Tuesday, 28 07 2026
Մոսկվայի վրա իրականացվել է վերջին երկու տարվա ընթացքում ամենախոշորներ հարձակումներից մեկը
11:20
Արարատում Ucom-ի սպասարկման կենտրոնը վերաբացվեց Շահումյան 24/2 հասցեում
11:10
Հայէկոնոմբանկը ժամկետից շուտ ավարտել է դոլարային պարտատոմսերի տեղաբաշխումը
Հայկ Կոնջորյանի եղբորը ծեծի ենթարկելու դեպքով 5 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում
10:50
Ամերիկացիների միայն մեկ երրորդն է կողմ Իրանի դեմ պատերազմին
Սպասվում է առանց տեղումների եղանակ
10:30
Նեթանյահուի և Թրամփի հարաբերությունները լարվել են
Կենտրոն վարչական շրջանի որոշ հասցեներում գազ չի լինի
Ուկրաինական ԱԹՍ-ները չեն կարողացել խոցել Պոդոլսկում Wildberries-ի լոգիստիկ համալիրը
Հայաստան-Թուրքիա փակ սահմանն ավելի սուր է զգացվում Ռուսաստանի սահմանափակումների պատճառով
09:50
Թրամփը կհանդիպի Զելենսկու ու Նեթանյահուի հետ
Լարսը բաց է
ԱՄՆ֊ում և ԵՄ֊ում սպասում են Հայաստանի ինքնիշխան որոշմանը` երկաթուղու և ատոմակայանի վերաբերյալ
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09:10
Ասիական կիսահաղորդիչային ընկերությունների բաժնետոմսերը անկում են ապրել
Ռուսաստանի գնացքը գնացել է. նա կարող է տարածաշրջան վերադառնալ միայն պատերազմով
08:50
Բաբ էլ Մանդեբի նեղուցում նավերի երթևեկությունը 56%-ով կրճատվել է հութիների գործողությունների պատճառով
Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում հուլիսի 28-ին
08:30
Արաղչին Սաուդյան Արաբիայի և Օմանի պաշտոնակիցների հետ քննարկել է տարածաշրջանային վերջին զարգացումները
Վթարային ջրանջատում Ալավերդի քաղաքում
08:10
Թրամփը հայտարարել է Իրանի հետ ընթացող «լավ բանակցությունների» մասին
Ալիևը Թուրքիայի ուղղությամբ դիվանագիտական թիմի արմատական փոփոխություն է կատարել
07:50
Նավթի գները նվազել են – 27/07/26
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
ՀԱՊԿ-ի մասնակցությունը ԼՂ հակամարտությանը հնարավոր չէր․ Զախարովա
Արագիլն ընկել էր չշահագործվող կաթսայատան ծխատարի մեջ
Քննարկվել են կանանց նկատմամբ բռնության, ընտանեկան բռնության կանխարգելման ու դրանց դեմ արդյունավետ պայքարի ուղիները
Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
Ոստիկանները ձերբակալել են ապօրինի զենք պահող տղամարդուն
Գազամատակարարման վթարային դադարեցում Գյումրի քաղաքում

Ռուսաստանը Հարավային Կովկասը և Կենտրոնական Ասիան բաժանում է ճամբարների

Եվրոպայի առաջ ռազմականացումն ուղղված է Ռուսաստանի հետ ռազմական դիմակայության նախապատրաստմանը: Այդ մասին փետրվարի 12-ին հրավիրած մամուլի ասուլիսում հայտարարել է ՀԱՊԿ Միացյալ շտաբի պետ գեներալ-գնդապետ Սերդյուկովը: Նա մեկնաբանել է, որ ՀԱՊԿ երկրների սահմաններին մոտ «մեծանում է հավաքական զորքերի ներկայությունը, ինչպես նաև տեղի է ունենում տարածքների օպերատիվ կահավորում, համապատասխան ենթակառուցվածքները կատարելագործվում» են:

Գեներալ Սերդյուկովը խոսել է Հարավային Կովկասի մասին, որտեղ, ըստ նրա, «վաղեմի չլուծված հակասությունները վերափոխվում են աշխարհաքաղաքական նոր մարտահրավերների, ինչին զգալի մասով նպաստում է Հարավային Կովկասում ազդեցությունը ուժեղացնելու արևմտյան երկրների ձգտումը»: Ինչ վերաբերում է Կենտրոնական Ասիային, ապա, ըստ Սերդյուկովի, այդ տարածաշրջանում անկայունության աղբյուր են «միջազգային բազմաթիվ ահաբեկչական և ծայրահեղական խմբավորումները, որ գործում են Աֆղանստանում»:

ՀԱՊԿ Միացյալ շտաբի պետի մամուլի ասուլիսից ռուսաստանյան լրատվամիջոցներն առայժմ մանրամասնություններ չեն փոխանցել: Աչքի է զարնում, որ գեներալ Սերդյուկովը լրատվամիջոցների համար էական հայտարարություն է արել ԱՄՆ փոխնախագահ Վենսի Հայաստան և Ադրբեջան այցի հաջորդ օրը: Ավելի վաղ «Կոմերսանտը» տպավորություն է հայտնել, թե այդ այցը վկայում է, որ Վաշինգտոնը Հարավային Կովկասում ազդեցություն հաստատելու հարցում Մոսկվայի «վերապահումներն անտեսում» է:

Գեներալ Սերդյուկքովի ձևակերպումներից հստակ հասկացվում է, որ Մոսկվան ՀԱՊԿ տարածքը ռազմավարական առումով գնահատում է որպես Ռուսաստանի «անվտանգության գոտի», իսկ անդամ երկրներին վերապահված է «շահերի սպասարկուի» դերակատարություն: Ընդ որում, ՀԱՊԿ-ի Միացյալ շտաբի պետը բավական թափանցիկ ակնարկում է, որ Ռուսաստանի և Արևմուտքի դիմակայությունը մոտենում է բախման նախապատրաստության վիճակի:

Մոսկվան, այսպիսով, ոչ միայն ինքն է Արևմուտքին թշնամի ճանաչում, այլև հարկադրում է, որպեսզի նույն «գծի մեջ մնան» նաև ՀԱՊԿ անդամ երկրները: Ավելի պարզ ասած, Ռուսաստանի համար ՀԱՊԿ անդամ երկրները միայն «օպերատիվ խորության տարածք» են, չպետք է ռազմավարական այլընտրանք ունենան: Հետխորհրդային ոչ մի երկրի, ինչպես նաև Եվրամիության ու ՆԱՏՕ-ի համար պարզ չէ, թե «միասնական և անբաժանելի անվտանգությունը», որ ՀԱՊԿ-ի վերջին գագաթնաժողովում անդամ պետություններին առաջարկել է Ռուսաստանը, աշխարհաքաղաքական ի՞նչ տարածք է ենթադրում:

Հարավային Կովկասի երեք երկրներից միայն Հայաստանն է ՀԱՊԿ-ի ֆորմալ անդամ, իսկ Կենտրոնական Ասիայի հինգ պետություններից՝ երեքը: Կոշտ «համագործակցությունը», որ Ռուսաստանն է առաջարկում կամ ավելի ճիշտ՝ պարտադրում, երկու տարածաշրջանն էլ բաժանում է ճամբարների, ինչը ոչ թե անվտանգության և կայունության, այլ՝ քաոսի և հակամարտությունների ծրագրավորում է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում