Sunday, 26 07 2026
Վթարային ջրանջատում Երևանի Նոր Նորք վարչական շրջանում հուլիսի 26-ին
15:45
Թրամփը հետաձգել է Իրանի նկատմամբ ռազմական ճնշումը կտրուկ ուժեղացնելու ծրագիրը. NYT
Հուլիսի 26-31-ը Արարատյան դաշտում և Երևանում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
15:15
Ռումինիան բողոք կներկայացնի ՌԴ-ին
Տոկաևի «ձեռնալվան» Պուտինին «կտանի՞ Ստամբուլ»
14:45
Հորմուզի նեղուց. Իրանն ու Օմանը բանակցում են
14:30
Հայ հրաձիգները՝ աշխարհի առաջնության մեդալային առաջատար
Քաղաքաշինության կոմիտեի նախագահը շնորհավորել և աշխատանքի առաջարկ է արել ՃՇՀԱՀ շրջանավարտներին
Վարչապետը Գոշավանքում մասնակցել է սուրբ պատարագի
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզի Բռնակոթ գյուղում
Հայաստանն ու Իրանը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը
Լարսը բաց է
Կրակոցներ՝ Արարատի մարզում
12:45
3,2 մագնիտուդով երկրաշարժ՝ Կասպից ծովում
12:30
Հայ ըմբիշները Բաքվում են
12:15
Էլբրուսում երկու ալպինիստ է զոհվել
Ավտովթար՝ Սևան-Մարտունի ճանապարհին․ կան վիրավորներ
11:45
ՌԴ-ն գիշերը հարվածներ է հասցրել Կիևի ուղղությամբ
Նոր Խարբերդում քննարկվել են բնակիչների բարձրացրած խնդիրների լուծումները
11:15
2026 թ. օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները. Լևոն Ազիզյան
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է ԻԻՀ էներգետիկայի նախարար Աբբաս Ալիաբադիի հետ
Տեղումներ չեն սպասվում
Սուրեն Պապիկյանի հրամանով 2025/2 զորակոչի պարտադիր ժամկետային զինծառայողներին հատկացվել է լրացուցիչ արձակուրդ
Տնտեսությունում հայտնվեցինք նույն իրավիճակում, ինչ 22-ին անվտանգային
Վթարային ջրանջատում Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում
Լավ երաժշտություն պետք է սկսել լսել մանկապարտեզից, դպրոցից. դա կարևոր գիտելիք է
Վթարային ջրանջատում Մեծամոր քաղաքում
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
09:15
Թեհրանն Ուկրաինային մեղադրել է իրանական նավի վրա հարձակման մեջ
Ռուս-ուկրաինական, իրանա-ամերիկյան կարգավորո՞ւմ, թե՞ «ոչ կոնվենցիոնալ պատերազմ»

Թուրքիան դիմադրո՞ւմ է TRIPP-ին

Հունվարի 15-ին Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը Ստամբուլում մամուլի ասուլիս է անցկացրել, որի մասին ընդարձակ տեղեկատվությունը տարածել է «Անադոլու» պետական լրատվական գործակալությունը: Ասուլիսին նրան ուղղվել է նաև Հայաստանի հետ հարաբերություններին և այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» գործարկման, հայ-ադրբեջանական խաղաղության հեռանկարին վերաբերող հարց:

Ըստ «Անադոլուի», հիշեցնելով TRIPP նախագծի իրացման հարցում ԱՄՆ և Հայաստանի միջեւ ձեռք բերված համաձայնությունը, Ֆիդանը հայտարարել է, որ այդ հարցի հետ կապված կան տեխնիկական խնդիրներ, և Թուրքիան ու Ադրբեջանն ուսումնասիրում են (հայ-ամերիկյան) համաձայնագիրը, և ինքն այդ հարցը քննարկել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ:

Խոսելով գործընթացից Թուրքիայի ակնկալիքներից, Ֆիդանն ասել է. «Մենք սպասում ենք, որ Ադրբեջանի և Հայաստանի ստորագրված համաձայնագիրը վերջնական ձեւակերպում կստանա ստորագրման միջոցով, և Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորումը կիրականացվի հնարավորինս արագ, որպեսզի մենք կարողանանք շարունակել տարածաշրջանում կայունության և բարգավաճման մեր ճանապարհը: Ներկայումս Ադրբեջանի, Հայաստանի և Թուրքիայի քաղաքական ղեկավարությունը նման մտադրություն ունի, երեք կողմերի կիսում են այդ մտադրությունը, և Հայաստանին մնում է մի քանի քայլ անել»:

Ֆիդանն ընդգծել է, որ Հայաստանում ընտրությունները կկայանան 2026թ. հունիսին, դա կարեւոր փուլ կլինի: «Մենք տեսնում ենք, որ (Հայաստանի վարչապետ Նիկոլ) Փաշինյանը ներկայումս հանրային կարծիքի հարցումներով առաջատար է: Մենք անկեղծորեն աջակցում ենք այն կառուցողական դերին, որ նա այդ իմաստով ունի: Այդ մոտեցումը, այդ դերը պետք է շարունակվի»,- ասել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարը:

Թուրքիայի արտգործնախարարի դիվանագիտական ձեւակերպումների ենթատեքստից մի եզրակացություն է հետևում: Անկարայում, բայց հատկապես Բաքվում Հայաստան-ԱՄՆ քաղաքական համաձայնությունից առնվազն գոհ չեն: Բաքվի իշխանական minval politika-ն Ֆիդանի հարցազրույցի հաջորդ օրը ձևակերպել է, որ TRIPP-ի «ներդրումները պետք է Միացյալ Նահանգները կատարի, բայց առանց Ռուսաստանի համաձայնության այն հնարավոր չէ գործարկել»: Ադրբեջանական լրատվամիջոցը կրկին հիշեցրել է, որ խորհրդային շրջանում Մեղրիի երկաթուղին կառավարվել է Ադրբեջանի երկաթուղիների վարչության կողմից, իսկ Հայաստանի «երկաթուղիները պատկանում են Ռուսաստանին»: Թուրքիան դիմադրո՞ւմ է TRIPP-ին: Ինչո՞ւ: Որովհետև այն «թուրանական ճանապարհ չէ՞»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում