Sunday, 26 07 2026
Վթարային ջրանջատում Երևանի Նոր Նորք վարչական շրջանում հուլիսի 26-ին
15:45
Թրամփը հետաձգել է Իրանի նկատմամբ ռազմական ճնշումը կտրուկ ուժեղացնելու ծրագիրը. NYT
Հուլիսի 26-31-ը Արարատյան դաշտում և Երևանում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
15:15
Ռումինիան բողոք կներկայացնի ՌԴ-ին
Տոկաևի «ձեռնալվան» Պուտինին «կտանի՞ Ստամբուլ»
14:45
Հորմուզի նեղուց. Իրանն ու Օմանը բանակցում են
14:30
Հայ հրաձիգները՝ աշխարհի առաջնության մեդալային առաջատար
Քաղաքաշինության կոմիտեի նախագահը շնորհավորել և աշխատանքի առաջարկ է արել ՃՇՀԱՀ շրջանավարտներին
Վարչապետը Գոշավանքում մասնակցել է սուրբ պատարագի
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզի Բռնակոթ գյուղում
Հայաստանն ու Իրանը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը
Լարսը բաց է
Կրակոցներ՝ Արարատի մարզում
12:45
3,2 մագնիտուդով երկրաշարժ՝ Կասպից ծովում
12:30
Հայ ըմբիշները Բաքվում են
12:15
Էլբրուսում երկու ալպինիստ է զոհվել
Ավտովթար՝ Սևան-Մարտունի ճանապարհին․ կան վիրավորներ
11:45
ՌԴ-ն գիշերը հարվածներ է հասցրել Կիևի ուղղությամբ
Նոր Խարբերդում քննարկվել են բնակիչների բարձրացրած խնդիրների լուծումները
11:15
2026 թ. օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները. Լևոն Ազիզյան
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է ԻԻՀ էներգետիկայի նախարար Աբբաս Ալիաբադիի հետ
Տեղումներ չեն սպասվում
Սուրեն Պապիկյանի հրամանով 2025/2 զորակոչի պարտադիր ժամկետային զինծառայողներին հատկացվել է լրացուցիչ արձակուրդ
Տնտեսությունում հայտնվեցինք նույն իրավիճակում, ինչ 22-ին անվտանգային
Վթարային ջրանջատում Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում
Լավ երաժշտություն պետք է սկսել լսել մանկապարտեզից, դպրոցից. դա կարևոր գիտելիք է
Վթարային ջրանջատում Մեծամոր քաղաքում
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
09:15
Թեհրանն Ուկրաինային մեղադրել է իրանական նավի վրա հարձակման մեջ
Ռուս-ուկրաինական, իրանա-ամերիկյան կարգավորո՞ւմ, թե՞ «ոչ կոնվենցիոնալ պատերազմ»

Ալիևը զգուշանում է «պետական հեղաշրջումից»

Մյունխենում Իլհամ Ալիևին հետևող ադրբեջանական վտարանդիության տեղեկատվական աղբյուրները նրան ուղեկցող անձանց շարքում նկատել են Բեյլար Էյուբովին: Վերջինս ավելի քան քառորդ դար զբաղեցրել է Ադրբեջանի նախագահի անձնական անվտանգության ծառայության պետի պաշտոնը: Անցյալ տարի նա Իլհամ Ալիևի հրամանագրով ազատվել է այդ պաշտոնից և զինվորական ծառայությունից և նշանակվել նախագահի աշխատակազմի քարտուղարության պետ:

Մյունխենում Էյուբովի ներկայությունը լրագրողական հետաքրքրության տեղիք է տվել այն առումով, որ տարեսկզբին Ադրբեջանի դատախազությունը բացահայտել է ծխախոտի մաքսանենգության մի քանի դեպք: Անցկացված հետաքննությամբ պարզվել է, որ գործում ներգրավված են ինչպես մաքսային մարմինների բարձրաստիճան պաշտոնյաներ, այնպես էլ Բաքվի առեւտրային նավահանգստի համապատասխան ծառայությունների աշխատակիցներ:

Բաքվում «ռումբի պայթյունի էֆեկտ» է ունեցել իրավապահների տարածած տեղեկությունը, որ մաքսանենգության գործի շրջանակներում կալանավորվել է նաև Բաքվի առևտրային նավահանգստի սեփականատեր Ռուսլան Էյուբովը: Վերջինս Բեյլար Էյուբովի հարազատ եղբոր որդին է և «բիզնես կայսրության տեր դառնալու համար ամբողջովին պարտական է հորեղբորը»: Ադրբեջանի ընդդիմադիր շրջամակները գտնում են, որ Բեյլար Էյուբովը «չէր կարող զարմիկին դարձնել Բաքվի առևտրային նավանահանգստի սեփականատեր, եթե չունենար Իլհամ Ալիևի համաձայնությունը»:

Այս բավական հիմնավոր կանխադրույթը վկայակոչելով՝ վտարանդի լրագրող Աֆղան Մուխթարլին յութուբյան իր ալիքում կարծիք է հայտնել, որ Իլհամ Ալիևը «Բեյլար Էյուբովին պատանդ է պահում, հետը քարշ է տվել Մյունխեն, քանի որ զգուշանում է, որ իր բացակայությամբ Էյուբովները կարող են պետական հեղաշրջում իրականացնել»:

Այլ աղբյուրներ հայտնել են, որ «մոտ ապագայում պաշտոնին հրաժեշտ կտա պաշտպանության նախարար Հասանովը, քանի որ Իլհամ Ալիևի մոտ վստահությունը կորցրել» է: Ըստ տեղեկությունների, նրան «ամենայն հավանականությամբ կփոխարինի սահմանապահ ծառայության տնօրեն գեներալ-գնդապետ Էլչին Գուլիևը»: Եվրոպայում ադրբեջանական վտարանդիության աղբյուրները նաև հայտնել են, որ «Ալիևի հարաբերությունները սրված են Պետական անվտանգության ծառայության տնօրեն Նաղիևի հետ»: Վերջին երկու շաբաթներին համացանցում հայտնվել են Ալիևի հարսի՝ Ալյոնա Գոնչար-Ալիևային «վարկաբեկող տեսանյութեր»: Ենթադրվում է, որ դրանք Եվրոպայում գործող տեղեկատվական ռեսուրսներին «փոխանցել են Ադրբեջանի հատուկ ծառայությունները»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում