Sunday, 26 07 2026
Հայաստանն ու Իրանը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը
Պատերազմը կարող է ավարտվել մինչև օրվա վերջ՝ կախված Կիևից․ Պեսկով
Վրաստանի շտապօգնության մեքենայով Երևան է տեղափոխվել վթարից տուժած աղջիկ երեխա
Բուհերի թափուր տեղերի համար հայտագրման վերջնաժամկետը հուլիսի 26-ին է
23:20
Հայ ըմբիշները ժամանել են Բաքու
23:10
Մակրոնը հայերեն գրառում է կատարել
Փրկարարները կենդանուն դուրս են բերել ջրանցքից
22:50
ՌԴ-ի ծրագրերում խաղաղություն չկա․ Զելենսկի
Հայաստանի համար ռազմավարական կարևորություն ունի Իրանի հետ հարաբերությունների ընդլայնումը
Երկու զինվորի սպանությունից հետո Իսրայելը Արևմտյան ափին 70 պաղեստինցու է ձերբակալել
Քաղաքաշինության կոմիտեի նախագահը շնորհավորել և աշխատանքի առաջարկ է արել ՃՇՀԱՀ շրջանավարտներին
22:10
Ծիր Կաթինի տարօրինակ մոլորակային համակարգն ապշեցրել է գիտնականներին
ԳՇ պետը հանդիպել է դիրքերի ավագների հետ․ ինչ է քննարկվել
DOGE-ի նախկին աշխատակիցների ԱԲ ստարտափը գնահատվել է 1.4 մլրդ դոլար
21:40
Կամո Ունանյանը՝ WUKF կարատեի աշխարհի առաջնության հաղթող
Արհեստական բանականության մոդելը վերահսկողությունից դուրս գալով կիբերհարձակում է արել
Երևանի աղբահանության համակարգը շուտով կհամալրվի 10 նոր սերնդի աղբատար մեքենաներով. Տիգրան Ավինյան
21:10
Գերմանիայի հյուսիսում ինքնաթիռը մխրճվել է տան մեջ. կա 1 զոհ և 1 անհետ կորած. BILD
Պուտինը «Օմսկը ռազմաճակատային քաղաք» է մանտրան ցրում է
20:50
Գրեթե ամբողջ աշխարհում ChatGPT-ի ծառայություններում լուրջ տեխնիկական խափանումներ են
Հայաստանն ու Իրանը կստեղծեն գազի առևտրի հարցերով զբաղվող աշխատանքային խումբ
Իսրայելական հարվածների հետևանքով Գազայում նոր զոհեր կան
Պարագվայում քննարկվել են Երևանում կայանալիք COP17-ին առնչվող մի շարք հարցեր
20:10
Ֆոն դեր Լայենը հայտարարել է անտառային հրդեհների դեմ պայքարում Ֆրանսիային և Իսպանիային տրամադրվող աջակցության մասին
Դավիթ Խուդաթյանը Թեհրանում հանդիպել է Իրանի փոխնախագահի հետ
Տոկաևը կտրականապես հրաժարվում է միջնորդի դեր ստանձնել Մոսկվայի ու Կիևի միջև հակամարտությունում
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Իրանի նավթի նախարարի հետ
19:30
Զելենսկին հայտարարել է Ռուսաստանի տարբեր շրջաններում մի շարք կարևոր թիրախների հարվածներ հասցնելու մասին
Քարով բարձված «ԿամԱԶ»-ը կողաշրջվել է. վարորդը տեղում մահացել է
19:10
Տոկաևը Պուտինին առաջարկել է Ուկրաինայում հակամարտության կարգավորման համար վերադառնալ ստամբուլյան համաձայնագրերին

Թրամփ-Նաթանյահու հանդիպման նախօրեին Իրանը տիեզերական ծրագիր է իրականացնում

Իրանը ծրագրում է դեկտեմբերի 28-ին միանգամից երեք արբանյակ դուրս բերել տիեզերք: Այդ մասին նախօրեին հայտարարել է Իսլամական հանրապետության արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին: Սպահանում նա այցելել է «կանաչ տեխնոլոգիաների» ցուցահանդես և խոսել երկրի գիտական ձեռքբերումների մասին: Իրանական արբանյակները տիեզերք դուրս կբերի ռուսաստանյան «Սոյուզ» հրթիռը: Արաղչին հավաստիացրել է, որ արբանյակները «կծառայեն բացառապես խաղաղ-գիտական նպատակների»:

Իրանը սեփական տիեզերական ծրագիր իրականացնում է 1975 թ.-ից: Առաջին քայլերն իրականացվել են ԱՄՆ օժանդակությամբ և գիտա-տեխնոլոգիական աջակցությամբ: Իսլամական հեղափոխությունից հետո այդ համագործակցությունը խզվել է: Այդուհետև իրանցի ուսանողները համապատասխան վերապատրաստում անցել են ԽՍՀՄ-ում, Չինաստանում և Եվրոպայում: Բաց աղբյուրների տեղեկություններով, Իրանը տիեզերք արբանյակ է դուրս բերել 2005թ.-ին՝ Ռուսաստանի օգնությամբ:

Քսան տարի անց, ինչպես հավաստիացրել է արտաքին գործերի նախարարը, Իրանը դարձյալ Ռուսաստանի օգնությամբ, միանգամից երեք արբանյակ է դուրս բերում տիեզերք՝ «Զաֆար-3», «Փայա» և «Քաուսար-2»: Ընդ որում, ընտրվել է չափազանց խորհրդանշական օր՝ դեկտեմբերի 28-, երբ, ինչպես իսրայելական աղբյուրներն են անոնսավորել, վարչապետ Բենիամին Նաթանյահուն ուղևորվում է Միացյալ Նահանգներ: Ըստ տեղեկությունների, հաջորդ օրը Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը նրան կընդունի իր մասնավոր դաստակերտում:

Փորձագետների մեծ մասը ենթադրում է, որ Նաթանյահուն Թրամփին ներկայանում է երեք ծրագրով, որոնցից մեկը վերաբերում է Իրանին: Իսրայելի վարչապետը համոզված է, որ Իսլամական հանրապետությունը շարունակում է էքզիստենցիալ սպառնալիք ներկայացնել, ուստի առաջարկում է կրկնել հրթիռային հարվածները և ռմբակոծությունները: Իսրայելական աղբյուրները տարածել են անիմացիոն տեսանյութ, որտեղ ԱՄՆ նախագահ Թրամփը և Իսրայելի վարչապետ Նաթանյահուն պատկերված են ամերիկյան B 2 ծանր ռմբարկուի օդաչուական խցիկում, իսկ «թռիչքի ֆոնին լեռնային ռելիեֆ է»: Տեսանյութի հեղինակը ՑԱՀԱԼ-ն է:

Իրանի տիեզերական ծրագիրն, ամենայն հավանականությամբ, միայն արտաքին գործերի նախարարի ներկայացմամբ է «բացառապես խաղաղ-գիտական»: Անցյալ ամռան փորձը ցույց է տվել, որ երկրի ՀՕՊ և հակահրթիռային պաշտպանության համակարգը չափազանց խոցելի է: Որոշ աղբյուրներ պնդում են, որ Իրանը Ռուսաստանից C 400 զենիթա-հրթիռային համակարգեր է ձեռք բերել: Արհեստական արբանյակներն, ըստ երևույթին, պետք է ծառայեն հակաօդային և հակահրթիռային պաշտպանությանը: Ամեն դեպքում ԱՄՆ նախագահի և Իսրայելի վարչապետի վճռորոշ հանդիպումից առաջ միանգամից երեք արբանյակ դուրս բերելով տիեզերք՝ Իրանը հասկացնում է, որ միջուկային և հրթիռային ծրագրի հարցում ոչ մի նահանջ չի լինելու:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում