Sunday, 26 07 2026
Գերմանիա՞, թե՞ Ֆրանսիա
17:45
Գուտերեշը ողջունել է Սիրիայի առաջընթացն անցումային փուլում
17:30
Հայկ Մարտիրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը կիսել են 1-2-րդ հորիզոնականները Dole Open 2026 շախմատի մրցաշարում
17:15
Իրանն ու ԱՄՆ-ն դադարեցրել են փոխադարձ հարվածները
Շնորհավորում եմ մեր հրաձգության հավաքականին. Ժաննա Անդրեասյան
Նեթանյահուն կմեկնի ԱՄՆ
16:15
Բեռլինում ԼԳԲՏ փրայդի ժամանակ ավտոմեքենան մխրճվել է մարդկանց բազմության մեջ, կա զոհ և տասնյակ տուժածներ
Վթարային ջրանջատում Երևանի Նոր Նորք վարչական շրջանում հուլիսի 26-ին
15:45
Թրամփը հետաձգել է Իրանի նկատմամբ ռազմական ճնշումը կտրուկ ուժեղացնելու ծրագիրը. NYT
Հուլիսի 26-31-ը Արարատյան դաշտում և Երևանում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
15:15
Ռումինիան բողոք կներկայացնի ՌԴ-ին
Տոկաևի «ձեռնալվան» Պուտինին «կտանի՞ Ստամբուլ»
14:45
Հորմուզի նեղուց. Իրանն ու Օմանը բանակցում են
14:30
Հայ հրաձիգները՝ աշխարհի առաջնության մեդալային առաջատար
Քաղաքաշինության կոմիտեի նախագահը շնորհավորել և աշխատանքի առաջարկ է արել ՃՇՀԱՀ շրջանավարտներին
Վարչապետը Գոշավանքում մասնակցել է սուրբ պատարագի
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզի Բռնակոթ գյուղում
Հայաստանն ու Իրանը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը
Լարսը բաց է
Կրակոցներ՝ Արարատի մարզում
12:45
3,2 մագնիտուդով երկրաշարժ՝ Կասպից ծովում
12:30
Հայ ըմբիշները Բաքվում են
12:15
Էլբրուսում երկու ալպինիստ է զոհվել
Ավտովթար՝ Սևան-Մարտունի ճանապարհին․ կան վիրավորներ
11:45
ՌԴ-ն գիշերը հարվածներ է հասցրել Կիևի ուղղությամբ
Նոր Խարբերդում քննարկվել են բնակիչների բարձրացրած խնդիրների լուծումները
11:15
2026 թ. օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները. Լևոն Ազիզյան
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է ԻԻՀ էներգետիկայի նախարար Աբբաս Ալիաբադիի հետ
Տեղումներ չեն սպասվում
Սուրեն Պապիկյանի հրամանով 2025/2 զորակոչի պարտադիր ժամկետային զինծառայողներին հատկացվել է լրացուցիչ արձակուրդ

Դոնալդ Թրամփը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին «այլընտրանք է ձևավորում»

Իսրայելական ռուսալեզու vesty-ն հունվարի 18-ին գրել է, որ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը «մի շարք երկրների առաջարկել է միանալ Գազայի կարգավորման «Խաղաղության խորհրդին» և ներկայացուցիչներ նշանակել»: Այդ կառույցը, ինչպես համաձայնեցվել է Շարմ էլ-Շեյխի «Խաղաղության գագաթնաժողովում», պետք է գլխավորի Թրամփը: Իսրայելական լրատվամիջոցը հղում է արել Bloomberg-ին, որի տեղեկություններով՝ ԱՄՆ նախագահը նման առաջարկություն արել է, մասնավորապես, Արգենտինային, Կանադային, Ֆրանսիային, Գերմանիային Եգիպտոսին, Թուրքիային և Բահրեյնին:

Ըստ ոչ պաշտոնական տեղեկությունների, «Խաղաղության խորհրդին» մասնակցության համար Թրամփն առաջարկել է մեկ միլիարդ դոլար «անդամավճար մուծել»: Ենթադրվում է, որ անդամակցությունը «կսահմանափակվի երեք տարով», իսկ «մշտական անդամ կլինեն մեկ միլիարդ դոլարը գերազանցող գումար մուծած երկրները»: Առայժմ ոչ մի երկիր այս տեղեկությունները չի հաստատել: Մամուլը հիմք է ընդունում ԱՄՆ նախագահի դիտարկումը, որ «ամեն ինչ կսկսվի Գազայից և կտարածվի աշխարհի այլ կետերի վրա, եթե հակամարտություններ ծագեն»:

Արևմտյան մամուլում, ըստ vesty-ի, տպավորություն կա, որ Թրամփի գլխավորած «Խաղաղության խորհուրդը» կարող է զբաղվել նաև ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորմամբ: Առայժմ, սակայն, Գազայի կարգավորման հարցում ԱՄՆ-ի և Իսրայելի միջև անսպասելի տարաձայնություններ են ծագել: Նաթանյահուի գրասենյակը պաշտոնապես հայտարարել է, որ «Խաղաղության խորհրդին» ենթակա Գազայի կառավարման «Կոորդինացիոն կոմիտեի» կազմը Երուսաղեմի հետ համաձայնեցված չէ և «հակասում է նրա քաղաքականությանը»:

Ամենայն հավանականությամբ, Իսրայելի դժգոհությունը պայմանավորված է այդ մարմնում Թուրքիայի և Կատարի ներգրավվածությամբ: Սպիտակ տան ինքնությունը չբացահայտած մի բարձրաստիճան պաշտոնյա, ըստ իսրայելական լրատվամիջոցների, կոշտ հակադարձել է, որ ԱՄՆ-ը «Գազայում իրականացնում է իր քաղաքականությունը»: Խիստ ուշագրավ է, որ «Խաղաղության խորհրդի» կազմում ընդգրկվելու առաջարկություն, դատելով տեղեկություններից, չեն ստացել Ռուսաստանը, Չինաստանը և Հնդկաստանը:

Վերջին մի քանի տարիներին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամների կազմը համալրելու խնդիրը բազմիցս քննարկվել է, բայց գործնական քայլեր չեն կատարվել: Այդ հարցում առանձնակի հետեւողականություն ցուցաբերել է Թուրքիան: «Աշխարհը չպետք է կառավարվի հնգյակի կողմից»,- մի քանի անգամ հայտարարել է Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Նա «Խաղաղության խորհրդին» անդամակցության հրավեր ստացել է: ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը «կլուծարվի՞», եթե հրավիրյալ երկրներն ընդունեն «աշխարհի կառավարման» Թրամփի գաղափարը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում