Sunday, 26 07 2026
Գերմանիա՞, թե՞ Ֆրանսիա
3 զոհ, 4 տուժած․ ՆԳՆ-ն՝ ավտովթար-հրդեհից մանրամասներ է հայտնել
ՏԿԵ նախարարն այցելել է «Թեհրան-հյուսիս» ճանապարհի կառավարման կենտրոն
Ավտովթար-հրդեհ՝ Արարատի մարզում․ հայտնաբերվել են մոխրացած դիեր
20:00
Իրանի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Լավրով-Արաղչի հեռախոսազրույց
Ավանում և Դավթաշենում ապօրինի առևտրի դեմ միջոցառումներ են իրականացվել
Սևանում բախվել են մոտորանավակներ
Լուսաձայնային ատրճանակից իր տանն օդ կրակած անձը ձերբակալվել է
ՀՀ ՏԿԵ նախարարն այցելել է Թեհրանի Միլադ աշտարակ
Կանանց գումարտակի շարքերը համալրել է Անի Մինասյանը՝ անցնելով 6-ամսյա ժամկետային զինծառայության
Դավիթ Խուդաթյանն այցելել է «Թեհրան – հյուսիս» ճանապարհի կառավարման կենտրոն
Վարդավառը Իջևանում. Նիկոլ Փաշինյան
18:00
Հայտնի է՝ ովքեր կներկայացնեն Հայաստանը Չեխիայում շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների թիմային առաջնությանը
17:45
Գուտերեշը ողջունել է Սիրիայի առաջընթացն անցումային փուլում
17:30
Հայկ Մարտիրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը կիսել են 1-2-րդ հորիզոնականները Dole Open 2026 շախմատի մրցաշարում
17:15
Իրանն ու ԱՄՆ-ն դադարեցրել են փոխադարձ հարվածները
Շնորհավորում եմ մեր հրաձգության հավաքականին. Ժաննա Անդրեասյան
Նեթանյահուն կմեկնի ԱՄՆ
16:15
Բեռլինում ԼԳԲՏ փրայդի ժամանակ ավտոմեքենան մխրճվել է մարդկանց բազմության մեջ, կա զոհ և տասնյակ տուժածներ
Վթարային ջրանջատում Երևանի Նոր Նորք վարչական շրջանում հուլիսի 26-ին
15:45
Թրամփը հետաձգել է Իրանի նկատմամբ ռազմական ճնշումը կտրուկ ուժեղացնելու ծրագիրը. NYT
Հուլիսի 26-31-ը Արարատյան դաշտում և Երևանում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
15:15
Ռումինիան բողոք կներկայացնի ՌԴ-ին
Տոկաևի «ձեռնալվան» Պուտինին «կտանի՞ Ստամբուլ»
14:45
Հորմուզի նեղուց. Իրանն ու Օմանը բանակցում են
14:30
Հայ հրաձիգները՝ աշխարհի առաջնության մեդալային առաջատար
Քաղաքաշինության կոմիտեի նախագահը շնորհավորել և աշխատանքի առաջարկ է արել ՃՇՀԱՀ շրջանավարտներին
Վարչապետը Գոշավանքում մասնակցել է սուրբ պատարագի
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզի Բռնակոթ գյուղում
Հայաստանն ու Իրանը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը

Թուրքիան և Ռուսաստանը՝ «թշնամի ճամբարներում»

Ինչպես ավելի վաղ ենք դիտարկել, փետրվարի 6-ին Անկարայում ընդունված Թուրքիա-Եվրամիություն համատեղ հայտարարությունը կողմերի հարաբերությունների համար տեսանելի ապագայում նախանշում է հարաբերությունների առնվազն ռազմավարական գործընկերության շատ մոտ մակարդակ: Փաստաթղթում Թուրքիան անվանված է Սև ծովի, Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի «աշխարհաքաղաքական կենտրոնական դերակատար», որի հետ Եվրամիությունը նպատակադրվում է ստեղծել անվտանգային կայունության և տնտեսական զարգացման «կապակցված տարածք»:

Անցյալ շաբաթ ադրբեջանական մամուլը հայտնել է, որ Եվրամիության և Զարգացման ու վերակառուցման եվրոպական բանկի մասնագետները Նախիջևանի հատվածում երկաթուղու վերականգնման և վերագործարկման հնարավորության «տեխնիկա-տնտեսական ուսումնասիրություն են սկսել»: Արդյո՞ք խոսքը ԵՄ կողմից իրականցվելիք ծրագրի, թե՞ միայն Ադրբեջանին «խորհրդատվական աջակցություն ցուցաբերելու» մասին է, առայժմ մանրամասնություններ չեն հրապարակվել:

Անկասկած է, որ Նախիջևանի հատվածում երկաթուղային ենթակառուցվածքների վերականգնումը ներգրվում է «Թրամփի ուղի» նախագծի գործնականացման քայլերին, որ, ենթադրաբար, գործնականացման մեկնարկ կստանան Միացյալ Նահանգների փոխնախագահ Վենսի Երևան այցի արդյունքում: Էական է, որ Չինաստան-Կենտրոնական Ասիա-Հայաստան-Թուրքիա տրանսպորտային հաղորդակցության նախագծին ներգրավվում է նաև Եվրամիությունը:

Այս առումով Թուրքիայի պաշտպանության նախարարությունը փետրվարի 8-ին կարեւոր տեղեկություն է հայտնել: «TCG Anadolu դեսանտային բազմաֆունկցիոնալ ռազմանավը Steadfast Dart 26 զորավարժությունների շրջանակներում մեր ցամաքային ստորաբաժանումները հասցրել է (Գերմանիայի) Էդմեն նավանահանգիստ: Համառությամբ և վճռականորեն շարունակում ենք երթուղիրթւղին»,- ռազմական գերատեսչության սոցցանցային գրառումից մեջբերել է «Անադոլուն»:

Ըստ տեղեկությունների, զորավարժություններին ներգրավված են Բուլղարիայից, Չեխիայից, Գերմանիայից, Հունաստանից, Իտալիայից, Լիտվայից, Իսպանիայից և Թուրքիայից շուրջ 10 000 զինվորականներ, որոնց մասնակցում են նաև Ֆրանսիան, Բելգիան և Մեծ Բրիտանիան: Զորավարժությունների նպատակն է՝ ցուցադրել ՆԱՏՕ-ի և մասնակից այլ ուժերի օպերատիվ և ռազմավարական հնարավորությունները՝ ինտեգրելով ցամաքային, ռազմաօդային, ռազմածովային , կիբեռնետիկ և հատուկ նշանակության ստորաբաժանումները:

Տասը հազար զինվորականի և տարբեր, այդ թվում և կիբեռնետիկ և հատուկ նշանակության, զորատեսակների ներգրավմամբ զորավարժությունները Եվրոպայում ուժի եւ քաղաքական համերաշխության ցուցադրում է, որին Թուրքիայի մասնակցությունը, ամենայն հավանականությամբ, պայմանավորված է ԵՄ հետ տնտեսական, կոմունիկացիոն և անվտանգային ինտեգրացիայի ռազմավարությամբ:

Աշխարհաքաղաքական այդ ծրագրավորման հանդեպ Թուրքիայի շահագրգռվածությունը հասկանալի է. Սև ծով-Հարավային Կովկաս-Կենտրոնական Ասիա «կապակցվածության» գլխավոր դերակատար Եվրամիությունը «նշանակում է» Թուրքիային: Ռուսաստանը հետևողականորեն պնդում է, որ ԵՄ-ն «տնտեսականից վերածվում է ռազմաքաղաքական թշնամի դաշինքի»: Ինչպե՞ս են այդ շատ սկզբունքային խնդիրը կարգավորելու Մոսկվան և Անկարան: Մանավանդ որ Նախիջևանի տարածաշրջանային կարգավիճակի հարցում Ադրբեջանը հրաժարվել է խորհրդային ժառանգորդությունից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում