Monday, 27 07 2026
Առաջիկա օրերին ջերմաստիճանի բարձրացում չունենք. Սուրենյան
13:50
Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 1400-ը
Ջրափրկարարները խափանված նավակը և քաղաքացուն մոտեցրել են ափ
13:30
Ֆրանսիայում և Իսպանիայում անտառային հրդեհների պատճառով ավելի քան 300 000 մարդ է տարհանվել
Վայոց ձորի մարզում պլանային ջրանջատում կլինի
13:10
Ռեկորդային օր՝ համաշխարհային ավիացիայի պատմության համար
13:00
Oskemen Open 2026 մրցաշարում 6 խաղափուլից հետո Շանթ Սարգսյանը կիսում է 6-րդ հորիզոնականը
12:50
Զելենսկին պատմել է Ֆեդորովի և Սիրսկու միջև ամիսներ տևած հակասությունների մասին
Այսուհետ քաղաքացին կարող է լիազորել այլ անձի՝ իր փոխարեն լրացնելու եկամուտների հայտարարագիրը
12:30
Վաղը կկայանա Թրամփի և Զելենսկու հանդիպումը
12:20
Հայ ըմբիշները այսօր Բաքվում կսկսեն իրենց պայքարը
Վթարային ջրանջատում Երևանում և Կոտայքի մարզում
Պուտինը կկրկնի՞ Ստալինի գայթակղությունը
11:50
Դամասկոսը և Մոսկվան շարունակում են քննարկել ռազմաբազաների ճակատագիրը. Սիրիայի նախագահ
ՀՀ կառավարությունը նախատեսում է 2030 թվականից սահմանել արտադրական կեղտաջրերի արտանետման նոր պահանջներ
11:30
Իրանի դեմ գործողության ընթացքում վիրավորված ամերիկացի զինվորականների թիվը հասել է 624-ի
Բուհերի ինստիտուցիոնալ հավատարմագրումը նախատեսվում է անցկացնել 7, ծրագրայինը՝ 5 տարին մեկ
Սիրիան ռազմական միջամտություն չի իրականացնի Լիբանանում․ նախագահ աշ-Շարաա
Երևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձին մեղադրանք է ներկայացվել դատական ակտը չկատարելու և ՍՊԸ-ի օրինական շահերին վնաս պատճառելու համար
10:50
ԱՄՆ-ը կասեցնում է Իրանի ուղղությամբ հարվածները. Axios
Ինչպես դիմել ԱՄՆ ներգաղթային վիզայի համար․ դեսպանությունը քայլեր է հրապարակել
10:30
Թեհրանը և Վաշինգտոնը շարունակում են երկխոսությունը միջնորդների միջոցով. Բաղայի
Դեսպան Ղևոնդյանն ու Երսայիլ Նագասպաևը քննարկել են Հայաստան-Ղազախստան փոխգործակցությունն արդյունաբերության ոլորտում
10:10
Թեհրանն անպատասխան չի թողնի Կասպից ծովում իրանական նավի վրա Կիևի հարձակումը. ԱԳՆ
Ոչ մի ՆԱՏՕ֊ի ստանդարտ բանակը բանակ չի դարձնի, եթե արմատախիլ չարվեն սովետա֊գողական բարքերը
09:50
Ֆրանսիայում և Իսպանիայում անտառային հրդեհները շարունակում են մոլեգնել
Գենդերային հավասարության ապահովումը ՄԻՊ գործունեության առաջնահերթ ուղղություններից է․ տեղի է ունեցել աշխատաժողով
09:30
Իրանը կկասեցնի հարվածները, քանի դեռ ԱՄՆ-ի հարձակումները դադարեցված են. Reuters
Նվազել են հրազենի գործադրմամբ կատարված հանցագործությունները․ ՆԳ նախարարն ամփոփել է առաջին կիսամյակի աշխատանքը Կոտայքում
09:10
Մեկ զոհ, 29 վիրավոր. Բեռլինում շքերթի վրա հարձակվողը սպանվել է

Թուրքիան կառավարում է ՀԱՄԱՍ-ը, Մերձավոր Արևելքում կարող են խորքային վերադասավորումներ սկսվել

Պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորումը պատրաստվում է քաղաքական թևի նոր առաջնորդի ընտրության: Այդ մասին հայտնել են իսրայելական լրատվամիջոցները՝ հղելով Սաուդյան Արաբիայում հրատարակվող «Աշ-Շարկ ալ-աուսաթ» պարբերականին: Ըստ տեղեկությունների, քննարկվում է երկու անձի թեկնածություն՝ Խալիլ ալ-Հայա և Խալեդ Մաշալ: Առաջինը ունի Իսրայելի դեմ զինված պայքարը մինչև «Գազայի լիակատար ազատագրում շարունակելու» ուղեգծի ջատագովի համարում, երկրորդը «պրագմատիկ լուծումների կողմնակից է»:

Կատարի մայրաքաղաք Դոհայում շուրջ երկու ամիս առաջ Իսրայելի կազմակերպած հատուկ գործողությունը հետապնդել է Խալիլ ալ-Հայային չեզոքացնելու նպատակ: Իսրայելական հարձակման հետեւանքով զոհվել է նրա որդին, ով հանդիսանում էր ՀԱՄԱՍ-ի բանակցային պատվիրակության անվտանգության պատասխանատուն: Իսրայելի հատուկ ծառայությունները մի քանի անհաջող մահափորձ են իրականացրել նաեւ Խալեդ Մաշալի դեմ:

ՀԱՄԱՍ-ի քաղաքական թեւի նոր առաջնորդի ընտրության մասին տեղեկությունը տարածվել է Իսրայելի վարչապետ Նաթանյահուի ԱՄՆ մեկնելու նախօրեին: Հայտնի է, որ Նաթանյահուն դեկտեմբերի 27-ին «ռազմական կաբինետի» նիստ է անցկացրել: Կառավարությանը մոտ աղբյուրները փոխանցել են, որ նա ԱՄՆ նախագահին «կներկայացնի Գազայում կարգավորման երկրորդ փուլի մեկնարկի երկու նախապայման՝ իսրայելցի վերջին պատանդի աճյունի հայրենադարձություն, ՀԱՄԱՍ-ի զինաթափում»:

«Եդիոտ ահրոնոտի» խմբագրականը գտնում է, որ «ՀԱՄԱՍ-ը զինաթափման առաջարկությունը կմերժի»: Իսրայելական պարբերականը նման եզրակացության է հանգել՝ ելնելով իրողությունից, որ անցնող շաբաթասկզբին Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ֆիդանը և Ազգային հետախուզության ծառայության տնօրեն Քալընը «Ստամբուլում ՀԱՄԱՍ-ի պատվիրակության հետ հանդիպումներ են ունեցել»:

Իսրայելցի փորձագետները կայուն կարծիք ունեն, որ «ՀԱՄԱՍ-ը ֆորմալ առումով կզինաթափվի միայն այն դեպքում, երբ Գազայում Թուրքիան ռազմական ներկայություն կունենա»: Նաթանյահուի կառավարությունն, ըստ այդմ, ոչ մի տարբերություն չի տեսնում ՀԱՄԱՍ-ի և թուրքական զորախմբի միջև, որ Էրդողանը ձգտում է հաստատել Գազայում: Թուրքական մամուլն այս իրավիճակում հիշեցրել է սուլթան Աբդուլ Համիդի հետ կապված մի պատմություն, որի իսկությունը կասկածելի է, բայց երևույթն ինքնին խիստ խորհրդանշական է:

Խոսքն այն մասին է, որ սիոնիզմի հայր Գերցելը լեհ մի ազնվականի միջոցով Աբդուլ Համիդին խոշոր գումար է առաջարկել, որպեսզի նա թույլատրի Պաղեստինում հրեաների բնակեցում, ինչին սուլթանը պատասխանել է, որ «հողը պատկանում է Օսմանյան կայսրությանը, կայսրությունը՝ նրա ժողովրդին», և ինքը չի կարող «անգամ մի կտոր վաճառքի հանել»: Թուրքական քարոզչությունն ակնհայտորեն հրեաներին ներկայացնում է որպես տարածաշրջանում «եկվոր տարր»:

Ինչ ընտրություն էլ որ ՀԱՄԱՍ-ը կատարի, մի իրողություն այլեւս ակնհայտ է. պաղեստինյան այդ կազմակերպությունը գտնվում է Թուրքիայի ազդեցւթյան և հովանավորության տակ: Էրդողանը նպատակադրվել է Գազայում և Հորդանանի արեւմտյան ափին ռազմական ներկայություն հաստատել, ինչին Իսրայելը դիմադրում է: Եթե Էրդողանը զինված ներկայություն հաստատի պաղեստինյան տարածքներում, Իսրայելը կդադարի լինել տարածաշրջանի առաջատար երկիր, և Մերձավոր Արևելքում ավելի խորքային վերաձեւումներ կսկսվեն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում