Monday, 27 07 2026
13:00
Oskemen Open 2026 մրցաշարում 6 խաղափուլից հետո Շանթ Սարգսյանը կիսում է 6-րդ հորիզոնականը
12:50
Զելենսկին պատմել է Ֆեդորովի և Սիրսկու միջև ամիսներ տևած հակասությունների մասին
Այսուհետ քաղաքացին կարող է լիազորել այլ անձի՝ իր փոխարեն լրացնելու եկամուտների հայտարարագիրը
12:30
Վաղը կկայանա Թրամփի և Զելենսկու հանդիպումը
12:20
Հայ ըմբիշները այսօր Բաքվում կսկսեն իրենց պայքարը
Վթարային ջրանջատում Երևանում և Կոտայքի մարզում
Պուտինը կկրկնի՞ Ստալինի գայթակղությունը
11:50
Դամասկոսը և Մոսկվան շարունակում են քննարկել ռազմաբազաների ճակատագիրը. Սիրիայի նախագահ
ՀՀ կառավարությունը նախատեսում է 2030 թվականից սահմանել արտադրական կեղտաջրերի արտանետման նոր պահանջներ
11:30
Իրանի դեմ գործողության ընթացքում վիրավորված ամերիկացի զինվորականների թիվը հասել է 624-ի
Բուհերի ինստիտուցիոնալ հավատարմագրումը նախատեսվում է անցկացնել 7, ծրագրայինը՝ 5 տարին մեկ
Սիրիան ռազմական միջամտություն չի իրականացնի Լիբանանում․ նախագահ աշ-Շարաա
Երևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձին մեղադրանք է ներկայացվել դատական ակտը չկատարելու և ՍՊԸ-ի օրինական շահերին վնաս պատճառելու համար
10:50
ԱՄՆ-ը կասեցնում է Իրանի ուղղությամբ հարվածները. Axios
Ինչպես դիմել ԱՄՆ ներգաղթային վիզայի համար․ դեսպանությունը քայլեր է հրապարակել
10:30
Թեհրանը և Վաշինգտոնը շարունակում են երկխոսությունը միջնորդների միջոցով. Բաղայի
Դեսպան Ղևոնդյանն ու Երսայիլ Նագասպաևը քննարկել են Հայաստան-Ղազախստան փոխգործակցությունն արդյունաբերության ոլորտում
10:10
Թեհրանն անպատասխան չի թողնի Կասպից ծովում իրանական նավի վրա Կիևի հարձակումը. ԱԳՆ
Ոչ մի ՆԱՏՕ֊ի ստանդարտ բանակը բանակ չի դարձնի, եթե արմատախիլ չարվեն սովետա֊գողական բարքերը
09:50
Ֆրանսիայում և Իսպանիայում անտառային հրդեհները շարունակում են մոլեգնել
Գենդերային հավասարության ապահովումը ՄԻՊ գործունեության առաջնահերթ ուղղություններից է․ տեղի է ունեցել աշխատաժողով
09:30
Իրանը կկասեցնի հարվածները, քանի դեռ ԱՄՆ-ի հարձակումները դադարեցված են. Reuters
Նվազել են հրազենի գործադրմամբ կատարված հանցագործությունները․ ՆԳ նախարարն ամփոփել է առաջին կիսամյակի աշխատանքը Կոտայքում
09:10
Մեկ զոհ, 29 վիրավոր. Բեռլինում շքերթի վրա հարձակվողը սպանվել է
Կնասպանության դեպքերն ավելացել են. ազդարարող քաղաքացին դարդ է պետության համար
08:50
Հրաձգություն փառատոնի ժամանակ. կա երկու զոհ, հինգ վիրավոր
«Սա մի հարթակ է, որտեղ ծնվում են նոր գաղափարներ». Մխիթար Հայրապետյանը ողջունել է «Seaside Startup Summit Armenia 2026»-ի մասնակիցներին
Տեղումներ չեն սպասվում
Վանաձորի որոշ հասցեներում գազամատակարարման ընդհատումներ կլինեն
Ուրուգվայում ՀՀ դեսպանը ներկայացրել է միջազգային զբոսաշրջային շուկայում Հայաստանի՝ որպես գրավիչ զբոսաշրջային ուղղության դիրքավորման հաջողությունները

ԱՄՆ-ն «կսպանի՞» այաթոլլա Ալի Խամենեիին

Տարեսկզբից արաբական աղբյուրները հայտնել են, որ Պաղեստինի ազգային վարչակազմի ղեկավար Մահմուդ Աբասը «Ռամալայի մասնավոր հիվանդանոցներից մեկում հոսպիտալացվել է»: Պաղեստինյան կողմը հերքել է Աբասի «առողջական վիճակի կտրուկ վատթանալու» տեղեկությունը, բայց հաստատել է, որ «Պաղեստինի նախագահը հերթական ծրագրային բուժզննում է անցնում»: Մահմուդ Աբասի առողջական վիճակը Գազայի շուրջ իրավիճակի համատեքստում քաղաքական կարեւորություն ունի:

Հունվարի 14-ին Մերձավոր Արևելքի հարցերով ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվեն Ուիթկոֆը հայտարարել է, որ Դոնալդ Թրամփը ձեռնամուխ է լինելու Գազայում կարգավորման երկրորդ փուլով նախատեսված խնդիրների լուծմանը: Ուիթկոֆը դիմել է ՀԱՄԱՍ-ին և հորդորել, որպեսզի կատարի համաձայնագրով ստանձնած պարտավորությունները: ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչը վստահեցրել է, որ Գազայում բոլոր «չլիազորված կառույցները կզինաթափվեն»:

Ուիթկոֆը հայտնել է, որ արդեն ձևավորվել է «Գազայի կառավարման տեխնոկրատ մարմին», որը պետք է ապահովի բնակչության կենսագործունեությունը և զբաղվի վերականգնողական աշխատանքներով: Այդ նպատակի համար «Գազայի կառավարման ազգային կոմիտեն» կստանա միջազգային լայն աջակցություն: Գազայի վերականգնմանը, որքան էլ արտառոց չհնչի, ֆինանսական աջակցություն կցուցաբերի նաև Իսրայելը:

«Եդիոտ ահրոնոտն» այդ առթիվ ուշագրավ տեղեկություն է հայտնել: Պարբերականի մեկնաբանը կառավարության ներկայացուցիչներից մեկին հարցրել է, թե ի՞նչ կարծիք ունի «Գազայի կառավարման ազգային կոմիտե» ստեղծելու հարցում և ստացել պատասխան, որ այդ կառույցում ընդգրկված «բոլոր անձինք Իսրայելին ծանոթ են, հանդիսանում են ՖԱԹՀ կուսակցության անդամներ և որևէ ծայրահեղական հայացքներ չունեն»:

Պաղեստինի ազգային վարչակազմի ղեկավար Մահմուդ Աբասը ՖԱԹՀ կուսակցության ներկայացուցիչ է: Ըստ էության, Միացյալ Նահանգները Գազայում ստեղծում է «տեխնոկրատ կառավարություն», որտեղ ՀԱՄԱՍ-ը ներկայություն չի ունենա: ԱՄՆ-ը «չլիազորված կառույցների» զինաթափման հարցն ինչպե՞ս է լուծելու՝ մնում է անորոշ: Մեծ է հավանականությունը, որ Նաթանյահուն Գազայի կարգավորման երկրորդ փուլի մեկնարկին համաձայնել է այն հաշվարկով, որ ՀԱՄԱՍ-ը կհրաժարվի զինաթափվել, ամերիկյան ծրագիրը կփլուզվի և տեղաշրջանում կայունության ապահովումը վերստին կանցնի Իսրայելին:

Բացառված չէ, որ Գազայում կարող է միջպաղեստինյան պատերազմ սկսվել, որովհետև ՀԱՄԱՍ-ը և ՖԱԹՀ-ը միմյանց չեն ճանաչում որպես Պաղեստինի ժողովրդի օրինական ներկայացուցիչ: Իսրայելի գերխնդիրը Պաղեստինի անկախ պետության ծրագրի տապալումն է, մի նպատակ, որին պաշտոնական Երուսաղեմը կարող է հասնել պաղեստինյան տարբեր խմբավորումներին մեկը մյուսի դեմ լարելու և միջկլանային հաշվեհարդարներ հրահրելու ճանապարհով: Այս ֆոնին The Telegraph-ին հղելով՝ իսրայելական ռուսալեզու vesty-ին հայտնել է, որ ԱՄՆ-ի նախագահը «քննարկում է Իրանի դեմ գործողության չորս տարբերակ, որից երրորդը հոգևոր առաջնորդ Խամենիի սպանությունն է»: Ըստ բրիտանական պարբերականի, Վաշինգտոնում «կարծում են, որ այդ դեպքում իշխանությունը բարեփոխականներին փոխանցելը հեշտ կլինի»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում