Sunday, 26 07 2026
Գերմանիա՞, թե՞ Ֆրանսիա
3 զոհ, 4 տուժած․ ՆԳՆ-ն՝ ավտովթար-հրդեհից մանրամասներ է հայտնել
ՏԿԵ նախարարն այցելել է «Թեհրան-հյուսիս» ճանապարհի կառավարման կենտրոն
Ավտովթար-հրդեհ՝ Արարատի մարզում․ հայտնաբերվել են մոխրացած դիեր
20:00
Իրանի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Լավրով-Արաղչի հեռախոսազրույց
Ավանում և Դավթաշենում ապօրինի առևտրի դեմ միջոցառումներ են իրականացվել
Սևանում բախվել են մոտորանավակներ
Լուսաձայնային ատրճանակից իր տանն օդ կրակած անձը ձերբակալվել է
ՀՀ ՏԿԵ նախարարն այցելել է Թեհրանի Միլադ աշտարակ
Կանանց գումարտակի շարքերը համալրել է Անի Մինասյանը՝ անցնելով 6-ամսյա ժամկետային զինծառայության
Դավիթ Խուդաթյանն այցելել է «Թեհրան – հյուսիս» ճանապարհի կառավարման կենտրոն
Վարդավառը Իջևանում. Նիկոլ Փաշինյան
18:00
Հայտնի է՝ ովքեր կներկայացնեն Հայաստանը Չեխիայում շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների թիմային առաջնությանը
17:45
Գուտերեշը ողջունել է Սիրիայի առաջընթացն անցումային փուլում
17:30
Հայկ Մարտիրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը կիսել են 1-2-րդ հորիզոնականները Dole Open 2026 շախմատի մրցաշարում
17:15
Իրանն ու ԱՄՆ-ն դադարեցրել են փոխադարձ հարվածները
Շնորհավորում եմ մեր հրաձգության հավաքականին. Ժաննա Անդրեասյան
Նեթանյահուն կմեկնի ԱՄՆ
16:15
Բեռլինում ԼԳԲՏ փրայդի ժամանակ ավտոմեքենան մխրճվել է մարդկանց բազմության մեջ, կա զոհ և տասնյակ տուժածներ
Վթարային ջրանջատում Երևանի Նոր Նորք վարչական շրջանում հուլիսի 26-ին
15:45
Թրամփը հետաձգել է Իրանի նկատմամբ ռազմական ճնշումը կտրուկ ուժեղացնելու ծրագիրը. NYT
Հուլիսի 26-31-ը Արարատյան դաշտում և Երևանում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
15:15
Ռումինիան բողոք կներկայացնի ՌԴ-ին
Տոկաևի «ձեռնալվան» Պուտինին «կտանի՞ Ստամբուլ»
14:45
Հորմուզի նեղուց. Իրանն ու Օմանը բանակցում են
14:30
Հայ հրաձիգները՝ աշխարհի առաջնության մեդալային առաջատար
Քաղաքաշինության կոմիտեի նախագահը շնորհավորել և աշխատանքի առաջարկ է արել ՃՇՀԱՀ շրջանավարտներին
Վարչապետը Գոշավանքում մասնակցել է սուրբ պատարագի
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզի Բռնակոթ գյուղում
Հայաստանն ու Իրանը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը

Բաքուն Վենսին դիմավորել է որպես «Ռուսաստանից լիովին անկախ սուբյեկտ»

ԱՄՆ փոխնախագահ Վենսը փետրվարի 10-ին Երևանից մեկնել է Բաքու: Նա արդեն հասցրել է առանձնազրույց ունենալ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Բանակցությունները շարունակվել են պատվիրակությունների կազմով: Ադրբեջանական լրատվամիջոցներն առայժմ միայն փոխանցել են, որ Վաշինգտոնի և Բաքվի միջև «ստորագրվել է ռազմավարական համագործակցության մասին Խարտիա»: Ի՞նչ բովանդակության փաստաթղթի մասին է խոսքը, մանրամասնություններ չկան:

Ամենայն հավանականությամբ, Վենսի Բաքու այցի ընթացքում կողմերը որևէ այլ գրավոր պայմանավորվածության չեն հանգի: Նախօրեին Իլհամ Ալիևը ընդունել է ԱՄՆ Առեւտրային պալատի պատվիրակությանը և, դատելով իշխանամերձ մամուլի հրապարակումներից, Ադրբեջանում անկնալում են, որ Միացյալ Նահանգների նավթային ընկերությունները Կասպից ծովի ադրբեջանական հատվածում էներգակիրների արդյունահանման և տարանցման նոր նախագծերում ներդրումներ կկատարեն:

Ադրբեջանում նավթի արդյունահանման ծավալները վերջին մի քանի տարիներին շարունակաբար կրճատվել են: «Ամերիկյան միլիարդները կհոսեն Ադրբեջան»,- Ալիևի և ԱՄՆ Առևտրային պալատի պատվիրակության հետ հանդիպման արդյունքների մասին կանխատեսում է արել իշխանամերձ minval politika-ն: Ընդդիմադիր «Ազադլըգ» պարբերականի հեղինակ Գահրամանլին, մինչդեռ, կարծիք է հայտնել, որ Իլհամ Ալիևը «Միացյալ Նահանգների նկատմամբ լոյալություն է ցուցաբերում, որպեսզի քողարկի քաղաքական բռնաճնշումները և Պուտինի ճնշումներին հակադրի Թրամփի հովանավորությունը»:

Վենսի Բաքու այցի օրը Սաբայիլի շրջանային դատարանը քննության է առել Ադրբեջանի Պետական անվտանգության ծառայության միջնորդությունը և նախագահի աշխատակազմի նախկին երկարամյա ղեկավար Մեհթիևի նկատմամբ կայացրել տնային կալանքը ևս երեք ամսով երկարաձգելու վճիռ: Մեհթիևը մեղադրվում է Կրեմլի աջակցությամբ Ադրբեջանում «սահմանադրական կարգը բռնությամբ տապալելու և իշխանությունը յուրացնելու փորձի» մեջ:

Կարելի է ենթադրել, որ այդ ակտը Վաշինգտոնին ուղղված ազդակ է առ այն, որ Ադրբեջանը «լիովին ձերբազատված է Ռուսաստանի ազդեցությունից»: Բաքուն, դատելով տեղեկատվական ընդգծումներից, Միացյալ Նահանգներին «ինքնամատուցվում» է որպես Մոսկվայից «կախվածությունը լիովին թոթափած գործընկեր»: Մերձիշխանական քարոզչությունը «մտահոգված» է, թե որքանո՞վ Վաշինգտոնին «կհաջողվի Հայաստանին կտրել Ռուսաստանից»: Տեղեկատվական հնարքից տպավորություն է, թե Իլհամ Ալիևն ինքն է մտահոգված Վլադիմիր Պուտինի հետ «պորտալար կտրելու» հեռանկարով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում