Sunday, 26 07 2026
17:45
Գուտերեշը ողջունել է Սիրիայի առաջընթացն անցումային փուլում
17:30
Հայկ Մարտիրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը կիսել են 1-2-րդ հորիզոնականները Dole Open 2026 շախմատի մրցաշարում
17:15
Իրանն ու ԱՄՆ-ն դադարեցրել են փոխադարձ հարվածները
Շնորհավորում եմ մեր հրաձգության հավաքականին. Ժաննա Անդրեասյան
Նեթանյահուն կմեկնի ԱՄՆ
16:15
Բեռլինում ԼԳԲՏ փրայդի ժամանակ ավտոմեքենան մխրճվել է մարդկանց բազմության մեջ, կա զոհ և տասնյակ տուժածներ
Վթարային ջրանջատում Երևանի Նոր Նորք վարչական շրջանում հուլիսի 26-ին
15:45
Թրամփը հետաձգել է Իրանի նկատմամբ ռազմական ճնշումը կտրուկ ուժեղացնելու ծրագիրը. NYT
Հուլիսի 26-31-ը Արարատյան դաշտում և Երևանում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
15:15
Ռումինիան բողոք կներկայացնի ՌԴ-ին
Տոկաևի «ձեռնալվան» Պուտինին «կտանի՞ Ստամբուլ»
14:45
Հորմուզի նեղուց. Իրանն ու Օմանը բանակցում են
14:30
Հայ հրաձիգները՝ աշխարհի առաջնության մեդալային առաջատար
Քաղաքաշինության կոմիտեի նախագահը շնորհավորել և աշխատանքի առաջարկ է արել ՃՇՀԱՀ շրջանավարտներին
Վարչապետը Գոշավանքում մասնակցել է սուրբ պատարագի
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզի Բռնակոթ գյուղում
Հայաստանն ու Իրանը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը
Լարսը բաց է
Կրակոցներ՝ Արարատի մարզում
12:45
3,2 մագնիտուդով երկրաշարժ՝ Կասպից ծովում
12:30
Հայ ըմբիշները Բաքվում են
12:15
Էլբրուսում երկու ալպինիստ է զոհվել
Ավտովթար՝ Սևան-Մարտունի ճանապարհին․ կան վիրավորներ
11:45
ՌԴ-ն գիշերը հարվածներ է հասցրել Կիևի ուղղությամբ
Նոր Խարբերդում քննարկվել են բնակիչների բարձրացրած խնդիրների լուծումները
11:15
2026 թ. օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները. Լևոն Ազիզյան
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է ԻԻՀ էներգետիկայի նախարար Աբբաս Ալիաբադիի հետ
Տեղումներ չեն սպասվում
Սուրեն Պապիկյանի հրամանով 2025/2 զորակոչի պարտադիր ժամկետային զինծառայողներին հատկացվել է լրացուցիչ արձակուրդ
Տնտեսությունում հայտնվեցինք նույն իրավիճակում, ինչ 22-ին անվտանգային

Թրամփը Տոկաևին օժտել է «միջազգային հեղինակությամբ»

«Արդյոք Ղազախստանը Գազայի կարգավորման «Խաղաղության խորհրդին» անդամակցելու պաշտոնական առաջարկություն ստացե՞լ է»,- այս հարցը tengrinews-ն ուղղել է Ղազախստանի նախագահի աշխատակազմին, որտեղից ստացվել է Կասիմ Ժոմարթ Տոկաևի մամուլի քարտուղար Ռուսլան Ժելդիբայի պատասխանը. «Ճիշտ չէր լինի թաքցնել նախագահ Դոնալդ Թրամփից նման հրավեր ստանալու փաստը»,- ասել է նա և մեկնաբանել, որ պատասխան նամակով Ղազախստանի նախագահը Թրամփին «անկեղծ երախտագիտություն է հայտնել» և «հաստատել նոր կառույցին անդամակցելու պատրաստակամությունը»: Ըստ Ժելդիբայի, Կասիմ Ժոմարթ Տոկաևը պատրաստակամություն է հայտնել «հնարավորինս աջակցելու Մերձավոր Արևելքում կայուն խաղաղության հաստատմանը, միջպետական վստահության ամրապնդմանը և գլոբալ կայունությանը»:

Պետք է նկատի ունենալ, որ Գազայի կարգավորման «Խաղաղության խորհրդին» անդամակցելու առաջարկություն Ղազախստանի նախագահին արվել է անցած տարեվերջին Թրամփ-Տոկաև և Նաթանյահու-Տոկաև հեռախոսազրույցների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների համատեքստում: Ղազախստանի նախագահը հայտարարել է «Աբրահամի համաձայնություններին» իր երկրի միանալու մասին: Տեղեկություն կա, որ մինչև հունվարի վերջ Իսրայելի արտաքին գործերի նախարար Սաարը կայցելի Աստանա՝ «նախապատրաստելու վարչապետ Նաթանյահուի պաշտոնական այցը»:

Ղազախստանի նախագահին Դոնալդ Թրամփի կողմից արված առաջարկությունը և «Խաղաղության խորհրդին» մաս կազմելու նրա համաձայնությունը կարևոր իրադարձություն են երկու առումով: Նախ, հստակ դիտարկվում է, որ ԱՄՆ-ը Ղազախստանին ապահովագրում է Ռուսաստանի կողմից հավանական որևէ գործողությունից: Աստանան Թրամփ-Տոկաև համաձայնության մասին հայտարարել է Կրեմլի քաղտեխնոլոգ Ալեքսանդր Դուգինի կողմից նախկին խորհրդային երկրների ինքնիշխանությունը վերացնելու «անհրաժեշտության» մասին հայտարարության հաջորդ օրը:

Երկրորդ էական հանգամանքն այն է, որ Սպիտակ տունը Մերձավոր Արևելքի կարգավորումների աշխարհաքաղաքական մշակումներին Ադրբեջանը, կարծես, չի ներգրավում: Հայտնի է, որ անցյալ տարեվերջին Իլհամ Ալիևը հրաժարվել է միանալ «Աբրահամի համաձայնություններին»՝ պատճառաբանելով, որ Իսրայելի հետ Ադրբեջանի հարաբերություններն առանց այդ էլ բարձր մակարդակի վրա են: Ալիևը մերժել է նաև Գազայում «Միջազգային կայունացնող ուժերին» ադրբեջանական զորախմբի մասնակցությունը:

Պետք է ենթադրել, որ երկու դեպքում էլ Ադրբեջանը կատարել է Թուրքիայի հստակ ցուցումը: Ղազախստանը Թուրքական պետությունների կազմակերպության անդամ է, և Միացյալ Նահանգների հետ հարաբերությունների որակապես նոր մակարդակը, կարծես, հուշում է, որ Աստանան ընձեռնված բոլոր հնարավորությունները գործի է դնում, որպեսզի ապահովագրված լինի նաև թուրք-ադրբեջանական «գրկախառնումներից»: Ղազախստանը որոշակի ներդրում է ունեցել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացում, և ԱՄՆ հետ նրա սկզբունքորեն նոր որակի հարաբերությունները կարող են օգտակար լինել նաև Հայաստանին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում