Tuesday, 28 07 2026
22:00
«Վիրտուալ իրականության ուժը․ հույզեր, կարեկցանք և ազդեցություն»
21:50
Զելենսկին Թրամփի հետ հանդիպումը «լավ է» գնահատել
21:40
Ավելի քան 900 հազար հաճախորդ, 1 տրիլիոն դրամի ավանդներ․ Ամերիաբանկ
21:30
ԱՄՆ-ն և ԱՄԷ-ն կստեղծեն ռազմական նպատակներով արհեստական ​​բանականության օգտագործման հարցերով խումբ
Երևանի և Մոսկվայի միջև երկխոսությունը կշարունակվի` փորձելով փոխզիջումներ գտնել
Լիբանանի վրա Իսրայելի հարձակումների հետևանքով զոհերի թիվը հասել է 4333-ի
«Կասպյան պատերազմից» Ադրբեջանի անհանգստություն՝ Պուտին-Ալիև հեռախոսազրույցից հետո
20:50
Նեթանյահուն ժամանել է Սպիտակ տուն՝ Թրամփի հետ հանդիպելու համար
ՏԿԵ նախարարությունում տեղի է ունեցել ՀԷՑ-ի բաժնետոմսերի նկատմամբ հանրային գերակա շահ ճանաչելու մասին որոշման նախագծի հանրային լսումը
20:30
Իրանը կփակի Հորմուզի նեղուցը սառեցված ակտիվներից միջոցներ ստացող երկրների համար
20:20
Ջանես Նազարյանը դուրս է եկել Բաքվում ընթացող մրցաշարի եզրափակիչ
20:10
ԱՄՆ-ն հստակ գիտի՝ ինչ է կատարվում Իրանի միջուկային օբյեկտում, և կարիք չկա, որ Նեթանյահուն հայտնի աշխարհին այդ մասին. Թրամփ
Ճամբարակ համայնքին կվերադարձվի 0.02 հա մակերեսով հողամասը. Դատախազության՝ պետշահերի հերթական հայցը բավարարվել է
19:50
Իրանը հայտարարել է գազային ոլորտին հասցված խոշոր վնասի մասին
Շենգավիթում ուժեղացված ծառայություն է իրականացվել․ հայտնաբերվել են թմրամիջոց և սառը զենք
19:30
«Սիթին» երկարաձգել է Գվարդիոլի պայմանագիրը
Մեղրու ՀԷԿ-ի նախագիծը իրականացնելու պատրաստակամություն է հայտնել օմանական ընկերությունը
19:10
Հայաստանում կտրուկ աճել է ռուսաստանցիների հետաքրքրությունը բնակարանների նկատմամբ
Արմեն Գրիգորյանն ընդունել է Ֆրանսիայի դեսպանին
18:50
Սպիտակ տանը մեկնարկել է Թրամփ-Զելենսկի հանդիպումը
«Հարավկովկասյան երկաթուղի»-ն էլեկտրագնացքների ուղեվարձի զեղչեր է սահմանում
ԵՄ-ում գիտակցում են ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում Հայաստանում ճգնաժամի անխուսափելիությունը․ ՌԴ ԱՀԾ
18:20
IDBank-ի աջակցությամբ բացվեց Khachaturian Rooftop-ը
18:10
Մենք բախվել ենք բոլորովին աննախադեպ հրդեհի. Մակրոն
Ինչպե՞ս լուծել հայ-ռուսական և հայ-ադրբեջանական հարաբերությունները ռուս-ադրբեջանականով չպայմանավորելու խնդիրը
ԵՄ-ն պահանջում է Հայաստանը խզի հումանիտար կապերը Մոսկվայի հետ. ՌԴ ԱՀԾ
Կյանքից հեռացել է քաղաքական գործիչ Գառնիկ Մարգարյանը
17:30
Զիդանը՝ պաշտոնապես Ֆրանսիայի հավաքականի մարզիչ
Ավտոկայանման ժամանակավոր սահմանափակում Արամ Խաչատրյան փողոցում
ՌԴ ԱԳ փոխնախարարն Ասիայում ՆԱՏՕ-ի նմանօրինակի ստեղծման կոչերն անհեռանկարային է անվանել

Ուկրաինայում գետնի վրա իրավիճակն այլևս Ռուսաստանի «հաղթաթուղթը» չէ

Եկող երեքշաբթի Ժնևում մեկնարկում է ուկրաինական կարգավորման «խորհրդատվությունների» երրորդ փուլը: Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մամուլին տեղեկացրել է, որ ՌԴ պատվիրակությունը կազմված կլինի առնվազն տասնհինգ հոգուց: Նա ասել է, որ պատվիրակության կազմում կընդգրկվի փոխարտգործնախարար Գալուզինը: Այլ աղբյուրներից հայտնի է դարձել, որ ռուսաստանյան բանակցային թիմը կգլխավոր նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին: Աբու-Դաբիում հունվարի վերջին և փետրվարի սկզբին ընթացած քննարկումներին նման լիազորություններ Պուտինը վերապահել էր ԳՇ Հետախուզության գլխավոր վարչության պետ ծովակալ Կոստյուկովին:

Փետրվարի 14-ին ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Մյունխենի անվտանգության խորհրդաժողովում ելույթից հետո հարցազրույց է տվել Bloomberg-ին և ակնարկել, որ կարող է փոխվել նաև ամերիկյան բանակցային թիմը: Ռուբոին այդ առումով հավելյալ ոչինչ չի ասել: ՏԱՍՍ-ի աղբյուրները հայտնել են, որ ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ, Արտասահմանյան ներդրումների հիմնադրամի նախագահ Կիրիլ Դմիտրիևը «մեկնել է Ժնև, որտեղ բանակցություններ կվարի Դոնալդ Թրամփի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթկովի և Ջերադ Քուշների հետ»:

Ավելի վաղ ռուսաստանյան «Կոմերսանտը», հղելով արևմտյան աղբյուրներին, գրել է, որ Ռուսաստանը Միացյալ Նահանգներին տնտեսական լայն համագործակցության մասին մի քանի կետից բաղկացած առաջարկություն է ներկայացրել: Ըստ այդմ, Ռուսաստանը «համաձայն է դոլարը կրկին ընդունել որպես միջազգային պահուստային փոխարժեք»: Որևէ այլ աղբյուր այս տեղեկությունը չի հաստատել կամ հերքել:

Մյունխենի անվտանգության խորհրդաժողովի ելույթում ԱՄՆ պետքարտուղարն ամերիկացիներին անվանել է «Եվրոպայի որդիներ», որ դավանում են նույն եվրոպական արժեքները: Նա ցրել է տպավորությունը, թե ԱՄՆ-ը «հեռանում է Եվրոպայից» և մեկնաբանել, որ Վաշինգտոնի ցանկությունը Եվրոպայում «ուժեղ դաշնակիցներ ունենալն» է: Այս համատեքստում Ռուբիոն անցած մեկ տարվա ընթացքում, թերևս, առաջին անգամ հրապարակային հաստատել է, որ Թրամփի վարչակազմը «վստահ չէ, որ Ռուսաստանն իրական խաղաղություն է ուզում»:

Bloomberg-ին հարցազրույցում ԱՄՆ պետքարտուղարն ավելի է անկեղծացել և ասել, որ Ռուսաստանը «չի կարող ռազմական ճանապարհով Ուկրաինայում հասնել իր հռչակած նպատակներին»: Ռուբիոն անգամ թույլ է տվել հետախուզական տեղեկություն հրապարակել, ըստ որի՝ Ռուսաստանը «շաբաթվա ընթացքում վեց-յոթ հազար զինվորականի կորուստ է ունենում»: Ռուբիոյի այս բացախասությունն, ամենայն հավանականությամբ, մեկնարկելիք բանակցություններում ԱՄՆ դիվանագիտական խոսույթի հիմնական թեզերի բացահայտման իմաստ ունի:

Հասկացվում է, որ Սպիտակ տունը հակադարձում է Պուտինին, ով մշտապես պնդում է, թե ռազմաճակատում նախաձեռնությունը Ռուսաստանի ձեռքում է և եթե բանակցություններն արդյունքի չբերեն, «հատուկ ռազմական գործողությունը կշարունակվի»: Այդ թեզը մի փոքր «սրբագրած» հնչեցրել է նաև ԱՄՆ նախագահը: Մյունխենի խորհրդաժողովի մեկնարկի նախօրեին նաև Վլադիմիր Զելենսկուն զգուշացրել է պահը բաց թողնելու վտանգի մասին: Պետքարտուղար Ռուբիոն, մինչդեռ, պարզորոշ հասկանալ է տվել, որ Ուկրաինայում գետնի վրա իրավիճակն «այլևս Ռուսաստանի հաղթաթուղթը» չէ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում