Saturday, 25 07 2026
Հայաստանն ու Իրանը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը
Պատերազմը կարող է ավարտվել մինչև օրվա վերջ՝ կախված Կիևից․ Պեսկով
Վրաստանի շտապօգնության մեքենայով Երևան է տեղափոխվել վթարից տուժած աղջիկ երեխա
Բուհերի թափուր տեղերի համար հայտագրման վերջնաժամկետը հուլիսի 26-ին է
23:20
Հայ ըմբիշները ժամանել են Բաքու
23:10
Մակրոնը հայերեն գրառում է կատարել
Փրկարարները կենդանուն դուրս են բերել ջրանցքից
22:50
ՌԴ-ի ծրագրերում խաղաղություն չկա․ Զելենսկի
Հայաստանի համար ռազմավարական կարևորություն ունի Իրանի հետ հարաբերությունների ընդլայնումը
Երկու զինվորի սպանությունից հետո Իսրայելը Արևմտյան ափին 70 պաղեստինցու է ձերբակալել
Քաղաքաշինության կոմիտեի նախագահը շնորհավորել և աշխատանքի առաջարկ է արել ՃՇՀԱՀ շրջանավարտներին
22:10
Ծիր Կաթինի տարօրինակ մոլորակային համակարգն ապշեցրել է գիտնականներին
ԳՇ պետը հանդիպել է դիրքերի ավագների հետ․ ինչ է քննարկվել
DOGE-ի նախկին աշխատակիցների ԱԲ ստարտափը գնահատվել է 1.4 մլրդ դոլար
21:40
Կամո Ունանյանը՝ WUKF կարատեի աշխարհի առաջնության հաղթող
Արհեստական բանականության մոդելը վերահսկողությունից դուրս գալով կիբերհարձակում է արել
Երևանի աղբահանության համակարգը շուտով կհամալրվի 10 նոր սերնդի աղբատար մեքենաներով. Տիգրան Ավինյան
21:10
Գերմանիայի հյուսիսում ինքնաթիռը մխրճվել է տան մեջ. կա 1 զոհ և 1 անհետ կորած. BILD
Պուտինը «Օմսկը ռազմաճակատային քաղաք» է մանտրան ցրում է
20:50
Գրեթե ամբողջ աշխարհում ChatGPT-ի ծառայություններում լուրջ տեխնիկական խափանումներ են
Հայաստանն ու Իրանը կստեղծեն գազի առևտրի հարցերով զբաղվող աշխատանքային խումբ
Իսրայելական հարվածների հետևանքով Գազայում նոր զոհեր կան
Պարագվայում քննարկվել են Երևանում կայանալիք COP17-ին առնչվող մի շարք հարցեր
20:10
Ֆոն դեր Լայենը հայտարարել է անտառային հրդեհների դեմ պայքարում Ֆրանսիային և Իսպանիային տրամադրվող աջակցության մասին
Դավիթ Խուդաթյանը Թեհրանում հանդիպել է Իրանի փոխնախագահի հետ
Տոկաևը կտրականապես հրաժարվում է միջնորդի դեր ստանձնել Մոսկվայի ու Կիևի միջև հակամարտությունում
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Իրանի նավթի նախարարի հետ
19:30
Զելենսկին հայտարարել է Ռուսաստանի տարբեր շրջաններում մի շարք կարևոր թիրախների հարվածներ հասցնելու մասին
Քարով բարձված «ԿամԱԶ»-ը կողաշրջվել է. վարորդը տեղում մահացել է
19:10
Տոկաևը Պուտինին առաջարկել է Ուկրաինայում հակամարտության կարգավորման համար վերադառնալ ստամբուլյան համաձայնագրերին

Գալիք տարին պետք է վերածվի բնության պահպանության իրական քայլերի. շրջակա միջավայրի նախարար

Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը Նոր տարվա և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ ուղերձ է հղել քաղաքացիներին՝ ընդգծելով բնության պահպանության, կայունության և միջազգային պատասխանատվության կարևորությունը, ինչպես նաև Հայաստանում COP17 համաժողովի ընդունելության նշանակությունը։

Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը Նոր տարվա առթիվ ուղերձում նշել է․

«Տարվա ավարտը այն պահն է, երբ գնահատում ենք անցած ճանապարհը և նոր պատասխանատվությամբ ենք դիմավորում գալիք տարին։ Շրջակա միջավայրը մեր պետականության ու կյանքի որակի հիմնասյուներից է՝ այն ազդում է առողջության, տնտեսական կայունության, համայնքների անվտանգության և ապագայի հանդեպ վստահության վրա։

Այս օրերին, երբ մենք միմյանց մաղթում ենք խաղաղություն, կարևոր եմ համարում ընդգծել՝ խաղաղությունն անբաժանելի է կայունությունից, իսկ կայունությունը՝ անբաժանելի է շրջակա միջավայրի պաշտպանությունից։ Մաքուր ջուրն ու օդը, բերրի հողը, պահպանված անտառներն ու կենսաբազմազանությունը ոչ միայն բնապահպանական, այլև հասարակական համերաշխության ու երկարաժամկետ անվտանգության գործոններ են։

Գալիք տարում նախարարությունը շարունակելու է հետևողական աշխատանքը՝ հիմնվելով գիտական տվյալների, արդյունավետ վերահսկողության և հանրային մասնակցության վրա՝ ջրային ռեսուրսների և էկոհամակարգերի պահպանություն, անտառների վերականգնում, կենսաբազմազանություն և հատուկ պահպանվող տարածքների արդյունավետ կառավարում, մթնոլորտային օդի որակի բարելավում և թափոնների պատասխանատու կառավարում։ 2026 թվականը Հայաստանում լինելու է նաև միջազգային մեծ պատասխանատվության տարի․ հոկտեմբերին Հայաստանը կհյուրընկալի ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը՝ COP17։

Սա հարթակ է՝ ներկայացնելու Հայաստանի բնության պահպանության տեսլականը և մեր երկրի բնական արժեքները, ինչպես նաև հաստատելու, որ Հայաստանը պատրաստ է ստանձնել գլոբալ բնապահպանական օրակարգում պատասխանատու դեր։

Վստահ եմ, որ շրջակա միջավայրի պաշտպանությունը կարող և պետք է դառնա համատեղ աշխատանքի, փոխվստահության և կայուն խաղաղության մշակույթի ամրապնդման գործոն մեր հասարակության և միջազգային գործընկերությունների շրջանակում։

Թող գալիք տարին լինի խաղաղության ամրապնդման, անվտանգ ու արժանապատիվ կյանքի և բնության հանդեպ պատասխանատվության խորացման տարի։ Թող 2026-ը դառնա այն տարին, երբ մենք ոչ միայն խոսում ենք բնության պահպանության մասին, այլև միասին վերածում ենք այն գործողությունների՝ հանուն Հայաստանի կայուն, առողջ և անվտանգ ապագայի։

Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ։

Խաղաղություն՝ մեր երկրին, բարօրություն՝ մեր քաղաքացիներին և կանաչ ու կայուն ապագա՝ Հայաստանին»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում