Sunday, 26 07 2026
12:15
Էլբրուսում երկու ալպինիստ է զոհվել
Ավտովթար՝ Սևան-Մարտունի ճանապարհին․ կան վիրավորներ
11:45
ՌԴ-ն գիշերը հարվածներ է հասցրել Կիևի ուղղությամբ
Նոր Խարբերդում քննարկվել են բնակիչների բարձրացրած խնդիրների լուծումները
11:15
2026 թ. օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները. Լևոն Ազիզյան
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է ԻԻՀ էներգետիկայի նախարար Աբբաս Ալիաբադիի հետ
Տեղումներ չեն սպասվում
Սուրեն Պապիկյանի հրամանով 2025/2 զորակոչի պարտադիր ժամկետային զինծառայողներին հատկացվել է լրացուցիչ արձակուրդ
Տնտեսությունում հայտնվեցինք նույն իրավիճակում, ինչ 22-ին անվտանգային
Վթարային ջրանջատում Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում
Լավ երաժշտություն պետք է սկսել լսել մանկապարտեզից, դպրոցից. դա կարևոր գիտելիք է
Վթարային ջրանջատում Մեծամոր քաղաքում
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
09:15
Թեհրանն Ուկրաինային մեղադրել է իրանական նավի վրա հարձակման մեջ
Ռուս-ուկրաինական, իրանա-ամերիկյան կարգավորո՞ւմ, թե՞ «ոչ կոնվենցիոնալ պատերազմ»
Հայաստանն ու Իրանը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը
Պատերազմը կարող է ավարտվել մինչև օրվա վերջ՝ կախված Կիևից․ Պեսկով
Վրաստանի շտապօգնության մեքենայով Երևան է տեղափոխվել վթարից տուժած աղջիկ երեխա
Բուհերի թափուր տեղերի համար հայտագրման վերջնաժամկետը հուլիսի 26-ին է
23:20
Հայ ըմբիշները ժամանել են Բաքու
23:10
Մակրոնը հայերեն գրառում է կատարել
Փրկարարները կենդանուն դուրս են բերել ջրանցքից
22:50
ՌԴ-ի ծրագրերում խաղաղություն չկա․ Զելենսկի
Հայաստանի համար ռազմավարական կարևորություն ունի Իրանի հետ հարաբերությունների ընդլայնումը
Երկու զինվորի սպանությունից հետո Իսրայելը Արևմտյան ափին 70 պաղեստինցու է ձերբակալել
Քաղաքաշինության կոմիտեի նախագահը շնորհավորել և աշխատանքի առաջարկ է արել ՃՇՀԱՀ շրջանավարտներին
22:10
Ծիր Կաթինի տարօրինակ մոլորակային համակարգն ապշեցրել է գիտնականներին
ԳՇ պետը հանդիպել է դիրքերի ավագների հետ․ ինչ է քննարկվել
DOGE-ի նախկին աշխատակիցների ԱԲ ստարտափը գնահատվել է 1.4 մլրդ դոլար
21:40
Կամո Ունանյանը՝ WUKF կարատեի աշխարհի առաջնության հաղթող

Ալիևը Կենտրոնական Ասիայի երկրներին «կուրանա՞»

Բաքվում Ղազախստանի դեսպան Ալիմ Բայելը հանդիպել է Ադրբեջանի նախագահի արտաքին քաղաքականության հարցերով օգնական Հիքմեթ Հաջիևի հետ: Այդ մասին հայտնել է tengrinews-ը: Ուշագրավ է, որ քննարկումների ընթացքում Ղազախստանի դեսպանը կարևորել է հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացին իր երկրի ներգրավվածությունը և հիշեցրել, որ 2024թ.-ին Աստանան Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների բանակցությունների հարթակ է ապահովել:

Նա առանձնահատուկ ընդգծել է Վաշինգտոնում անցյալ տարվա օգոստոսի 8-ին ԱՄՆ նախագահի ներկայությամբ «ստորագրված հռչակագրի պատմական նշանակությունը»: Դեսպան Բայելը «պատահական» չի համարել, որ Ադրբեջանի տարածքով Հայաստան մուտքի թույլտվություն «ստացած առաջին բեռը ղազախստանյան ցորենն էր»:

Բաքվում Ղազախստանի դեսպանի և Ադրբեջանի նախագահի արտաքին քաղաքականության հարցերով օգնականի հանդիպումը տեղի է ունեցել մի փուլում, երբ Կենտրոնական Ասիայի երկու առաջատար երկրների՝ Ղազախստանի և Ուզբեկստանի, նախագահները տարածաշրջանի անվտանգության հարցերով խորհրդակցություններ են անցկացրել և պատկան մարմիններին տվել բանակի մարտունակությունը բարձրացնելու հանձնարարականներ:

Այս առումով դիտարժան է ղազախստանյան altyn- orda կայքի ընդարձակ վերլուծականը, որ շոշափում է Կենտրոնական Ասիայում «անվտանգության միասնական համակարգի ստեղծման անհրաժեշտության» հարցը: Հեղինակը գնահատում է, որ տարածաշրջանի երկրների ռազմա-քաղաքական ինտեգրացիան «այլընտրանք չունի» և դիտարկում, որ այդ ծրագրի նկատմամբ հետաքրքրություն ունի ոչ միայն Թուրքիան, այլև՝ Չինաստանը:

Ղազախստանյան լրատվամիջոցի ներկայացմամբ՝ «խոսքը ոչ թե ռազմական կոշտ դաշինքի, այլ տարածաշրջանի երկրների շահերի միասնականացման և անվտանգային հարցերում փոխլրացման քաղաքականություն վարելու մասին է»: Նման դեպքերում, իհարկե, ամեն ինչ չէ, որ հրապարակայնացվում է, բայց պետք է նկատի ունենալ, որ այդ դիտարկումներն արվում են Կենտրոնական Ասիայում «հատուկ ռազմական գործողության ահնրաժեշտության» մասին կրեմլյան քարոզչության ֆոնին:

Այդ իմաստով Բաքվում Ղազախստանի դեսպանի կողմից հայ-ադրբեջանական կարգավորմանն իր երկրի ունեցած ներդրման հիշատակումը, կարծես, Հայաստանի և Ադրբեջանի միջև ինստիտուցիոնալ խաղաղության և համագործակցության հասնելուն Աստանայի մասնակցության պատրաստակամության հավաստիացում է: Դժվար է կանխատեսել, թե Ռուսաստանը Կենտրոնական Ասիայի նկատմամբ ինչ որոշումներ կընդունի:

Դեսպան Բայելը հիշեցրել է, որ նախագահ Կասիմ Ժոմարթ Տոկաևի նախաձեռնությամբ Ադրբեջանը ներգրավվել է Կենտրոնական Ասիայի ինտեգրմանը: Կարելի՞ է ենթադրել, որ Աստանայում Ալիևի «հավատարմությանը կասկածում են», և դեսպանի միջոցով փորձել են հասկանալ, թե Ռուսաստանից վտանգի դեպքում կարո՞ղ են «ապավինել Ադրբեջանի օգնությանը»: Հունվարի 5-ի հարցազրույցում Ալիևն ասել է, որ պաղեստինյան խնդիրը «պետք է կարգավորեն արաբական երկրները»: Ենթադրյալ ֆորս-մաժորի դեպքում նա նույնը կասի նաև Կենտրոնական Ասիայի երկրների՞ն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում