Sunday, 26 07 2026
17:45
Գուտերեշը ողջունել է Սիրիայի առաջընթացն անցումային փուլում
17:30
Հայկ Մարտիրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը կիսել են 1-2-րդ հորիզոնականները Dole Open 2026 շախմատի մրցաշարում
17:15
Իրանն ու ԱՄՆ-ն դադարեցրել են փոխադարձ հարվածները
Շնորհավորում եմ մեր հրաձգության հավաքականին. Ժաննա Անդրեասյան
Նեթանյահուն կմեկնի ԱՄՆ
16:15
Բեռլինում ԼԳԲՏ փրայդի ժամանակ ավտոմեքենան մխրճվել է մարդկանց բազմության մեջ, կա զոհ և տասնյակ տուժածներ
Վթարային ջրանջատում Երևանի Նոր Նորք վարչական շրջանում հուլիսի 26-ին
15:45
Թրամփը հետաձգել է Իրանի նկատմամբ ռազմական ճնշումը կտրուկ ուժեղացնելու ծրագիրը. NYT
Հուլիսի 26-31-ը Արարատյան դաշտում և Երևանում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
15:15
Ռումինիան բողոք կներկայացնի ՌԴ-ին
Տոկաևի «ձեռնալվան» Պուտինին «կտանի՞ Ստամբուլ»
14:45
Հորմուզի նեղուց. Իրանն ու Օմանը բանակցում են
14:30
Հայ հրաձիգները՝ աշխարհի առաջնության մեդալային առաջատար
Քաղաքաշինության կոմիտեի նախագահը շնորհավորել և աշխատանքի առաջարկ է արել ՃՇՀԱՀ շրջանավարտներին
Վարչապետը Գոշավանքում մասնակցել է սուրբ պատարագի
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզի Բռնակոթ գյուղում
Հայաստանն ու Իրանը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը
Լարսը բաց է
Կրակոցներ՝ Արարատի մարզում
12:45
3,2 մագնիտուդով երկրաշարժ՝ Կասպից ծովում
12:30
Հայ ըմբիշները Բաքվում են
12:15
Էլբրուսում երկու ալպինիստ է զոհվել
Ավտովթար՝ Սևան-Մարտունի ճանապարհին․ կան վիրավորներ
11:45
ՌԴ-ն գիշերը հարվածներ է հասցրել Կիևի ուղղությամբ
Նոր Խարբերդում քննարկվել են բնակիչների բարձրացրած խնդիրների լուծումները
11:15
2026 թ. օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները. Լևոն Ազիզյան
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է ԻԻՀ էներգետիկայի նախարար Աբբաս Ալիաբադիի հետ
Տեղումներ չեն սպասվում
Սուրեն Պապիկյանի հրամանով 2025/2 զորակոչի պարտադիր ժամկետային զինծառայողներին հատկացվել է լրացուցիչ արձակուրդ
Տնտեսությունում հայտնվեցինք նույն իրավիճակում, ինչ 22-ին անվտանգային

Իրանի դեմ նոր հարձակման հավանականությունը մեծանում է

Դեկտեմբերի 28 -ին ռուսաստանյան «Սոյուզ» հրթիռը տիեզերք է դուրս բերել իրանական երեք արբանյակ: Հաջորդ օրը Թեհրանում տեղի են ունեցել բողոքի զանգվածային ցույցեր: Ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ: Ըստ Իրանի մայրաքաղաքից ստացված տեղեկությունների, բողոքի ակցիաները կրում են սոցիալական բնույթ՝ կապված գնաճի, ազգային դրամի արժեզրկման, աշխատատեղերի կրճատման հետ:

Նույն օրը կայացել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուի հանդիպումը: Մամուլի առայժմ միայն արձանագրային բնույթի հրապարակումներից ակնհայտորեն հետևում է, որ բանակցությունների առանցքային թեմաներից մեկը Իրանի և նրա միջուկային ու հրթիռային ծրագրի շուրջ իրավիճակն է եղել: Միացյալ Նահանգների նախագահը, մասնավորապես, հայտարարել է, որ Իրանը պետք է համաձայնի և գործարք կնքի, իսկ եթե շարունակի միջուկային ծրագիրը, ապա հարկ կլինի ուժ կիրառել:

Կարելի է ասել, որ Իսրայելի վարչապետ Նաթանյահուն ԱՄՆ այցի նպատակներից մեկին հասել է: Վաշինգտոնը վերահաստատել է, որ Իրանը «միջուկային ծրագիր իրականացնելու իրավունք չունի»: Իսրայելը էքզիստենցիալ սպառնալիք է համարում նաև Իրանի հրթիռային զինանոցի վերականգնման և արդիակաանցման ծրագիրը, որ Թեհրանն իրականացնում է վերջին մի քանի ամիսներին: Թրամփ-Նաթանյահու բանակցությունների մասին տեղեկատվությունից չի հետևում, թե ԱՄՆ նախագահը դեմ է նաև Իրանի հրթիռային զինանոցին, բայց դա այլևս էական չէ: Կարևոր է, որ ԱՄՆ նախագահը կրկնել է Իրանի հասցեին վերջնագիրը, «կամ ամերիկյան պայմաններով գործարք, կամ՝ նոր հարվածներ»:

Թեհրանում, երեւում է, հենց այդպես էլ գնահատել են ամերիկա-իսրայելական պայմանավորվածությունը: Իսլամական հանրապետության Զինված ուժերի Գլխավոր շտաբը Թրամփ-Նաթանյահու բանակցություններից կարճ ժամանակ անց հանդես է եկել հայտարարությամբ և վստահեցրել, որ ոչ մի ուժի չի կարող խաթարել Իրանի և նրա քաղաքացիների անվտանգությունը: Իրանի Զինված ուժերը հակառակորդին զգուշացրել են որևէ գործողության դեպքում շատ ավելի խորտակիչ պատասխան հասցնելու պատրաստակամության մասին:

Ավելի կոշտ հայտարարությամբ հանդես է եկել Իսլամական հեղափոխության առաջնորդ Ալի Խամենեիի քաղաքական հարցերով խորհրդական, Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի նախկին քարտուղար Ալի Շամխանին: «Իրանի պաշտպանական և հրթիռային հնարավորությունները հսկողության ենթակա չեն և թույլտվություն չեն պահանջում: Ցանկացած ագրեսիա կարժանանա այն կազմակերպողների պատկերացումներից դուրս անհապաղ և կոշտ հակահարվածի»:

Կարելի է եզրակացնել, որ Իրանի դեմ նոր հարվածների, անգամ տևական պատերազմի հավանականությունը նոր տարում կմնա բարձր, բացառված չէ, որ Իսլամական հանրապետությունը ենթարկվի տնտեսական ավելի խիստ պատժամիջոցների, որպեսզի երկրի ներսում սոցիալական դժգոհությունը ավելի խորանա: Գաղափարական Իրանը վերահաստատեց, որ Իսրայելը և ԱՄՆ-ը թշնամի են, բայց որքանո՞վ է դա ընկալվում իրանական հանրության կողմից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում