Sunday, 26 07 2026
Գերմանիա՞, թե՞ Ֆրանսիա
3 զոհ, 4 տուժած․ ՆԳՆ-ն՝ ավտովթար-հրդեհից մանրամասներ է հայտնել
ՏԿԵ նախարարն այցելել է «Թեհրան-հյուսիս» ճանապարհի կառավարման կենտրոն
Ավտովթար-հրդեհ՝ Արարատի մարզում․ հայտնաբերվել են մոխրացած դիեր
20:00
Իրանի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Լավրով-Արաղչի հեռախոսազրույց
Ավանում և Դավթաշենում ապօրինի առևտրի դեմ միջոցառումներ են իրականացվել
Սևանում բախվել են մոտորանավակներ
Լուսաձայնային ատրճանակից իր տանն օդ կրակած անձը ձերբակալվել է
ՀՀ ՏԿԵ նախարարն այցելել է Թեհրանի Միլադ աշտարակ
Կանանց գումարտակի շարքերը համալրել է Անի Մինասյանը՝ անցնելով 6-ամսյա ժամկետային զինծառայության
Դավիթ Խուդաթյանն այցելել է «Թեհրան – հյուսիս» ճանապարհի կառավարման կենտրոն
Վարդավառը Իջևանում. Նիկոլ Փաշինյան
18:00
Հայտնի է՝ ովքեր կներկայացնեն Հայաստանը Չեխիայում շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների թիմային առաջնությանը
17:45
Գուտերեշը ողջունել է Սիրիայի առաջընթացն անցումային փուլում
17:30
Հայկ Մարտիրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը կիսել են 1-2-րդ հորիզոնականները Dole Open 2026 շախմատի մրցաշարում
17:15
Իրանն ու ԱՄՆ-ն դադարեցրել են փոխադարձ հարվածները
Շնորհավորում եմ մեր հրաձգության հավաքականին. Ժաննա Անդրեասյան
Նեթանյահուն կմեկնի ԱՄՆ
16:15
Բեռլինում ԼԳԲՏ փրայդի ժամանակ ավտոմեքենան մխրճվել է մարդկանց բազմության մեջ, կա զոհ և տասնյակ տուժածներ
Վթարային ջրանջատում Երևանի Նոր Նորք վարչական շրջանում հուլիսի 26-ին
15:45
Թրամփը հետաձգել է Իրանի նկատմամբ ռազմական ճնշումը կտրուկ ուժեղացնելու ծրագիրը. NYT
Հուլիսի 26-31-ը Արարատյան դաշտում և Երևանում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
15:15
Ռումինիան բողոք կներկայացնի ՌԴ-ին
Տոկաևի «ձեռնալվան» Պուտինին «կտանի՞ Ստամբուլ»
14:45
Հորմուզի նեղուց. Իրանն ու Օմանը բանակցում են
14:30
Հայ հրաձիգները՝ աշխարհի առաջնության մեդալային առաջատար
Քաղաքաշինության կոմիտեի նախագահը շնորհավորել և աշխատանքի առաջարկ է արել ՃՇՀԱՀ շրջանավարտներին
Վարչապետը Գոշավանքում մասնակցել է սուրբ պատարագի
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզի Բռնակոթ գյուղում
Հայաստանն ու Իրանը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը

Ղազախստանը և Ուզբեկստանը հրաժարվում են խորհրդային ժառանգությունից

Կրեմլյան քարոզիչ Վլադիմիր Սոլովյովը խոսել է Հայաստանում և Կենտրոնական Ասիայում հատուկ ռազմական գործողության անհրաժեշտությունից: Հունվարի 12-ին Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Կոպիրկինը հրավիրվել է ԱԳՆ, որտեղ նրան վճռական բողոքի նոտա է փոխանցվել: Կենտրոնական Ասիայի երկրները դեռևս Սոլովյովի հայտարարությանը չեն արձագանքել:

Լրատվամիջոցները հայտնել են անցյալ շաբաթավերջին Ուզբեկստանի նախագահ Միրզիևեի գլխավորությամբ անցկացված աշխատանքային խորհրդակցության մասին, որտեղ քննարկվել է «ռուսական ծագման ռազմական եզրույթներն ուզբեկերեն համարժեքներով փոխարինելու» հարցը: Ըստ տեղեկատվության՝ Ուզբեկստանում այդ նպատակով ձևավորվել է աշխատանքային խումբը, որի կազմում ընդգրկված են Գիտությունների ակադեմիայի Լեզվաբանության և Պատմության ու ժողովրդագրության ինստիտուտի փորձառու մասնագետները:

Կայացվել է առաջարկվող ավելի քան քառասուն եզրույթների ուզբեկերեն համարժեքները հրապարակելու և հանրային քննարկում կազմակերպելու որոշում: Փաստն ինքնին չափազանց խոսուն է, նախկին խորհրդային երկիրը, որ ռազմական համագործակցության և փոխադարձ օգնության պայմանագրեր է ստորագրել ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի հետ, մտադրված է զինվորական կոչումների ռուսական անվանումները փոխարինել ուզբեկերեն համարժեքներով: Պետք է ենթադրել, որ Տաշքենդում հիմք են ընդունելու թուրքական տարբերակները:

Նույն օրը Ղազախստանի նախագահ Տոկաևն էլ աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել և հրահանգել, որ նոր խորհրդարանի կարգավիճակի հայեցակարգի մշակումն արագացվի։ Այդ մասին հաղորդել է նրա աշխատակազմի մամուլի ծառայությունը: Ղազախստանը պատրաստվում է սահմանադրական հանրաքվեի: Ներկայումս Ղազախստանի խորհրդարանն ունի ստորին և վերին պալատ: Տոկաևը դեռևս նախագահի պաշտոնն ստանձնելիս է խոսել «միապալատ ներկայացուցչական մարմին ունենալու անհրաժեշտության» մասին:

Ղազախստանը սահմանադրությամբ կարող է փոխել նաև երկրի վարչատարածքային բաժանումը, որ ժառանգել է խորհրդային ժամանակներից: Ներկայումս Ղազախստանը բաժանված է մարզերի, երկրի հյուսիսում բնակչության զգալի մասը ռուս կամ ռուսախոս է: Ռուսաստանից վերջին երկու-երեք տարիներին մի քանի անգամ հիշեցրել են, որ այդ տարածքները ժամանակին «նվիրվել են նորակազմ Ղազախական ԽՍՀ-ին»: Ըստ էության, Ղազախստանի սահմանադրական փոփոխությունները հետապնդում են խորհրդային ժառանգությունը հաղթահարելու և ազգային ինքնությունը պետականորեն վերահաստատելու նպատակ: Դիտարժան է, որ անցյալ տարի Ղազախստանը նաև «Տեղական պաշտպանության զորքերի մասին» օրենք է ընդունել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում