Sunday, 26 07 2026
Հայաստանն ու Իրանը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը
Պատերազմը կարող է ավարտվել մինչև օրվա վերջ՝ կախված Կիևից․ Պեսկով
Վրաստանի շտապօգնության մեքենայով Երևան է տեղափոխվել վթարից տուժած աղջիկ երեխա
Բուհերի թափուր տեղերի համար հայտագրման վերջնաժամկետը հուլիսի 26-ին է
23:20
Հայ ըմբիշները ժամանել են Բաքու
23:10
Մակրոնը հայերեն գրառում է կատարել
Փրկարարները կենդանուն դուրս են բերել ջրանցքից
22:50
ՌԴ-ի ծրագրերում խաղաղություն չկա․ Զելենսկի
Հայաստանի համար ռազմավարական կարևորություն ունի Իրանի հետ հարաբերությունների ընդլայնումը
Երկու զինվորի սպանությունից հետո Իսրայելը Արևմտյան ափին 70 պաղեստինցու է ձերբակալել
Քաղաքաշինության կոմիտեի նախագահը շնորհավորել և աշխատանքի առաջարկ է արել ՃՇՀԱՀ շրջանավարտներին
22:10
Ծիր Կաթինի տարօրինակ մոլորակային համակարգն ապշեցրել է գիտնականներին
ԳՇ պետը հանդիպել է դիրքերի ավագների հետ․ ինչ է քննարկվել
DOGE-ի նախկին աշխատակիցների ԱԲ ստարտափը գնահատվել է 1.4 մլրդ դոլար
21:40
Կամո Ունանյանը՝ WUKF կարատեի աշխարհի առաջնության հաղթող
Արհեստական բանականության մոդելը վերահսկողությունից դուրս գալով կիբերհարձակում է արել
Երևանի աղբահանության համակարգը շուտով կհամալրվի 10 նոր սերնդի աղբատար մեքենաներով. Տիգրան Ավինյան
21:10
Գերմանիայի հյուսիսում ինքնաթիռը մխրճվել է տան մեջ. կա 1 զոհ և 1 անհետ կորած. BILD
Պուտինը «Օմսկը ռազմաճակատային քաղաք» է մանտրան ցրում է
20:50
Գրեթե ամբողջ աշխարհում ChatGPT-ի ծառայություններում լուրջ տեխնիկական խափանումներ են
Հայաստանն ու Իրանը կստեղծեն գազի առևտրի հարցերով զբաղվող աշխատանքային խումբ
Իսրայելական հարվածների հետևանքով Գազայում նոր զոհեր կան
Պարագվայում քննարկվել են Երևանում կայանալիք COP17-ին առնչվող մի շարք հարցեր
20:10
Ֆոն դեր Լայենը հայտարարել է անտառային հրդեհների դեմ պայքարում Ֆրանսիային և Իսպանիային տրամադրվող աջակցության մասին
Դավիթ Խուդաթյանը Թեհրանում հանդիպել է Իրանի փոխնախագահի հետ
Տոկաևը կտրականապես հրաժարվում է միջնորդի դեր ստանձնել Մոսկվայի ու Կիևի միջև հակամարտությունում
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Իրանի նավթի նախարարի հետ
19:30
Զելենսկին հայտարարել է Ռուսաստանի տարբեր շրջաններում մի շարք կարևոր թիրախների հարվածներ հասցնելու մասին
Քարով բարձված «ԿամԱԶ»-ը կողաշրջվել է. վարորդը տեղում մահացել է
19:10
Տոկաևը Պուտինին առաջարկել է Ուկրաինայում հակամարտության կարգավորման համար վերադառնալ ստամբուլյան համաձայնագրերին

ԱՄՆ-ն Ուկրաինային «կապիտուլյացիա՞» է պարտադրում

Փետրվարի 17-18-ին Ժնևում կկայանան ուկրաինական կարգավորման հերթական «խորհրդատվությունները»: Այդ մասին ՏԱՍՍ-ին ասել է դիվանագիտական աղբյուրը: ՌԻԱ-Նովստին իր հերթին տեղեկացրել է, որ բանակցությունները տեղի կունենան ընդլայնված ձևաչափով: ՏԱՍՍ-ի աղբյուրը մասնավորեցրել է, որ Ռուսաստանի պատվիրակության կազմում «կընդգրկվի առնվազն տասնհինգ անդամ, ներառյալ ԱԳ փոխնախարար Գալուզինը»: Ի՞նչ կազմով են բանակցություններին ներկայանալու Ուկրաինան և Միացյալ Նահանգները, այդ մասին դեռևս տեղեկություն չկա:

Հատկանշական է, որ բանակցությունների վայր ընտրվել է Ժնևը: Շվեյցարիան չեզոք երկիր է, որի տարածքում բանակցությունները սովորաբար ընկալվում են որպես առնվազն «հուսադրող»: Կարելի է ենթադրել, որ Ուկրաինան և ԱՄՆ-ը նույնպես ընդլայնված կազմով պատվիրակություններ կգործուղեն Ժնև, ինչից ենթադրվում է, որ ուկրաինական կարգավորման բանակցություններում «որոշակի առաջընթացի հեռանկար կա»:

Ավելի վաղ Financial Times-ը գրել է, որ Ուկրաինան «համաձայնել է հունիսին նախագահի ընտրություններ և հանրաքվե անցկացնելու առաջարկին», բայց Վլադիմիր Զելենսկու գրասենյակից այդ տեղեկությունը հերքել են: Ուկրաինայի նախագահը մասնակիորեն գաղտնազերծել է, որ տարածքային հարցում ԱՄՆ-ն Դոնբասի համար առաջարկում է «ազատ տնտեսական գոտու կարգավիճակ, բայց չի հստակեցնում, թե ով է կառավարելու այն»: Ուկրաինայի նախագահը հայտարարել է, որ իր երկիրը «պատերազմում Ռուսաստանին չի պարտվում, և ուկրաինական տարածքներում պետք է գործի Ուկրաինայի իշխանությունը»:

Ուշագրավ է, որ Ժնևում ուկրաինական կարգավորման բանակցությունները կմեկնարկեն Մյունխենի անվտանգության խորհրդաժողովից հետո և կավարտվել Վաշինգտոնում «Խաղաղության խորհրդի» անդրանիկ նիստից մեկ օր առաջ: Մինչ այդ մամուլը տեղեկացրել է, որ եվրոպական մի շարք երկրներ ընթացիկ տարվա կտրվածքով Ուկրաինային 35 միլիարդ դոլարի սպառազինությունների մատակարարման «հանձնառություն են ստանձնել»:

Ռուսաստանյան «Նեզավիսիմայա գազետա»-ի տեղեկություններով խոսքը վերաբերում է ԱԹՍ-ներին, ՀՕՊ և ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներին, հրետանային համակարգին և արկերին: Լրատվամիջոցն ակնհայտ ենթատեքստով հավելել է, որ սպառազինությունների և ռազմական նշանակության սարքավորումների և տեխնոլոգիաների մեծ մասը ձեռք կբերվի ԱՄՆ-ից և հավելում, որ առաջին անգամ Ուկրաինային ռազմական աջակցություն ցուցաբերող երկրների շարքում «պաշտոնապես ընդգրկված է նաև Թուրքիան, որի ներգրավվածությունը, սակայն, չի բացահայտվում»:

Ժնևում բանակցությունների մեկնարկի մասին տեղեկությանը զուգահեռ ՌԻԱ Նովոստին, առանց հստակ աղբյուրներ նշելու, գրել է, որ «ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Կիևի վարչակազմին հստակ ուղերձ է փոխանցել: Ռուսաստանի հետ համաձայնության վերջնաժամկետը հունիս ամիսն» է: Որքանո՞վ է հավաստի այդ տեղեկությունը, երևի հասկանալի կդառնա փետրվարի 18-ին Ժնևի բանակցություններին հաջորդած կողմերի հայտարարությունների վերլուծությունից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում