյանի հրամանով 2025/2 զորակոչի պարտադիր ժամկետային զինծառայողներին հատկացվել է լրացուցիչ արձակուրդ
Տնտեսությունում հայտնվեցինք նույն իրավիճակում, ինչ 22-ին անվտանգային

Իրանի հարցում ԱՄՆ-ը հոռետես է, ուկրաինական կարգավորման բանակցություններում՝ «չեզոք»

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Մյունխենի անվտանգության խորհրդաժողովի հաջորդ օրը մեկնել է Բուդապեշտ: Հունգարիայում սպասվում են խորհրդարանական ընտրություններ, և նրա այցն ակնհայտ աջակցություն է վարչապետ Օրբանին: Բանակցությունների ավարտին Ռուբիոն և Օրբանը մամուլի ասուլիս են անցկացրել: Մարկո Ռուբիոն հատուկ ընդգծել է Օրբանի իշխանության շրջանում Հունգարիայի ունեցած «տպավորիչ առաջընթացը», կարևորել խաղաղ միջուկային էներգիայի բնագավառում երկկողմ համագործակցության հեռանկարը:

Լրագրողների խնդրանքով Ռուբիոն անդրադարձել է նաև ուկրաինական և Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցություններին: ԱՄՆ պետքարտուղարը հայտարարել է, որ ուկրաինական կարգավորման համաձայնությունը պետք է գտնել կողմերը, Վաշինգտոնը նրանցից ոչ մեկին ոչինչ չի պարտադրում: Նա քննադատել է ՄԱԿ-ին և եվրոպական երկրներին, որ չեն կարողացել կարգավորել հակամարտությունը: Ըստ Ռուբիոյի, ԱՄՆ-ը միակ երկիրն է, որ կարողացել է Ռուսաստանին և Ուկրաինային բերել բանակցությունների սեղանի շուրջ: ԱՄՆ պետքարտուղարի ասածից հետևում է, որ Վաշինգտոնում առաջիկա եռակողմ քննարկումներից մեծ սպասումներ չունեն:

Ինչ վերաբերում է Իրանի միջուկային ծրագրին, ապա Ռուբիոն պարզորոշ խոստովանել է, որ գործարքի դժվար է հասնել, բայց Վաշինգտոնը որոշել է դիվանագիտական հնարավորությունը ի սկզբանե բաց չթողնել: Նույն օրն Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Լարիջանին, ով մինչ այդ Օմանի մայրաքաղաք Մասկատ է այցելել, սահմանել է ԱՄՆ հետ միջնորդավորված բանակցություններում իրանական կողմի կարմիր գծերը:

Ըստ այդմ, Թեհրանը պնդում է, որ խոսք չի կարող լինել միջուկային ծրագրի լրիվ չեղարկման և բալիստիկ հրթիռների թվաքանակակի և հեռահարության սահմանափակման մասին: Լարիջանին պնդել է, որ Իրանը մինչև քսան տոկոս ուրան հարստացնելու իրավունք ունի և հիմնավորել, որ դա անհրաժեշտ է դեղամիջոցների արտադրության համար և հատկապես ընդգծել, որ խոսքն առաջին հերթին օնկոհիվանդներին անհրաժեշտ դեղերի մասին է:

Լարիջանիի պարզաբանումներին գրեթե ունիսոն՝ տարածվել է Իսրայելի վարչապետ Նաթանյահուի տեսակետը: Նրա գնահատմամբ, Իրանից պետք է դուրս բերվի հարստացված ուրանի ամբողջ պաշարը, միջուկային ծրագիրը չեղարկվի, հրթիռների հեռահարությունը սահմանափակվի մինչեւ 300 կիլոմետր: Իսրայելի վարչապետը պնդել է, որ Իրանը նաև պետք է պարտավորվի, որ տարածաշրջանում իր պրոքսի ուժերին չի հովանավորելու:

Եթե Ժնևի միջնորդավորված բանակցություններում ԱՄՆ-ի և Իրանի մոտեցումների մերձեցում չարձանագրվի, ամենայն հավանականությամբ Իրանը կենթարկվի նոր հարձակման: Ըստ որոշ աղբյուրների, Լարիջանին Օմանի միջոցով ԱՄՆ-ին ներկայացրել է տնտեսական համագործակցության փաթեթային առաջարկություն: Ավելի վաղ մամուլում տեեղեկություն է հայնտվել, որ Ռուսաստանը նույնպես Միացյալ Նահանգներին «բիզնես –գործարք» է առաջարկել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում