Sunday, 26 07 2026
Գերմանիա՞, թե՞ Ֆրանսիա
17:45
Գուտերեշը ողջունել է Սիրիայի առաջընթացն անցումային փուլում
17:30
Հայկ Մարտիրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը կիսել են 1-2-րդ հորիզոնականները Dole Open 2026 շախմատի մրցաշարում
17:15
Իրանն ու ԱՄՆ-ն դադարեցրել են փոխադարձ հարվածները
Շնորհավորում եմ մեր հրաձգության հավաքականին. Ժաննա Անդրեասյան
Նեթանյահուն կմեկնի ԱՄՆ
16:15
Բեռլինում ԼԳԲՏ փրայդի ժամանակ ավտոմեքենան մխրճվել է մարդկանց բազմության մեջ, կա զոհ և տասնյակ տուժածներ
Վթարային ջրանջատում Երևանի Նոր Նորք վարչական շրջանում հուլիսի 26-ին
15:45
Թրամփը հետաձգել է Իրանի նկատմամբ ռազմական ճնշումը կտրուկ ուժեղացնելու ծրագիրը. NYT
Հուլիսի 26-31-ը Արարատյան դաշտում և Երևանում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
15:15
Ռումինիան բողոք կներկայացնի ՌԴ-ին
Տոկաևի «ձեռնալվան» Պուտինին «կտանի՞ Ստամբուլ»
14:45
Հորմուզի նեղուց. Իրանն ու Օմանը բանակցում են
14:30
Հայ հրաձիգները՝ աշխարհի առաջնության մեդալային առաջատար
Քաղաքաշինության կոմիտեի նախագահը շնորհավորել և աշխատանքի առաջարկ է արել ՃՇՀԱՀ շրջանավարտներին
Վարչապետը Գոշավանքում մասնակցել է սուրբ պատարագի
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզի Բռնակոթ գյուղում
Հայաստանն ու Իրանը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը
Լարսը բաց է
Կրակոցներ՝ Արարատի մարզում
12:45
3,2 մագնիտուդով երկրաշարժ՝ Կասպից ծովում
12:30
Հայ ըմբիշները Բաքվում են
12:15
Էլբրուսում երկու ալպինիստ է զոհվել
Ավտովթար՝ Սևան-Մարտունի ճանապարհին․ կան վիրավորներ
11:45
ՌԴ-ն գիշերը հարվածներ է հասցրել Կիևի ուղղությամբ
Նոր Խարբերդում քննարկվել են բնակիչների բարձրացրած խնդիրների լուծումները
11:15
2026 թ. օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները. Լևոն Ազիզյան
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է ԻԻՀ էներգետիկայի նախարար Աբբաս Ալիաբադիի հետ
Տեղումներ չեն սպասվում
Սուրեն Պապիկյանի հրամանով 2025/2 զորակոչի պարտադիր ժամկետային զինծառայողներին հատկացվել է լրացուցիչ արձակուրդ

2025-ում թողնում ենք կատարված մեծ աշխատանք. ՏԿԵ նախարարի ուղերձը

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը Ամանորի և Սուրբ Ծննդյան կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել՝ ամփոփելով 2025 թվականին իրականացված խոշոր ծրագրերը ճանապարհաշինության, ավիացիայի, էներգետիկայի և համայնքային զարգացման ոլորտներում ու ներկայացնելով 2026 թվականի առաջնահերթությունները։

«Ամանորի և Սուրբ Ծննդյան նախաշեմին ցանկանում եմ ջերմորեն շնորհավորել ձեզ՝ մաղթելով խաղաղություն և առողջություն։ Անցնող տարին զերծ չէր մարտահրավերներից և խնդիրներից, բայց աշխատանքի ու ներդրած ջանքերի արդյունքում 2025-ում թողնում ենք կատարված մեծ աշխատանք։ 2025 թվականին մենք հսկայական առաջընթաց ունեցանք «Հյուսիս-հարավ» ծրագրում։

Աշտարակ-Գյումրի հատվածն ամբողջությամբ պատրաստ է երթևեկության համար, հարավային հատվածում առաջանցիկ տեմպերով ահռելի աշխատանք է տարվում։ ՀՀ կառավարության վարած քաղաքականության արդյունքում «Wizz Air» ավիաընկերությունը պաշտոնապես բազավորվեց «Զվարթնոց» օդանավակայանում և սկսեց դեպի Եվրոպա թռիչքներ իրականացնել Գյումրիի «Շիրակ» օդանավակայանից։ Մեր քաղաքացիները հնարավորություն ստացան թռչել 8 նոր ուղղություններով դեպի Եվրոպա։

Սկսել է զգալի տեմպերով առաջ գնալ Միասնական երթուղային ցանցի ծրագիրը։ Հաջողվեց վերականգնվող էներգետիկայի ծավալների աննախադեպ աճի պայմաններում ապահովել ՀՀ էներգետիկ համակարգի կայունությունը և շարունակել էլեկտրաէներգիայի արտահանումը Իրան և Վրաստան։

2025 թվականին շահագործման հանձնվեց ևս 505 կմ նորակառույց ճանապարհ, իսկ պետական համաֆինանսավորման ծրագիրը համաֆինանսավորվեց աննախադեպ՝ 33.6 միլիարդ դրամով։ Անցնող տարվա կարևոր իրադարձություններից մեկը Վեդիի ջրամբարի շինարարական աշխատանքների ավարտն էր, որը ռազմավարական նշանակություն ունի ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման համար։

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների ոլորտում մենք շարունակել ենք իրականացնել ծրագրեր, որոնք միտված են համայնքների համաչափ զարգացմանը և քաղաքացիների կյանքի որակի բարձրացմանը։ Թող 2026 թվականը լինի խաղաղության ամրապնդման, առաջընթացի, նոր հնարավորությունների և ձեռքբերումների տարի։ Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում